Մահացած քաղաքացիական անձանց տվյալները
Սեպտեմբերի 27-ից առ այսօր ադրբեջանական թիրախավորման հետևանքով մահացած քաղաքացիական անձանց տվյալները, ներառյալ՝ Մարտակերտի այսօրվա դեպքերը: #ինֆոգրաֆիկա
Սեպտեմբերի 27-ից առ այսօր ադրբեջանական թիրախավորման հետևանքով մահացած քաղաքացիական անձանց տվյալները, ներառյալ՝ Մարտակերտի այսօրվա դեպքերը: #ինֆոգրաֆիկա
Իրավունքի փոխանցմամբ՝ քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցի կարծիքով` պատերազմական գործողությունների ընթացքում, չգրված օրենքների համաձայն, ճիշտ չէ նույնիսկ տականքների հասցեին մեղադրանքներ նետել: – Սակայն, ինչպես չնշենք, որ պատերազմի բռնկման պատճառներից մեկը, եթե մեղմ արտահայտվենք, մեր երկրի ղեկավարության սխալ արտաքին քաղաքականությունն էր: Ցավոք, շատ քչերն էին երկու-երեք շաբաթ առաջ կամ մի ամիս առաջ անդրադառնում, թե ինչ է իրադարձություններ են ծավալվում […]
Hayastan All Armenian Fund Հայաստան համահայկական հիմնադրամ-ի «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» դրամահավաքի արդյունքում ստացվել է ավելի քան 10 մլն դոլար նվիրատվություն: Դրամական փոխանցումների համար՝ ՀՀ կենտրոնական բանկ ՀՀ. ք Երևան, Վ.Սարգսյանի 6, 0010հ/հ 103003240159 (AMD) «Հայաստան» համահայկական հիմնադրամ
Օրվա ընթացքում շարունակվել են համառ մարտերը, մեր զորքերը հերոսաբար հետ են մղել հակառակորդի փոփոխված մարտավարությամբ իրականացված հարձակողկան գործողությունները։ Հիմնականում կիզակետում եղել են հյուսիսը և հարավը, միասնական տեղեկատվական կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Հակառակորդն իր հարձակողական տապալված գործողությունների հետևանքով կրել է որոշակի կորուստներ։ Վերջին 24 ժամվա ընթացքում 130 մահացած զինծառայող, մոտ 200 […]
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը գրում է. «Հակառակորդը, չհասնելով հաջողության, փոխում է գործելաոճը: Բայց մեկ է պարտվելու են»:
Սեպտեմբերի 30-ին Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը տեղեկություն է ստացել, որ նույն օրը ադրբեջանական զինված ուժերի կողմից Մարտակերտ քաղաքի քաղաքացիական օբյեկտների ռմբակոծության հետևանքով երեք քաղաքացիական անձ է զոհվել՝ երկու կին և մեկ տղամարդ, իսկ մեկը՝ վիրավորվել է: Զոհվածների և վիրավորի ինքնությունը ճշտվում է: Ցավակցություն հայտնելով զոհվածների հարազատներին՝ Մարդու իրավունքների պաշտպանը խստիվ դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի […]
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քիչ առաջ հայտարարել է, որ մարտերը ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում կդադարեցվեն միայն մեկ պայմանով. Հայաստանը պետք է դուրս բերի իր Զինված ուժերն Արցախից: Այդ մասին հաղորդում է РИА Новости-ն: ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Պոլադ Բյուլբյուլօղլուն ավելի վաղ РБК-ին տված հարցարզույցում ասել է, որ եթե Հայաստանը ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը (այսօր ռուսական ԶԼՄ-ների հետ […]
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել «Ալ Արաբիա» հեռուստաալիքի, որում անդրադարձել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիային: Հարց– Պարոն նախագահ, շնորհակալ ենք Ձեր ժամանակից մեզ տրամադրելու համար: Ինչպե՞ս կմեկնաբանեք Թուրքիայի այն հայտարարությունները, որտեղ նա նշել է, թե աջակցելու է Ադրբեջանին՝ «վերադարձնելու օկուպացված տարածքները»: Ինչպե՞ս կարձագանքեք սրան: – Շնորհակալ եմ այս հնարավորության համար: Թույլ տվեք սկսել իմ ցավակցության խոսքը հայտնելով Քուվեյթի էմիր Շեյխ Նաուաֆ Ալ Ահմադ Ալ Ջաբեր Ալ Սաբահին և Քուվեյթի բարեկամ ժողովրդին՝ մարդասեր առաջնորդ, Նորին գերազանցություն շեյխ […]
Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած գործողությունների հետևանքով Մարտակերտում 3 քաղաքացիական անձ է զոհվել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկությունը հաստատեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը: Ադրբեջանի գործողությունների հետևանքով սեպտեմբերի 29-ին Մարտակերտում նաև 9-ամյա երեխա էր զոհվել:
























