19 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Նիկո՞լ, ալիևներին հրավիրում էիք Շուշի՝ մուղամ լսելու: Եկել են, ու՞ր եք

Նիկո՞լ, ալիևներին հրավիրում էիք Շուշի՝ մուղամ լսելու: Եկել են, ու՞ր եք: Գնացեք դիմավորեք, սուփրա-սեղան գցեք, իրար հետ նալբաքի պարեք:   Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցի. Փաննահ խանը (հիմա՝ Ալիևը) դավաճան Մելիք-Շահնազարի (հիմա՝ դավաճան Նիկոլի) թողտվությամբ, պատմութայն մեջ երկրորդ անգամ հայտնվել է Շուշիում: Հայտնվել է, որ ասի, ով տիրում է Շուշիին, տիրում է նաև Արցախին:   […]

Ալիևը բարձրացնում է Ադրբեջանի դրոշը Շուշիում

Ալիևները Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում են։ Քիչ առաջ Իլհամ Ալիեւը Շուշիում ծնկաչոք բարձրացրել է Ադրբեջանի դրոշը։ Հիշեցնենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է՝  Շուշին մի հատ դժբախտ, դժգույն քաղաք էր, մեզ պե՞տք էր Շուշին ․․․ 

Գերիների վերադարձը ընդամենը մեկ րոպեում հանձնարարությամբ լուծվող հարց է։Ի՞նչ ունի Ադրբեջանը Հայաստանից ստանալիք․ Հայկ Դեմոյան /տեսանյութ/

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտություններ դոկտոր Հայկ Դեմոյանը «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը տարակուսանք հայտնեց, թե ինչո՞ւ չի տեղի ունենում գերիների վերադարձ։ Նրա խոսքով՝ ճանապարհների ապաշրջափակումը, հանձնաժողովների ստեղծումը ոչինչ է, եթե տեղի չի ունենում այս խնդրի լուծումը, որը նրա խոսքով՝ մեկ րոպեում հանձնարարությամբ լուծվող է։   

Արցախում ադրբեջանական կողմի վերահսկողության տակ անցած տարածքների եկեղեցիները և պատմական հուշարձանները սպառնալիքի ներքո են գտնվում. Գարեգին Բ-ն՝ «Известия»-ին

Արցախում ադրբեջանական կողմի վերահսկողության տակ անցած տարածքների եկեղեցիները և պատմական հուշարձանները սպառնալիքի ներքո են գտնվում։ «Известия»-ի հետ զրույցում նման մտահոգություն է հայտնել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն։ Նրա խոսքով Բաքուն հրաժարվում է թույլ տալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետներին, որպեսզի վերջիններս անձամբ կարողանան գնալ եկեղեցիներ և գնահատել պատմական ժառանգության շուրջ ստեղծված իրավիճակը։

Ցավալի է, որ անհայտ կորածների թիվը քաղաքականացվում է իշխանության կողմից․ իրավապաշտպան /տեսանյութ/

«Հենարան» մամուլի ակումբում Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանն անդրադարձել է արցախյան պատերազմից հետո հայ գերիների վերադարձի խնդրին.  գերիների խոշտանգման ու իրավունքների ոտնահարման պատկերին։ Ալավերդյանը հանցագործություն է որակում անհայտ կորածների թվի գաղտնիության պահպանումը իշխանության կողմից՝ հավելելով, թե սա քաղաքականացվում է, այլ ոչ թե հումանիտար սկզբունքներին համահունչ է։ 

Ադրբեջանական սոցցանցերը լի են հայ երեխաների խոշտանգելու, արյունը խմելու կոչերով. ՄԻՊ

Ադրբեջանական սոցիալական ցանցերը լի են հայ երեխաների սպանելու, խոշտանգելու, արյունը խմելու ու այլ դաժան վերաբերմունքի արժանացնելու կոչերով, ատելությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը: «Օրինակ՝ հայ երեխաների նկարներով անգամ կազմակերպվում են հարցումներ, թե արդյոք կսպանեին հայ երեխայի: Բոլոր ապացույցները արտացոլված են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում, որը ներառում է միայն […]

Փաստորեն բանակցային «վատ ժառանգություն եմ ստացել» սուտդ էլ բացահայտվեց

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, ՌԴ արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Իգոր Պոպովի պատասխանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «44-օրյա պատերազմի ակունքները» հոդվածին. «Պնդումը, թե Ռուսաստանն առաջարկել է յոթ շրջանները վերադարձնել «ոչնչի դիմաց», մոռանալ կարգավիճակի մասին և հանդարտվել, իրականությանը չի համապատասխանում»: Փաստորեն բանակցային «վատ ժառանգություն եմ ստացել» սուտդ էլ բացահայտվեց… Սեփական հանրությանդ ու հատկապես […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի