01 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՄԱՐԶԵՐ

Էլեկտրականությունն անջատվել է Լոռու մարզի միանգամից 4 գյուղերում

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի ներկայացուցիչները ահազանգում են, որ Լոռու մարզի միանգամից չորս՝ Հոբարձի, Վարդաբլուր, Գյուլագարակ և Պուշկինո գյուղերում անջատվել է էլեկտրականությունը: «Անկախ դիտորդ» հասարակական դաշինք

Ստացվում են քվեարկության առաջին տվյալները /լրացվում է/

Ստացվում են քվեարկության արդյունքների առաջին տվյալները փոքր համայնքներից: Henaran.am-ի թղթակիցը տեղեկացնում է, որ Լոռու մարզի Ծաղկաշատ գյուղում արդյունքներն ամփոփված են: Նախնական տվյալներով` այստեղ ձայների բաշխումը հետեւյալ պատկերն ունի. 116 քվե ստացել է ՀՀԿ-ն, «Ծառուկյան դաշինք»-ը ` 8, ՀՅԴ-ն` 5, Կոնգրես-ՀԺԿ դաշինքի օգտին քվեարկել է 3 ընտրող: Ընդհանուր առմամբ այստեղ քվեարկել է 132 հոգի:  Լոռու մարզի […]

Հատուկ քանոններ տրամադրելուց հետո էլ մեկը մյուսի փոխարեն ստորոգրում են

Ընտրատեղամասերում լուրջ խախտումներ չեն արձանագրվել»,-ասում է Թիվ 23 ընտրատարածքային հանձաժողովի նախագահ Տիգրան Պապանյանը: Ամուսիններով մեկը մյուսի փոխարեն, ընտանիքը անդամենրը միմյանց փոխարեն ստորագրելու դեպքեր, սակայն, եղել են: «Դա օրենքը կարգավորում է, նշումներ բաժնում նորից ստորագրում են, որից հետո գրանցամատյանում համապատասխան կատարվում է համապատասխան նշում:

ՕՐՕ-ի « ճարպիկ Սուսանի» ծուղակը. Էջմիածնում թեժ է

Հետաքրքիր ընտրական հնարք է բանեցրել ՕՐՕ դաշինքի անդամ, տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ Սուսաննա Հարությունյանը Էջմիածնի թիվ 3-րդ հիմնական դպրոցում տեղակայված ընտրական տեղամասում: Նա միտումնավոր կերպով ակցիզ չի կպցրել տվյալ տեղամասում քվեարկող զինվորականների քվեաթերթիկներին: «Ճարպիկ Սուսանի» թեթեւ ձեռքով 150 քվեաթերթիկ համարվում է անվավեր: Հիշեցնենք, որ սույն տիկնոջ անունն արդեն 2 տասնամյակ տարօրինակ պատմությունների հետ է առնչվում: […]

Զավեշտ. «Բարգավաճի դիտորդը» ծլկեց

Արմավիրի մարզի Հայթաղ գյուղում տեղակայված թիվ 15/38 տեղամասում Henaran.am-ի թղթակիցը զավեշտալի իրավիճակ է արձանագրել: Տղամարդու բեյջի վրա, որը ԿԸՀ կնիքով է կնքված, ձեռագրով գրված է տեղական դիտորդ «Բարգավաճ»: Երբ մեր թղթակիցը ճշտող հարց է ուղղել, թե ինչպես կարող է կուսակցությունը դիտորդ ունենալ, տղամարդը պատասխանել է` «Դե Ծառուկյանի մոտից, էլի»: Րոպեներ անց, երբ լրագրողը փորձել է տեսագրել «Բարգավաճի տեղական […]

Ընտրության մասնակցությունը. թարմ տվյալներ

ԿԸՀ-ն հրապարակել է ընտրողների մասնակցության նախնական տվյալները ժամը 17:00-ի դրությամբ : Ըստ այդմ` նշված ժամի դրությամբ քվեարկել է ընտրության իրավունք ունեցող քաղաքացիներ 50,3 տոկոսը: Ծանոթացեք մանրամասն տվյալներին ստորեւ: Հիշեցնենք, Հայաստանն այսօր ընտրում է Ազգային ժողով: 

Արտակարգ տեսարան ընտրատեղամասի մուտքի մոտ

Ընտրական լարված օրվա ֆոնին Henaran.am-ի թղթակիցը «արտառոց» տեսարանի է ականատես եղել: Մալիշկա գյուղի կանայք ընտրություն կատարելուց հետո գրկախառնվել են ո՞վ իմանա, գուցե շնորհավորելու միմյանց ընտրությունը:  Լուսանկարը` Նարեկ Բաբայանի: 

Կրկնակի քվեարկության փորձ կատարած անձը նախնական տվյալներով հոգեկան խնդիրներ ունի /տեսանյութ/

Լոռու մարզի 23-րդ ընտրատարածքում գրանցվել է կրկնակի քվեարկության փորձ: 23/02 ընտրատեղամասում քաղաքացին փորձել է քվեարկել երկրորդ անգամ,  սակայն մատնահետք տպող սարքն  արձանագրել է փաստը: Այս մասին հաղորդվել է ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահին և տեղում ծառայություն իրականացնող ոստիկաններին:   2-րդ անգամ քվերկության փորձ կատարող քաղաքացին ձերբակալվել է: Մատնահետք տպող սարքի պատասխանատու Սերգեյ Մաթևոսյանի խոսքով դեպքը տեղի է ունեցել առավոտյան […]

Հաղորդում հանցագործության մասին

Քիչ առաջ ահազանգ ստացանք այն մասին, որ այն պահին, երբ «Անկախ դիտորդ» դաշինքը ներկայացնող դիտորդ Էդմոն Ոսկանյանը 21/28 ընտրատեղամասում մոտեցել է հանձնաժողովին և փորձել կանխել ընտրախախտումը, հանձնաժողովի անդամները և որոշ վստահված անձինք հարձակվել են նրա վրա և բռնությամբ դուրս հանվել տեղամասից: Տեղամասում ներկա այլ դիտորդներ ահազանգում են, որ տեղամասում բազմաթիվ խախտումներ կան՝ բաց քվեարկության դեպքեր, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված