07 Մարտի, Saturday, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Ադրբեջանի Զինված ուժերի ձեռքերում են գտնվում հայ զինծառայողների մարմինները, որոնց նկատմամբ կիրառվել են արգելված ոտնձգություններ․ Արցախի ՄԻՊ

Ադրբեջանի ԶՈԻ-ի ձեռքերում են գտնվում առնվազն հայ զինծառայողների մարմինները։ Կան որոշ ապացույցներ, որ այդ մարմինների հանդեպ ադրբեջանական կողմը կատարել է միջազգային մարդասիրական իրավունքով արգելված ոտնձգություններ։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ArtsakhInformation/posts/193922762248512  

Արմե՛ն, իմ սիրելի՛ ընկեր, դու քո պայքարով, Հայրենիքն իրավամբ սիրելու քո օրինակով խորհրդանիշ դարձար …

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գրել է․ «Իսպանիայում հաստատված և գործարար կյանքում շոշափելի հաջողությունների հասած Արմեն Կնյազյանի մասին մի անգամ արդեն խոսելու առիթ եմ ունեցել : Ամիսներ առաջ էինք հանդիպել, զրուցել, ծրագրեր նախանշել: Իսկ պատերազմից օրեր առաջ Հայրենիքում էր. Արցախն այլևս սպասում էր նրա ստեղծարար ջանքերին ու ներդրումներին… Արմենի հետ ծանոթացել էի 2016թ-ի քառօրյա պատերազմի օրերին: […]

Թշնամին, մեծաքանակ ուժեր կենտրոնացնելով Հադրութի ուղղությամբ, փորձում է ներխուժել քաղաք. Վահրամ Պողոսյան

Հադրութի հատվածում լայնածավալ մարտական գործողությունները շարունակվում են, ֆեյսբուքյան գրառում է արել ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը: «Թշնամին, մեծաքանակ ուժեր կենտրոնացրելով այդ ուղղությամբ, ամեն կերպ փորձում է ներխուժել քաղաք: Պաշտպանության բանակը ամեն թիզ հողի համար ծանր մարտեր է մղում»,- գրել է նա:

Երբ թշնամին տարածում է մեր զոհված տղերքի դիերի վիդեոներ ու լուսանկարներ, իր նպատակը ակնհայտ է՝ մեր հանրությանը բարոյալքել, ընկճել, կամքը պարալիզացնել

Երբ թշնամին տարածում է մեր զոհված տղերքի դիերի վիդեոներ ու լուսանկարներ, իր նպատակը ակնհայտ է՝ մեր հանրությանը բարոյալքել, ընկճել, կամքը պարալիզացնել։ Սա այսպես կոչված «պատերազմական ժամանակի քարոզչություն է», կիրառվում է անհիշելի ժամանակներից։ Այս ամենը շատ լավ հասկանալով ու գիտակցելով՝ վստահեցնում եմ, որ քանի դեռ ես եմ համակարգում Razm.Info աշխատանքը, ու քանի դեռ պատերազմը չի ավարտվել, մեր ֆեյսբուքյան […]

Պաշտպանության բանակը հայտարարություն է տարածել

«Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ են տարածում այն մասին, որ իբր Կարմիր Շուկայի ուղղությամբ նահանջող ՊԲ ստորաբաժանումներին հասցվել են հրետանային հարվածներ, որոնց արդյունքում կան լուրջ կորուստներ: Ադրբեջանական քարոզչամեքենան, սովորության համաձայն, խեղաթյուրում է իրականությունը՝ փորձելով ամեն գնով ապացուցել Հադրութը վերահսկողության տակ վերցնելու մասին Ի. Ալիևի մերկապարանոց հայտարարությունը: ՊԲ ստորաբաժանումները ռազմաճակատի ամբողջ երկարությամբ շարունակում են վստահորեն կատարել առաջադրված մարտական […]

Հայ հաքերները ադրբեջանական բանկային համակարգից շուրջ 520 հազար մարդու անձնական տվյալներ են տարել

Ինչպես հայտնում է տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը, այդ հարձակումներից մեկի արդյունքում ադրբեջանական բանկային համակարգից շուրջ 520 հազար մարդու անձնական տվյալների արտահոսք է տեղի ունեցել։ Հաքերային մեկ այլ հարձակման արդյունքում բանկային գործարքների արտահոսք է եղել: Մի շարք անհատական տվյալների բազաներ. https://gist.github.com/…/f9f2f79a6c8c78107164ff3e7133820d https://gist.github.com/…/7eb578624d15e887c1c8afbdf18d58b8 https://gist.github.com/…/7911ea21b7097a773c1db63a0ba1f… https://gist.github.com/…/1cbc41858a6d389619d5d7b017e10744 Գորշարքների արտահոսքի օրինակ. https://pastebin.com/yS715T8i  

Հակառակորդն այժմ ինտենսիվորեն հրետակոծում է հարավային առաջնագիծը

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։ «Հակառակորդն այժմ ինտենսիվորեն հրետակոծում է հարավային առաջնագիծը»,-գրել է նա: Հոկտեմբերի 11-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 165 անօդաչու թռչող սարք, 510 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի