Հենարան մամուլի ակումբի հյուրը՝ ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը, կարծում է, որ եթե միջազգային ազդեցիկ ուժերի կողմից միջամտություն չլինի, այս պատերազմը բավական երկար կտեւի։ Նրա խոսքով՝ պետք է տրամադրվել երկար, ծանր եւ լուրջ պատերազմի անընդհանտ արյունաքամ լինելու փոխարեն եւ, ի վերջո, լռեցնել Ադրբեջանին։
Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը իր ֆեյսբուքյան հանրագրում գրել է. «Իմ մահվան մասին լուրերը խիստ չափազանցված են»: Նա նաեւ լուսանկար է հրապարակել ընկերների հետ, որում հեռախոսի վրա երեւում է օրն ու ժամը:
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն լարվածություն: Առանձին ուղղություններում շարունակվել են փոխհրաձգությունները հրետանային ու հրաձգային զինատեսակներից: Մարտակարգերը բարելավելու նպատակով հակառակորդը փորձել է իրականացնել որոշակի վերախմբավորումներ ու զորաշարժեր, որոնք ժամանակին հավաստանշվել ու կանխվել են ՊԲ ստորաբաժանումների կողմից: Օպերատիվ-մարտավարական իրադրությունը փոփոխության չի ենթարկվել: Այս պահին կայուն լարվածությունը ճակատային գծի բոլոր ուղղություններում պահպանվում է: ՊԲ […]
Այս օրերին Արցախում են Հովիկ Աբրահամյանը, Վլադիմիր Գասպարյանը, Արմեն Գեւորգյանը, Յուրի Խաչատուրովը, Սեյրան Օհանյանը։ Արցախ է մեկնել «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։ Այստեղ է նաեւ Ռոբերտ Քոչարյանը՝ կրտսեր որդու հետ։ ՀՀ երկրորդ նախագահը հանդիպումներ է ունեցել Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Լեւոն Մնացականյանի, Վիտալի Բալասանյանի, Արշավիր Ղարամյանի եւ ուրիշների հետ։ 90-ականների պատերազմի բովով անցած հրամանատարներն ու […]
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը ոչ մի դեպքում թույլ չի տա, որ ահաբեկչական խմբավորումները երկրի հյուսիսային սահմաններին հարակից շրջանները իրենց ազգային անվտանգության դեմ սպառնալիքի վերածեն: Ըստ Խաթիբզադեի, բախումների Կովկաս տեղափոխումը եւ ահաբեկիչների տեղակայումը Իրանի սահմաններին շատ ավելի մեծ աղետի կհանգեցնի տարածաշրջանի համար, քան ղարաբաղյան հակամարտությունը։ Համաձայն միջազգային […]
ԱՀ մայրաքաղաք Ստեփանակերտում հանդիպել են Արցախի Հանրապետության 3 նախկին նախագահները` Ռոբերտ Քոչարյանը, Արկադի Ղուկասյանը եւ Բակո Սահակյանը: Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեկնել է Արցախ:
Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողները Դանելին Վալերի Միշայի, ծնվ. 1987թ. Չիթչյան Հայկ Արթուրի, ծնվ. 1995թ. Զուրաբյան Սևակ Վովայի, ծնվ. 1998թ. Բաբայան Արտակ Կամոյի, ծնվ. 2001թ. Հովսեփյան Գեորգի Վաչագանի, ծնվ. 1995թ. Խուջոյան Արշալույս Սարգսի, ծնվ. 2001թ. Բենյամինյան Սերգեյ Արսենի, ծնվ. 1997թ. Սողոմոնյան Սիփան Արմանի, ծնվ. 2001թ. Ղուկասյան Գևորգ Կորյունի, ծնվ. 2001թ. Գալստյան Իշխան Ռուստամի, […]
Սեպտեմբերի 27-ից առ այսօր ադրբեջանական թիրախավորման հետևանքով մահացած քաղաքացիական անձանց տվյալները, ներառյալ՝ Մարտակերտի այսօրվա դեպքերը: #ինֆոգրաֆիկա






























