03 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Թուրքին մի բան ունենք տալու. «Եղնիկներում» թեժ էր /տեսանյութ/

«Մենք թուրքին տալու միայն մի բան ունենք, դա մեր սահմաններից ներս ընկած իրենց դիակներն են»,- Լեռնային Ղարաբաղի «Եղնիկներ» կոչվող զորամասում բանակի օրվան նվիրված ինքնատիպ միջոցառման ժամանակ ասաց ռեժիսոր, վավերագրող Սամվել Թադևոսյանը: «Եղնիկներ» կոչվող զորամասը գտնվում է Տոնաշեն գյուղական համայնքում և ռազմավարական նշանակության դիրքեր է պահպանում: Թե զորամասը և թե դիրքերը բնակավայրից բավականին հեռու են ու […]

Որն է լինելու ազգային փոքրամասնությունների առաքելությունը խորհրդարանում (տեսանյութ)

Քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնում է ռեյտինագային համակարգին, կուսակցությունների ներսում հնարավոր ինտրիգներին այդ համակարգի պատճառով, ապագա խորհրդարանում ազգային փոքրամասնությունների ներկայացվածությանը:

Սեյրան Օհանյանը Գագիկ Ծառուկյանի հետ դաշինք կկազմի՞

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ու Գագիկ Ծառուկյանը բանակցությունների մեջ են և չի բացառվում Օհանյան-Ծառուկյան դաշինքը՝ այսօր «Ազատության»    հարցին ի պատասխան ասել է  Պաշտպանության նախկին նախարարը։  Մանրամասները՝ տեսանյութում

«Իրանը կոչնչացնի Ադրբեջանը».քաղաքագետ/տեսանյութ/

«Տավուշը միշտ էլ վտանգված է»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սեգեյ Շաքարյանցը: Քաղաքագետը բավականին լուրջ վերլուծություն է արել և գտնում է, որ աշխարհաքաղաքական խաղերի լաբիրինթոսում Արցախի հարցը անակնկալ լուծում կստանա: «Իրանը կոչնչացնի Ադրբեջանը»,-տարբերակ է մատնանշում քաղաքագետը: Մանրամասները՝ տեսանյութում:  

Հենրիկը փրկեց ընկերոջ կյանքը…./տեսանյութ/

Ապրիլյան մարտերի ժամանակ հայրենիքը պաշտպանելիս զոհվեց կրտսեր սերժանտ Հենրիկ Ղահրամանյանը: Վիրավոր ընկերներին դուրս բերելիս թշնամին նկատեց նրան: Հենրիկը ստացավ մահացու հրազենային վիրավորում, բայց փրկեց ընկերների կյանքը: «Չգիտեմ, դեռ սպասում եմ: Ինձ թվում է, թե իմ տղան կվերադառնա: Հա հպարտ եմ, որ հայրենիքի համար է զոհվել, բայց….»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հենրիկ Ղահրամանյանի մայրը՝ Ռուզաննա Ղահրամանյանը: […]

Էրեբունի վարչական շրջանի ղեկավարը իր կամքով է հեռացել. Տարոն Մարգարյան (տեսանյութ)

Այսօր բազմաթիվ բարփրաստիճան պաշտոնյաների թվում ՝ Եռաբլուրում էր նաև երևանի Քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Լրագրողները վերջինիս հարցրին՝ ինչո՞ւ է աշխատանքից ազատվել Էրեբունի վարչական շրջանի ղեկավարը, ով  Մհեր Սեդրակյանի քրոջ փեսան է: Մարգարյանը շեշտեց՝  արդեն երկար ժամանակ է,  ինչ ինքը  ոչ մեկին աշխատանքից չի ազատել, ապա հավաստիացրեց՝ Էրեբունի վարչական շրջանի ղեկավարը իր կամքով է հեռացել: Մանրամասները՝ տեսանյութում

«Մեր հպարտությունը պիտի ամրապնդենք՝ թերությունները շտկելով» (տեսանյութ)

Այսօր  Եռաբլուրում՝ բազմաթիվ բարձրաստիճան այրերի թվում  էր նաև ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:  Վերջինս փոքր-ինչ շփվեց քաղաքացիների հետ: «Այսօր մեր հպարտության օրն է: Բայց այդ հպարտության հետ մեկտեղ՝ մենք չպիտի մոռանանք, որ ճանապարհին լիքը-լիքը թեություններ ենք ունենում, ուստի մեր հպարտությունը պիտի ամրապնդենք՝ թերությունները շտկելով», – նշեց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

«Սեյրան Օհանյանի վարքը մեծ վտանգ է ներկայացնում» (տեսանյութ)

«Սեյրան Օհանյանի վարքը մեծ վտանգ է ներկայացնում», – այսօր  Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց   Լեռնային Ղարաբաղի հերոս, ԼՂՀ ԱԽ քարտուղար գեներալ Վիտալի Բալասանյանը։ Վերջինս կոչ  արեց հեռու մնալ ներքաղաքական լարվածությունից։ Անդրադառնալով ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի քննադատությանը իշխանության հասցեին՝  Բալասանյանը նշեց. «Դա շատ վտանգավոր է, քանի որ ոչ մի մարդ, առավել եւս ուժային […]

Ապրիլյան պատերազմի ժամանակ արտահայտված թերություններն արդեն իսկ շտկվել են. ՊԲ հրամանատար (տեսանյութ)

Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանի խոսքով՝  ապրիլյան պատերազմի ժամանակ ակնհայտ դարձած թերություններն արդեն իսկ շտկվել են, ավելին՝ սպառազինության  հետ կապված՝ առաջընթաց կա: Այս մասին նա նշեց այսօր Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում: ՊԲ հրամանատարն ասաց, որ այս պահին առաջնագծում իրավիճակը հանգիստ է: Մանրամասները՝ տեսանյութում:

«Ամենալավ մարդն ա Գալուստ Սահակյանը, իրա ցավն էլ տանեմ» (տեսանյութ)

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը կարծես թե տեղյակ չէր նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված ֆեյսբուքյան գրառումից: Այսօր Եռաբլուր պանթեոնում նա առվակների մասին լրագրողների հարցերից զարմացավ ու դրանք անհասկանալի որակեց: Ինչ վերաբերում է ընթացիկ քաղաքական կյանքին, ապա նրա խոսքով՝ ոչ մի ինտրիգային վիճակ էլ չկա, ամեն ինչ իր հունով է գնում. «Եթե […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի