15 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Վախն առաջին գծում հաղթահարված է. շնորհավորանք սահմանային առաջին գծից /վիդեո/

Մարտակերտի զորամասերերից մեկում ծառայող գնդացորդ Հրայր Համբարյանը արժանացել է ՀՀ պաշտպանության նախարարության “Գարեգին Նժդեհ” մեդալի: Հրայրը մասնակցել է ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան (Ջրաբերդ) հատվածում դիվերսիոն գործողություններին: Հրայրի խոսքով՝ վախ միշտ էլ կա, սակայն հաղթահարել են ամեն ինչ եւ իրեն սպասողներին համբերություն է մաղթում: Շնորհավորանքը՝ տեսանյութում:

Ֆրանսիայի նախագահը թուրքերին կոչ է արել ընդունել Հայոց ցեղասպանությունը

Ֆրանսիայի նախագահ ֆրանսուա Օլանդը, ով պաշտոնական այցով գտնվում է Թուրքիայում, մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ Թուրքիայի իշխանություններն այլեւս չպետք է շարունակեն հերքել 1915-ին Օսմանյանն կայսրությունում հայերի մասսայական սպանդը, գրում է Газета.Ru-ն:  “Նման իրադարձությունները հիշելը միշտ էլ ցավալի է, բայց անհրաժեշտ”,- ասել է Ֆրանսիայի նախագահը` շեշտելով, որ Ֆրանսիան “հաստատ կկատարի իր պարտավորվածությունն ու կընդունի Հայոց […]

ԲԱՑԱՌԻԿ. գիշերային կրակոցներ սահմանում. /ֆոտո, վիդեո/

” Մթնեց, հեսա կամաց-կամաց կսկսեն կրակել, բայց մենք չենք վախենում, ինչքան ուզում են թող կրակեն: Պատասխանը կտանք”,-Henaran.am-ի հետ զրույցում պատմեցին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի հարավարեւլյան ուղղությունը հսկող զինծառայողները: Մարտական հենակետերում աչալուրջ են՝ գիշերը աչք չեն կպցնում: “Պատասխանատվություն է, ո՞նց քնենք, որ հակառակորդը մտնի մեր սահմա՞նը: Մենք չենք ների մեզ: Հերթով քնում հանգստանում ենք, հերթափոխ է”,-ասացին նրանք: Աղոթում […]

ՕԵԿ և ՀՀԿ ներկայացաուցիչները ներկայացրել են ….

Այսօր Ստրասբուրգում մեկնարկել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստը, որտեղ քննարկվել է ազգային պատվիրակությունների լիազորությունների հաստատման հարցը: Այս մասին Henaran.am-ի  թղթակցի հետ զրույցում հայտնեց ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Մհեր Շահգելդյանը: Մհեր Շահգելդյանը նշեց, որ Եվրոպական ժողովրդական կուսակցության նիստի ժամանակ ինքը և Արփինե Հովհաննիսյանը ներկայացրել են հայկական պատվիրակության կազմում տեղի ունեցած փոփոխության մեխանիզմները, ինչը և դրական […]

Ադրբեջանցի զինծառայող է մահացել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեղեկություն է տարածել Զինված ուժերի հերթական զինծառայողի մահվան մասին, գրում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը: Ադրբեջանական կողմը հավատացրել է, թե լեյտենանտը մահացել է այսօր՝ ժամը12։30-ի սահմաններում` “հայ դիպուկահարի գնդակից”։ Կայքը հայտնում է նաեւ, որ լեյտենանտ Սաբուհի Ազիզովը հետմահու պարգևատրվել է “Գերազանց ծառայության համար” 3-րդ աստիճանի շքանշանով։

Հակառակորդը խուճապի մեջ է.կադրեր սահմանից /վիդեո/

Հունվարի 19-ի 20-ի լույս գիշերը ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հարավարեւելյան (Կորգան) ուղղությունում ադրբեջանցիների դիվերսիոն խմբերի հետ մղումը հրամանատարական անձնակազմը բարձր է գնահատում: N բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ Արարատ Մելքումյանի խոսքով, գիշերային կրակոցները ապացուցում են, որ թշնամին խուճապի եւ վախի մեջ է: Նրանք անգամ կրակում են լուսացրող փամփուշտներով՝ լուսավորելով իրենց դիրքերը: Ցանկացած կրակոց կամ հարձակում, հրամանատարների […]

Էկումենիկ աղոթք բարձրացվեց Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցու կամարների ներքո

Ընթացիկ տարվա հունվարի 24-ին, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու կամարների ներքո հնչեց հանուն քրիստոնյաների միասնության ամենամյա էկումենիկ աղոթքը, որի կարգախոսն էր՝ «Անհնար է Քրիստոսի մասնատումը»: Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմը 2014 թվականին ստանձնել է քրիստոնեական քույր եկեղեցիների և հարանվանությունների առաջնորդների խորհրդի նախագահի պարտականությունը: Վիրահայոց թեմի առաջնորդի հրավերով, էկումենիկ աղոթքին մասնակցում էին Անդրկովկասի լատինական կաթոլիկների […]

Թբիլիսիում աջակցում են “Եվրամայդանի” մասնակիցներին /ֆոտո/

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում նախօրեին “Ավտոմայդան” ակցիա է անցկացվել, որի նպատակն է եղել աջակցություն հայտնել ուկրաինացի ժողովրդին, գրում է apsny.ge-ն:  Ակցիային մասնակցել են մի քանի տասնյակ ավտոմեքենաներ՝ զարդարված ուկրաինական եւ վրացական դրոշներով, որոնք անցել են Թբիլիսիի փողոցներով։ Ակցիային մասնակցել են նաեւ ուկրաինացիներ, որոնք ապրում են Վրաստանում։

Ֆրանսուա Օլանդն այսօր կմեկնի Թուրքիա

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն այսօր կմեկնի Թուրքիա։ Սա երկրի ղեկավարի մակարդակով Ֆրանսիայի նախագահի առաջին այցն է Թուրքիա` 22 տարի ընդմիջումից հետո: Նախատեսվում է Օլանդի հանդիպումները Նախագահ Գյուլի եւ վարչապետ էրդողանի հետ: Ակնկալվում է, որ կքննարկվեն Սիրիայի, Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության հարցերը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի