03 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ՄԱՐԶԵՐ

Գաբրիել Ղազարյանն էլ մեկնեց դիրքեր

ՀՀ  սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը մեկնել է սահմանամերձ գոտի՝ հանդիպելու առաջապահ դիրքերում ծառայություն անցկացնող  զինվորների եւ սպայական անձնակազմի հետ: Նախարարը տեղում ծանոթացել է հենակետերում դիրքապահների ծառայության պայմաններին, զինվորների ֆիզիկական կուլտուրայի, մարտական եւ հոգեբանական պատրաստվածությանը: Գաբրիել Ղազարյանը շնորհակալություն է հայտնել բոլոր զինվորականներին՝ ֆիզիկական բարձր պատրաստվածության, համախմբվածության եւ ընկերասիրության շնորհիվ պետական սահմանն ամուր պահելու, […]

Ի՞նչու “Արմնյուզը”. մարզերը անտեսվեցին

 Ֆեյսբուքի օգտատեր Սասուն Մանուկյանը գրել է. “”Արմնյուզի” բացառիկ հարցազրույցին, հասկանալի պատճառով շատերն են սպասել: Հատկապես, որ այդ մասին երեկ երեկոյան հայտարարվեց: Հեռուստատեսության դեպքում դա աննախադեպ ձեռբերում է` հասկանում եմ: Փոխարենը, որեւէ կերպ չեմ հասկանում, թե ոնց են մտածել հարցազրուցի տարածումը միայն Արմնյուզով անել:/Խոսքը առավոտյան ժամը 10-ի մասին է/: Չգիտե՞ն, որ “Արմնյուզը” մայրաքաղաքային հեռուստատեսություն է: Մարզի […]

Հրաչ Ջաբրայանը չանտեսեց Սյունիքի մարզպետի խնդրանքը /ֆոտո/

Օրեր առաջ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը խնդրանքով դիմել էր  “Դանդի Փրիշս Մեթալս Կապան” ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանին՝ Սյունիքի մարզպետարանի ու նրա ստորաբաժանումների աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու համար, նվիրաբերել 10 համակարգիչ: Եվ ահա Հրաչ Ջաբրայանի արձագանքը չուշացավ. օգոստոսի 8-ին համակարգիչները հանձնվել են մարզպետարանին: Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը աջակցության համար շնորհակալություն է հայտնել Հրաչ Ջաբրայանին:

Մեր լինելության, խաղաղության երաշխիքը նույնն է` ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԸ

Ֆեսյբուքի օգտատեր Սասուն Մանուկյանը իր տարեգրքում գրել է. “Արարողակարգային փուլը ավարտվեց: Արդյունքը այն է ինչ ասվել էր սկզբում, մեր լինելության, խաղաղության երաշխիքը նույնն է` ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԸ: Մնացածը հիմա կդառնա քննարկման առարկա` “ըստ բաժանարար գծերի”:  Սահմանի այն կողմին կփորձեն իրենց քաղաքացիներին համոզել, որ այս անգամ իրենք մեզ “հաղթել են”, իսկ ընդիմությունն էլ կասի` ոչ, պարտվել ենք: […]

Հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների պարբերականությունը նվազել է

Անցած գիշեր եւ այսօր առավոտյան ադրբեջանական կողմը կրկին խախտել է հրադադարի պահմանման ռեժիմը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու տարբեր հատվածներում` կիրառելով հրաձգային, այդ թվում` խոշոր տրամաչափի զինատեսակներ: Նախորդ օրերի համեմատությամբ` հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների պարբերականությունը նվազել է: Ստացված օպերատիվ տվյալների համաձայն` օգոստոսի 10-11-ն ընկած ժամանակահատվածում հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում հրադադարի պահպանման ռեժիմն ադրբեջանական կողից խախտվել է 31 անգամ: […]

Շտապօգնության մեքենա սահմանամերձ համայնքին

Հանգստյան օրերին ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն աշխատանքային այցով Տավուշի մարզում էր: Սահմանամերձ Մովսես գյուղում նախարարը սահմանապահ համայնքին շտապօգնության ավտոմեքենա, դեղեր ու բժշկական պարագաներ հանձնեց: Այնուհետեւ եղավ Մովսեսի առողջության առաջնային պահպանման կենտրոնում, ծանոթացավ շենքային ու նյութատեխնիկական պայմաններին:  “Մարզային առողջապահությունն առաջ է գնում, ինչը բխում է հանրապետության նախագահի նախընտրական ծրագրի դրույթներից: Նախարարությունը պատրաստ է աջակցելու սահմանապահ […]

Գառնիում՝ արջը հարձակվելէ քաղաքացու վրա

Ըստ արտակարգ իրավիճակների նախարարության կայք-էջի, օգոստոսի 10-ին, ժամը 14.00-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Գառնի գյուղի սարում արջը հարձակվել է քաղաքացու վրա եւ վնասել վերջինիս վերջույթները. քաղաքացուն սարից իջեցնելու եւ օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի ՕԽ-ն: Պարզվել է, որ “ՈՒշթափի սար” կոչվող հանդամասում արջը հարձակվել է Ս. […]

Հակառակորդի կրակոցներից Այգեպարում 2 տուն է այրվել

Ըստ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայք-էջի,  օգոստոսի 10-ին, ժամը 04.20-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Այգեպար գյուղի տներից մեկում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, որը ճանապարհի վտանգավոր լինելու պատճառով, դեպքի վայրից մոտ 600 մ հեռավորության վրա, դադարեցրել է ընթացքը եւ իրականացրել հերթապահություն:    Պարզվել է, որ այրվում են 130քմ. մակերեսով […]

Հակառակորդը դիմել է արկածախնդրության. պատասխանատվությունը Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա է

 ՀՀ պաշտպանության նախարարի  մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր տարեգրքում գրել է.” Երեկ երեկոյան եւ այսօր առավոտյան հակառակորդը կրկին դիմել է արկածախնդրության՝ մի քանի տեղերում խախտելով հրադադարի ռեժիմը: Մասնավորապես տարբեր տրամաչափի զենքերից ու հատկապես այրող փամփուշներով կրակել են Տավուշի մարզի Վազաշեն, Այգեպար եւ մի քանի այլ գյուղերի ուղղությամբ: ՀՀ ԶՈւ-երի շեշտակի պատասխանից հետո, որը եղել […]

Ի՞նչ է պետք զինվորին. օրվա կադր

Ինչ է պետք առաջին գծում ծառայող զինվորներին..իհարկե հավատ եւ քաջություն: Ուստի դիրքեր բարձրանալուց առաջ Կապանի “Խուստուփ” հեռուստանկերության գործադիր տնօրեն Սասուն Մանուկյանն առաջին հերթին  առանձնացրեց Աստվածաշունչն ու սուրը…. Լուսանկարը արված է նրա աշխատասենյակում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի