06 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Մանկությանս ընկերոջից զանգ ստացա առավոտ շուտ: Կոկորդը սեղմած մի կերպ արտաբերեց․ «Որդիս անմահացավ»

Մանկությանս ընկերոջից զանգ ստացա առավոտ շուտ: Կոկորդը սեղմած մի կերպ արտաբերեց․ «Որդիս անմահացավ»: Ես չգիտեմ ինչպես մխիթարել հորը, ում որդին սեփական աչքերում անմահ է այլևս: Ես չգիտեմ՝ ինչքան ուժ, հավատ ու ոգի պիտի լինի հոր մեջ, որ արտաբերի էդ բառերը: Բայց ուզում եմ հավատալ, որ գիտի՝ պիտի ապրի, քանի որ դա է որդու անմահության գինը: […]

Իրավիճակը շարունակում է օրհասական մնալ: Զոհասեղանին Հայրենիքի փրկության հարցն է․ Արցախի նախագահ

Հարգելի ՛ հայրենակիցներ Իրավիճակը շարունակում է օրհասական մնալ: Ակտիվ հանդիպումներ եմ ունենում աշխարհազորի հետ: Բոլորս մեկ մարդու պես պետք է ոտքի կանգնենք: Զոհասեղանին Հայրենիքի փրկության հարցն է: Արցախյան առաջին պատերազմի մասնակիցներին ներգրավում ենք պայքարի մեջ: Երախտապարտ եմ մեր ժողովրդի ցուցաբերած պատրաստակամության և համախմբված կերպով հող հայրենին պաշտպանելու համար:   ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյան

2020-ի սեպտեմբերին Թուրքիայի ռազմական արտադրանքի ամենամեծ գնորդը եղել է Ադրբեջանը

Թուրքիայի արտահանողների խորհրդի հրապարակած տվյալների համաձայն՝  2020-ի սեպտեմբերին Թուրքիայի պաշտպանական ու ավիացիոն արդյունաբերության կատարած ընդհանուր արտահանման ծավալներում առաջին տեղը զբաղեցրել է Ադրբեջանը: Մեկ ամսում Թուրքիայից այդ կատարվել է 77 մլն 167.000 դոլար արժողությամբ արտադրանքի արտահանում, փոխանցում է ermenihaber.am-ը։ 2020-ի սեպտեմբերին Թուրքիայից պաշտպանական ու ավիացիոն ռազմական տեխնիկայի ընդհանուր արտահանման ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 80%-ով։ […]

«Չեմ հավատում, որ այլևս մեզ հետ չես․․․ »․ Կարեն Ասլանյանի հուզիչ գրառումը

Դերասան, երգիչ Կարեն Ասլանյանն Ինստագրամի իր էջում հրապարակել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված ընկերոջ լուսանկարն ու գրել. «Հերոս ջան, չեմ հավատում, որ այլևս մեզ հետ չես, որ շաբաթը մեկ չես զանգելու ու ասես` ո՞ւր ես կորել, այ ախպեր, զանգում եմ, վերցրու: Իմ մանկության ընկեր, իմ դուխով ու լավ ախպեր, չեմ կարող բառերով ասել քո լավ […]

Արցախի ՊԲ–ն հրապարակել է զոհված 51 զինծառայողների անունները

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողները Բրսոյան Գագիկ Սեդրակի, ծնվ. 2002թ. Օվսեյան Ռաֆայել Արմանի, ծնվ. 2001թ. Գրիգորյան Հովհաննես Կարլենի, ծնվ. 1995թ. Պահեստազորային Հովսեփյան Կամո Շահենի, ծնվ. 1976թ. Կամավորական Պետրոսյան Հաբեթ Վրեժի, ծնվ. 1965թ. Կամավորական Բուդուրյան Վահագն Նահապետի, ծնվ. 1996թ. Կամավորական Սարգսյան Ալեքսանդր Համլետի, ծնվ. 1988թ. Կամավորական Մաթևոսյան Լեռնիկ Մարտիկի, ծնվ. 1967թ. Պողոսյան Սարգիս Գարեգինի, […]

Վարչապետն Արցախի հարցով մոտ ապագայում կդիմի հանրությանը. Ալեն Սիմոնյան

Մոտ ապագայում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կդիմի հանրությանը եւ ինֆորմացիա կտրամադրի ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 12-ին, կառավարությունից դուրս գալիս լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։ Սիմոնյանն ասաց, որ չի կարող ասել՝ ինչ ֆորմատով է լինելու վարչապետի խոսքը, իսկ հարցին՝ վարչապետի խոսքը, մասնավորապես, ինչի՞ն է վերաբերելու, Սիմոնյանը պատասխանեց. «Ամեն ինչին, մեր հասարակությունը […]

«Արցախյան պատերազմում ավելի օրհասական պահեր են եղել, ավելի ծանր վիճակներ, բայց հաղթել ենք ու հաղթելու ենք». Արծրուն Հովհաննիսյան

Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արցախյան պատերազմում ավելի օրհասական պահեր են եղել, ավելի ծանր վիճակներ, բայց հաղթել ենք ու #Հաղթելուենք»։  

Հայաստանն ու Արցախը վաղուց կողմ են արտահայտվել հրադադարի վերահսկման մեխանիզմների ներդրմանը. Մնացականյան

Հայաստանն ու Արցախը վաղուց կողմ են արտահայտվել հրադադարի վերահսկման մեխանիզմների ներդրմանը, ՌԴ ԱԳ նախարարի հետ փակ հանդիպմանը հաջորդած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ ավելացնելով, որ Ադրբեջանն է դրանից հրաժարվում: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն էլ հաստատեց, որ վերահսկման մեխանիզմների թեման կարևոր նշանակություն ունի: Ի պատասխան Ղարաբաղյան հակամարտության համատեքստում Ալիևի՝ Թուրքիայի դերի մեծացման […]

«Անհրաժեշտ է դադարեցնել ռազմական գործողությունները. այս կոնֆլիկտը ռազմական լուծում չունի». Սերգեյ Կոպիրկին

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը ՀՀ կառավարության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է ստեղծված իրավիճակի մասին, տվել է իր գնահատականները և շնորհակալություն հայտնել ՄԽ համանախագահներին, մասնավորապես՝ ՌԴ նախագահ Պուտինին՝ այն ջանքերի համար, որոնք ներդրվում են ԼՂ-ում կրակի դադարեցման ուղղությամբ։ Հարցին՝ տեսնում ենք, որ հրադադարի ռեժիմ չի հաստատվում, ի՞նչ քայլեր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի