15 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Կարմիր Խաչի ներկայացուցիչներն այցելել են Մամիկոն Խոջայանին

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ադրբեջանական ներկայացուցչության անդամները նախօրեին այցելել են օրերս Ադրբեջանի սահմանը պատահմամբ անցած, Տավուշի մարզի 77-ամյա բնակիչ Մամիկոն Խոջայանին, տեղեկացնում է ադրբեջանական Haqqin.az-ը: Այցի ժամանակ Խոջոյանին տեղեկատվություն են հաղորդել նրա ընտանիքի մասին:

ԱՄՆ-ը ջանասիրաբար աշխատում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ. Ջ. Քերի

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, օրերս Մյունխենի անվտանգության կոնֆերանսում ունեցած իր ելույթում անդրադարձել է նաեւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տեղեկացնում է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական կայքը. “ԱՄՆ-ը ջանասիրաբար աշխատում է Ղարաբաղյան ու Կիպոսի հակամարտությունների կարգավորման ուղղությամբ: Մենք աշխատում ենք Ղարաբաղի, Կովկասի ուղղությամբ: Երբեմն մենք աշխատում ենք աննկատ, եւ դուք չեք լսում այդ մասին: Սակայն աշխատանքները շարունակվում են եւ […]

Համանախագահները ժամանել են Ադրբեջան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ժամանել են Ադրբեջան, տեղեկացնում է ադրբեջանական APA. az-ը: Նախօրեին Բաքու են ժամանել ֆրանսիացի համանախագահ Ժակ Ֆորը, ԱՄՆ-ից համանախագահ Ջեյմս Ուորլիքը:  Այսօր տեղի կունենան համանախագահների հանդիպումներն Ադրբեջանի նախագահի եւ արտգործնախարարի հետ: Բաքվից համանախագահները կայցելեն Հայաստան:

Թբիլիսիում գողերը պղծել են դերասանուհի Սոֆիկո Չիաուրելիի արձանը

Թբիլիսիում անհայտ անձինք թալանել են Վրաստանի ժողովրդական արտիստ, դերասանուհի Սոֆիկո Չիաուրելիի բրոնզե արձանը: Աչձանը բաղկացար էր դերասանուհու 4 հայտնի կերպարներից, որոնցից երկուսը գողացել են, տեղեկացնում է INTERFAX.RU-ն: Ոստիկանությունն այժմ դեպքի առթիվ քննություն է իրականացնում:

Ադրբեջանի քաղաքացին քաղաքական ապաստան է խնդրել Հայաստանից. նոր մանրամասներ

Ս.թ.  հունվարի 29-ին հայ-վրացական “Բագրատաշեն” հսկիչ-անցագրային կետ է դիմել  Ադրբեջանի քաղաքացի, Բաքու քաղաքի բնակիչ, 1976թ. ծնված Ջավիդ Օրուջևը` իր, կնոջ և երեք մանկահասակ երեխաների համար քաղաքական ապաստան խնդրելու նպատակով: Այս որոշումը  հիմնավորվել է ադրբեջանական իշխանությունների կողմից նրա հանդեպ գործածված հալածանքներով: Մասնավորապես` Ջավիդ Օրուջևը պատմել է, որ իր նկատմամբ ադրբեջանական հատուկ ծառայությունների ճնշումները սկսվել են հայկական […]

Ռուսաստանի ԱԳՆ-ն մտահոգված է Ղարաբաղի սահմանային միջադեպերով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության գոտում լարված իրավիճակին եւ Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է անում ղարաբաղյան հակամարտութան գոտում իրավիճակի կայունացման ուղղությամբ լրացուցիչ միջոցներ ձեռնարկել: «Մտահոգված ենք ղարարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրմամբ: Սահմանին եւ շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման հաճախակի դարձած դեպքերի արդյունքում զինծառայողների շարքում զոհեր կան: Հաղորդվում են […]

Ֆրանսիական ապտակ Թուրքային

 Թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի կարծիքով, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի Թուրքիայում արված վերջին հայտարարությունները ֆրանսիական ապտակ է Թուրքիային:  Թուրքական իշխանությունները կարծում էին, որ Ֆրանսիայի նախագահի այցով թուրք-ֆրանսիական հարաբերությունները մեղմվելու են, զիջումներիեն  հասնելու  Ցեղասպանության հարցում եւ  ԵՄ անդամակցության հարցում մեղմել Ֆրանսիայի դիրքորոշումը։ “Առնվազն երկուսը տեղի չունեցան։ Թե Ցեղասպանության, թե ԵՄ հարցում Օլանդը ցույց տվեց նույն դիրքորոշումը, ինչը կար […]

Սիսիանցի զոված զինծառայողը պարգեւատրվել է

Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 30-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի շարքային Կարեն Գալստյանը հետմահու պարգեւատրվել է “Մարտական ծառայություն” մեդալով։    Լուսանկարը vorotan.am-ի

Ադրբեջանական կայքը` հայ “դիվերսանտի” մասին /ֆոտո, վիդեո/

Ադրբեջանական լրատվամիջոցները տարածել էին Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Մամիկոն Խոջայանի լուսանկարներն ու տեսանյութ` նրան հայ “դիվերսանտ” հռչակելով: Երկրի պաշտպանության նախարարությունը նույնպես հայտարարել էր, որ նա դիվերսանտ է:  Ադրբեջանական մի շարք կայքեր, սակայն, հեգնել են այս տեղեկատվությունը: “Ադրբեջանական լրատվական գործակալությունները լավ կլինի սովորեն աշխատել առանց նման ոճի։ Հապա այս դիվերսանտին նայեք։ Լուսանկարներին ավելացնելու ոչինչ […]

Օլանդը հանդիպել է Դինքի այրու եւ եղբոր հետ

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Թուրքիա կատարած այցի ժամանակ հանդիպել է Հրանտ Դինքի այրու` Ռաքելի եւ եղբոր` Օրհան Դինքի հետ, տեղեկացնում է Radikal-ը: Հանդիպումից հետո, սակայն, նրանցից ոչ ոք լրագրողներին չի ասել, թե ինչից էին խոսում: Ռաքել Դինքը լրագրողներին ասել է. “Նոր ոչինչ չկա, որ դուք չիմանաք”:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի