23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ինչո՞ւ տապալվեց գերիներին ժամանակին հայրենիք վերադարձնելու հարցը ու ինչ է հանրությունից ռազմագերիների հարցով թաքցնում իշխանությունը

ՌԴ ԱԳ նախարարն անդրադառնալով հայ ռազմագերիների հայրենադարձման խնդրին, այսօր հայտարարեց, որ «հայկական կողմից ռազմագերիների ցուցակները ներկայացվել են ոչ միանգամից ու ոչ ամբողջական», ինչի արդյունքում էլ հարցն ամբողջական լուծում չի ստացել։
 
Ըստ էության, ռուսական կողմը որպես խնդրի չկարգավորման պատճառ տեսնում է հայկական կողմի անգործությունը կամ միգուցե կա այլ պատճառ, որի մասին դեռ չի խոսվել։ Մեծ սպասումներ չունեմ, բայց հույս ունեմ, որ Հայաստանի իշխանությունը հանրությանն այս թեմայի շուրջ պատշաճ պարզաբանումներ կներկայացնի։
 
Տարօրինակ զուգադիպությամբ, այսօր խորհրդարանական մեծամասնությունը մերժեց «Ստեղծված իրավիճակում և դրանից դուրս գալու ելքերը, ինչպես նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության իրավաչափությունը քննարկելու վերաբերյալ» որոշման նախագիծը ԱԺ օրակարգ ընդգրկելու հարցը, որով խորհրդարանական ընդդիմությունը առաջարկում էր քննարկվել նաև ռազմագերի խնդիրը։
 
Իշխանությունը մերժելի է համարում խորհրդարանում ռազմագերին թեմայի քննարկումը, սակայն Փաշինյանը հաճույքով այդ թեմայով քննարկումներ է անում այն մարդ-կուսակցությունների հետ, որոնք իրենց հետ «քաղաքական առևտրի մեջ են մտել»։
Ինչևէ, իշխանության այս պահվածքը նոր խնդիրներ և կասկածներ է առաջացնում՝ ի վերջո, ինչո՞ւ տապալվեց գերիներին ժամանակին հայրենիք վերադարձնելու հարցը ու ինչ է հանրությունից ռազմագերիների հարցով թաքցնում իշխանությունը, որի մասին որոշակի փակագծեր բացեց ՌԴ ԱԳ նախարարը։ Գրում է ռազմական Տիգրան Աբրահամյանը։ 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ