Երգիչ Մհերը՝ Մգեր Արմենիան, ֆեյսբուքյան հանրագրում գրել է. «Հարգարժան նախագահ Ռոբերտ Սեդրակի Քոչարյան, Խնդրում եմ Ձեզ, զանգահարեք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Ձեր ընկերոջը: Դուք ընկերներ եք, իսկ ընկերները իրար դժվարության մեջ չեն թողնում: Դուք կարող եք լուծել այս հարցը, քանի որ իմ երկրի ղեկավարությունն անկարող է, չի կարող կանգնեցնել պատերազմը: Այնինչ պատերազմն իրական է ու իսկական, […]
Sputnik Արմենիայի նկարահանող խումբը ռեպորտաժ է ներկայացնում Մարտակերտից, որը գտնվում է Արբեջանի ԶՈւ կրակի տակ։ Մարտակերտի ու հարևան գյուղերի փողոցները դատարկ են։ Կանանց ու երեխաներին ավելի ապահով վայրեր են տեղափոխել։ Կրակահերթը քաղաքում չի դադարում։ Հիմնական մարտերն ընթանում են հյուսիս-արևելյան՝ Մատաղիսի ու Թալիշի ուղղությամբ։ 90-ականներին կռված կամավոր Գավրուշ Վահանյանը ցույց է տալիս, թե որտեղ են հայտնվել […]
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները: Այս մասին հայտնել է ՄԱԿ-ում Նիգերի մշտական ներկայացուցիչ Աբդու Աբարին, որն այժմ նախագահում է Անվանգության խորհրդում: «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներն աջակցում են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ ռազմական գործողություններն անմիջապես դադարեցնելու, լարվածությունը նվազեցնելու և անհապաղ բանակցությունների վերադառնալու վերաբերյալ հակամարտող կողմերին ուղղված կոչը»,- հայտնել է […]
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել Պաշտպանության բանակի ձևավորման ու կայացման ակունքներում կանգնած բարձրաստիճան նախկին հրամանատարների մասնակցությամբ: Խորհրդակցության կադրերը հրապարակվել են ԱՀ նախագահի Facebook–յան էջում։ «Այս օրհասական պահին նրանք իրենց միասնականությամբ ու Պաշտպանության բանակի հրամկազմին և հրամանատար Ջալալ Հարությունյանին լիովին աջակցելու պատրաստակամությամբ բացառիկ օրինակ են ցուցադրում աշխարհին, որ հայն անպարտելի է, որ հայ […]
Իրանագետ Արտյոմ Տոնոյանը ֆեյսբուքյան հանրագրում ադրբեջանցի օգտատիրոջ գրառման լուսանկար է հրապարակել ու մեկնաբանել. «Ասում է՝ հոգնեցի մահվան լուրեր ստանալուց։ Առանց չափազանցության ադրբեջանցի ամեն 2-3-րդ սովորական օգտատիրոջ մոտ թաղման նկար է։ Երկու դիտարկում․ Մարդկանց մեծամասնության մոտ խորանալու են դեռ էս տրամադրությունները։ Սպանվածների նման քանակը և իշխանությունը կորցնելու սարսափն Ալիևին էլ ավելի խորն ու անմարդկային հանցանքների են […]
Օրվա ընթացքում շարունակվել են համառ մարտերը սահմանի ողջ երկայնքով, օրվա ընթացքում խոցվել են հակառակորդի բազում զրահատեխնիկա, կենդանի ուժ, միասնական տեղեկատվական հարթակում հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Ընդհանուր առմամբ, մարտերի սկսման առաջին պահից ի վեր հակառակորդը կորցրել է 790 զինծառայող, որից 180-ը Քարվաճառի ուղղությամբ, որտեղ համառ մարտեր են ընթացել։ Մոտավոր տվյալներով, կա […]
«Այս էսկալացիան նախորդներից վտանգավոր է թուրքական աննախադեպ ակտիվ ներգրավվածությամբ, ինչը լրջագույն սպառանալիք է ողջ տարածաշրջանի համար։ Այդ ներգրավվածությունը նշանակում է, որ Հարավային Կովկասը դառնալու է չդադարող պատերազմի ու ապակայունացման նոր գոտի»,-իտալական հեղինակավոր Secolo d’Italia-ի պարբերականին տված հարցազրույցում ասել է Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Միքայել Մինասյանը։ Պարոն դեսպան, ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում երկու օր է՝ թեժ […]
Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը լրագրողների հետ հանդիպմանը նկատեց, որ հայկական կողմերը տեղեկատվական դաշտում այս օրերին կարողացել են լուծել իրենց առջեւ դրված խնդիրը՝ ներկայացնել Ադրբեջանին որպես ագրեսոր եւ առաջինը հարձակվող:






























