12 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Աննա Հակոբյանը դիմում է արցախցիներին

Սիրելի՛ հայրենակիցներ, Սեպտեմբերի 2-ը մեր պատմության կարևորագույն օրերից մեկն է, քանի որ Արցախի հանրապետության հռչակումը համայն հայության նվիրական երազանքի արձանագրումն էր։ Հետագա տասնամյակների ընթացքում Արցախի զարգացումն ապացուցեց, որ հայ ժողովուրդը կարող է դառնալ մի բռունցք և պաշտպանել իր հերոս զավակների արյամբ ազատագրված հայրենիքի յուրաքանչյուր թիզը՝ շենացնել ու դարձնել ավելի բարեկեցիկ։ Սիրելի՛ արցախցիներ, սրտանց շնորհավորելով Ձեզ […]

Արցախ ջան, քո ու իմ տոնը շնորհավոր. Արայիկ Հարությունյան

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն իր էջում գրում է. «Արցախ ջան, քո ու իմ տոնը շնորհավոր: Չգիտեմ իմ դեպքում ինչպես կլինի, բայց քո պատմությունն ընդհատումներ չի ունենալու»: Նշենք, որ այսօր նախարար Հարությունյանի ծննդյան օրն է:  

ՀՀ-ի և՛ խորհրդարանն է բռնազավթվել, և՛ իշխանությունը․Վիտալի Բալասանյան․ Aravot.am

Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի ազգային հերոս Վիտալի Բալասանյանը քաղաքական առումով շատ վտանգավոր է համարում ՀՀ կառավարության որոշումը` պահուստային ֆոնդից 33 մլն 680 հազար դրամ տրամադրել Արցախում սեպտեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրությունների դիտարկման համար: Արցախյան ընտրությունները կդիտարկեն երկու ՀԿ-ներ`«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ Ստեփանակերտի գրասենյակը (տրամադրվել է 16 մլն 200 հազար դրամ) եւ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» […]

Այսօր էլ մենք համատեղ ջանքերով հարթում ենք 28 տարի առաջ ընտրած մեր ուղին՝ պաշտպանելով ու զարգացնելով Արցախի Հանրապետությունը. Բակո Սահակյան

Արցախի նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 2-ին շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության օրվա առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախի իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Արցախի Հանրապետության օրվա՝ մեր կարեւորագույն պետական տոնի առթիվ: 1991 թվականի սեպտեմբերի 2-ին մեր ժողովուրդն իրականություն դարձրեց իր բազմամյա նվիրական երազանքը՝ ինքնուրույն տնօրինել սեփական ճակատագիրը, […]

Ոչ մի դեպքում չպետք է թույլ տանք Արցախի հարցում համահայկական միասնականության խաթարում. Սերժ Սարգսյանը ուղերձ է տարածել

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Արցախի Հանրապետության հռչակման 28-րդ տարեդարձի առթիվ «Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս համար նվիրական տոնի` Արցախի Հանրապետության անկախության հռչակման 28-րդ տարեդարձի առթիվ:    Սեպտեմբերի 2-ը համահայկական տոն է, միասնության խորհրդանիշ, որ ամեն տարի համախմբում է աշխարհասփյուռ հայությանը՝ իր հաղթանակի և հպարտության, միաժամանակ՝ իր ամենօրյա խորհրդածումների առարկան դարձած Արցախի շուրջ, […]

Իրանի նախագահը ժամանում է Հայաստան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով առաջիկա շաբաթների ընթացքոում Հայաստան կժամանի Իրանի նախագահ Հասան Ռոհանին: Ինչպես հայտնում է Ռուսարմինֆոն, այս մասին տեղեկացրել է Իրանում Հայաստանի դեսպան Քասիմ Սաջադին: Իրանական ԻՐՆԱ գործակալությունն իր հերթին հիշեցնում է ՀՀ վարչապետի խոսքերը, ով հույս էր հայտնել, որ Իրանի նախագահը կմասնակցի Հայաստանում կայանալիք Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովին: Այն տեղի է ունենալու […]

Տղերք, Արցախի հարցով թեմա կա՞: Եթե կա, պատասխան եք տալու հայ ժողովրդի և պատմության առջև

Ինձ համար սա աշխարհի ամենաթանկ ցուցանակներից մեկն է։ Ասեմ կրկին ու միանգամից։ Արցախը Հայաստանի Հանրապետություն չէ, ԱՐՑԱԽԸ ՀԱՅԱՍՏԱՆ Է։ Այստեղ օրն ուրիշ փիլիսոփայություն ունի, կյանքն՝ ուրիշ առաքելություն, հացը՝ ուրիշ համ, մարդը ՝ ուրիշ արժեք, խոսքը՝ ուրիշ կշիռ, իսկ wi-fi-ը ՝ վատ որակ։ Ձեր ֆեյսբուքյան տիրույթի հրճվախառը հրմշտոցը այստեղ հարց չի լուծում։ Այստեղ իրական, մսից, արյունից, […]

Այսօր Արցախի անկախության օրն է

1991թ. օգոստոսի 30-ին Ադրբեջանը հայտարարեց իր անկախության մասին։ Մի քանի օր անց՝ սեպտեմբերի 2-ին, Ստեփանակերտում տեղի ունեցավ պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջան, ուր ընդունվեց «Հռչակագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին»։ Նույն թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ հանրաքվե, որը հաստատեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Այդ օրը ԼՂՀ բնակչության 80%-ը մասնակցեց հանրաքվեին, որոնց 99%-ից ավելին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի