30 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ՄԱՐԶԵՐ

Արա Պապյանը սկսում է չհասկանալ Նիկոլ Փաշինյանին

Հունան Պողոսյանի որպես Սյունքի մարզպետ հնարավոր նշանակման մասին կամ ՝ բա ասում էիք, որ հակահեղափոխություն չկա: Չեմ հասկանում հենց այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանն ամենաշատը պետք ունի ժողովրդի աջակցությունը՝ Հունան Պողոսյանի նշանակումով որոշե՞լ է իրեն զրկել ժողովրդի մի զգալի մասի աջակցությունից: Այս մասին գրում է քաղաքագետ Արա Պապյանը:   

Երեք նոր մարզպետ

ՀՀ կառավարությունը արտահերթ նիստի ժամանակ լրացրեց մարզպետների թափուր մնացած հաստիքները։ Տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Դավիթ Գևորգյանը նշանակվեց Արագածոտնի մարզպետ։ Ոստիկանապետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը նշանակվեց Սյունիքի մարզպետ։ Համբարձում Մաթևոսյանը նշանակվեց Արմավիրի մարզպետ։    

Նախկին փոխոստիկանապետը սիրով ընդունել է հեղափոխական իշխանության առաջարկը

Ես նոր Հայաստանի կողմնակից եմ ու ամեն ինչ անելու եմ, որ այդ նոր Հայաստանում լավ լինի, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ նախկին փոխոստիկանապետ և ներկայումս Սյունիքի մարզպետի թեկնածու Հունան Պողոսյանը։ Դիտարկումներին, որ նա երկար տարիներ ծառայել է նախկին իշխանությունների օրոք, Հունան Պողոսյանն արձագանքեց. «Ես՝ ծառայելով օրենքին, միշտ ժողովրդին եմ ծառայել»։ Նա նշեց, որ մարզպետի […]

Լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս.թ. հոկտեմբերի 15-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի՝ 10։00-16։00 Քանաքեռ 6-րդ փ. 1-32 սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Հյուսիսային ճառագայթ 1-17 սեփական տները, Արաբկիր 49փ. 10-12 սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Նիկոլ Դումանի փ. 22-51/1 սեփական […]

«Սերժի վախտ էլ, Սերժից հետո էլ» . Ժամանակ

Հոկտեմբերի 21-ին Հայաստանի մի շարք մարզերում սպասվում են ՏԻՄ ընտրություններ։ Այս ՏԻՄ ընտրություններն առանձնանում են նրանով, որ ՀՀԿ-ական թեկնածու գրեթե չկա։ Բացառություն է Արմավիրի մարզի Ծաղկունք համայնքը, որտեղ ինքնաառաջադրվել է գործող ՀՀԿ-ական համայնքապետ Դավիթ Կարապետյանը։ Մնացած համայնքներում առաջադրված թեկնածուների հիմնական մասը անկուսակցական են, այնուհետև գերակշռում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուները։ Երկու համայնքում առաջադրված թեկնածուները ԲՀԿ-ական են։ […]

Կրակոցներ Վանաձորում. մարդիկ են հոսպիտալացվել

Վանաձորում կրակոցներ են հնչել։ Հրազենային վիրավորումով  3 անձ տեղափոխվել է հիվանդանոց։ Այս մասին տեղեկացրել են ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Դեպքի մանրամասների և վիրավորների վիճակի մասին դեռևս չի հաղորդվում։ Հանգամանքները պարզվում են։     

Սպասում ենք ոստիկանության պարզաբանմանը

«Եթե նույնիսկ ընդունենք , որ Ադեկվադ-ի տղաները «ապատեղեկատվություն» են տարածել կամ եթե նույնիսկ «հակահեղափոխականեր» են, նրանց նկատմամբ բռնությունը ու ինքնիրավչությունը դատապարտելի է: Հեղափոխության արժեքներն ու նպատակները վտանգված են , սպասում ենք ոստիկանության պարզաբանմանը», –Henaran.am -ի հետ անդրադառնալով ժամեր առաջ Մարալիկում տեղի ունեցած միջադեպ ասաց «Քաղաքացիական հարթակ» նախաձեռնության ղեկավար Աղվան Պողոսյանը:  Հիշեցնենք, Մարալիկում 15-20 հոգանոց խումբը […]

Նոր մարզպետներ

 Կառավարության հոկտեմբերի 10-ի նիստի օրակարգում ընդգրկված էին Գեղարքունիքի, Լոռու և Վայոց ձորի մարզպետներին նշանակելու հարցերը։ Որոշման նախագծերը ներկայացրել էր Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը։ Կառավարության որոշմամբ՝ Գնել Սանոսյանը նշանակվեց Գեղարքունիքի մարզպետ, Տրդատ Սարգսյանը՝ Վայոց ձորի մարզպետ, Անդրեյ Ղուկասյանը՝ Լոռու մարզպետ։    

Ձեր կառավարման ձևն ու մեթոդները անընդունելի են. Արարատի փոխմարզպետը՝ Փաշինյանին

Հոկտեմբերի 3-ի առավոտյան աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Արարատի ՀՅԴ-ական փոխմարզպետ Հայրապետ Բաբայանը։ «Առաջարկում եմ ինձ ազատել զբաղեցրած պաշտոնից` հիմք ընդունելով իմ կողմից Ձեր կառավարման ձևն ու մեթոդները անընդունելի համարելը»,- նշված է ՀՀ վարչապետին ուղղված դիմումում։ Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով և ՀՀ նախագահի հրամանագրերով աշխատանքից ազատվել են ԲՀԿ-ական եւ ՀՅԴ-ական նախարարները:   […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված