07 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Ոչնչացման վտանգի դեմ պայքարող հայ տղաներ, ուժեղ մնացե՛ք, ձեր ազգը ձեր թիկունքին է։ Ես եմ ձեր թիկունքին․ Դեն Բիլզերյան

Ամերիկահայ պրոֆեսիոնալ պոկեր խաղացող Դեն Բիլզերյանը թվիթերյան իր էջում աջակցությունն է հայտնել ԼՂ հակամարտության գոտում ադրբեջանական ագրեսիայի դեմ պայքարող հայ զինվորներին և նշել, որ ազգի հետ նրանց թիկունքին է: «Ոչնչացման վտանգի դեմ պայքարող հայ տղաներ, ուժեղ մնացե՛ք, ձեր ազգը ձեր թիկունքին է։ Ես եմ ձեր թիկունքին: Հպարտ եմ ձեզնով, տղերք, շարունակեք պայքարել»,- գրել է Բիլզերյանը։  Հիշեցնենք, Բիլզերյան եղբայրները […]

Ինչ օրակարգ կդրվի բանակցային սեղանին պատերազմից հետո /տեսանյութ/

ԱԳ նախարարների մոսկովյան հանդիպման օրակարգը հումանիտար քայլերն են՝ գերիների եւ դիակների փոխանակում։ Իսկ ինչպիսին կլինի պատերազմի ավարտից հետո բանակցային գործընթացը։ պատգամավորի խոսքով՝ Երեւանի գործողությունները պետք ուղղված լինեն Թուրքիայի ներկայության բացառմանը գործընթացներում։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը նկատեց, որ այս փուլը շրջադարձային է Արցախի միջազգային ճանաչման հարցում եւ […]

Այս փուլը շրջադարձային պետք է լինի Արցախի միջազգային ճանաչման ուղղությամբ․ իշխանական պատգամավոր /տեսանյութ/

 ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը նկատեց, որ այս փուլը շրջադարձային է Արցախի միջազգային ճանաչման հարցում եւ որ իրենց գլխավոր քայլը պետք է լինի՝ տեղ հասցնել միջազգային գործընկերներին այն միտքը, որ Արցախի անվտանգության երաշխավորումը կլինի նրա ճանաչումը, հակառակ դեպքում Ադրբեջանը կգնա նոր սադրանքների։ Ադրբեջանական դիրքորոշումը պաշտպանելը, պատգամավորի […]

«Պատերազմն առաջնագծի բոլոր ուղղություններով ինտենսիվ կերպով շարունակվում է: Ծանր մարտերում թշնամին մարտադաշտում կենդանի ուժի մեծաքանակ կորուստներ է կրում». Վահրամ Պողոսյան

Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը գրում է․ «Պատերազմն առաջնագծի բոլոր ուղղություններով ինտենսիվ կերպով շարունակվում է: Ծանր մարտերում թշնամին մարտադաշտում կենդանի ուժի մեծաքանակ կորուստներ է կրում՝ պակասը փորձելով լրացնել հիմնականում արցախյան առաջին պատերազմի պարտված վետերաններով: Եթե նրա բանակում դեռևս սթափ մտածող զինվորական է մնացել, երևի հասկանում է, որ այդ ուժերի հետ կապված, մեծ հույսեր փայփայել պետք […]

Մոսկովյան օրակարգում բացառապես ռազմական գործողությունների դադարեցման, հումանիտար նպատակներով դիակների և գերիների փոխանակման հարցերն են

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը մեկնում է Մոսկվա, որտեղ կայանալու են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների խորհրդակցությունները: «Ըստ ՌԴ նախագահի կոչի՝ օրակարգում բացառապես ռազմական գործողությունների դադարեցման, հումանիտար նպատակներով դիակների և գերիների փոխանակման հարցերն են»,- «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:  

Տիգրան Համասյանն ընկերների հետ Արցախի համար դրամահավաք է կազմակերպել

Աշխարհահռչակ ջազային դաշնակահար Տիգրան Համասյանն Instagram-ի իր էջում հայտնել է ընկերների հետ Արցախի համար դրամահավաք կազմակերպելու մասին։ «Խնդրում ենք մտածել նվիրատվության մասին՝ օգնելու այդ պատերազմից տուժած ընտանիքներին։ Մայրաքաղաք Ստեփանակերտն այժմ գրեթե լիովին ավերված է, և անօթևան մնացած ընտանիքները մեր օգնության կարիքն ունեն»,-գրել է Համասյանը։ Նշենք, որ Արցախի համար դրամահավաք է անում նաև Հայաստանի համահայկական հիմնադրամը: Այս պահին […]

ՄԽ համանախագահները շտապում են Մոսկվա

Երեկ Ժնեւում անցկացված բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման շուրջ կշարունակվեն ուրբաթ օրը Մոսկվայում, հայտնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները: «Բանակցությունները կշարունակվեն այսօր Ադրբեջանի արտգործնախարարի հետ, սակայն` Մոսկվայում [ոչ թե Ժնեւում]»,- ասել է գործակալության աղբյուրը: «Մինսկի խմբի համանախագահները թռնում են Մոսկվա»,- ասել է նա»:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի