20 Սեպտեմբերի, Կիրակի, 2026
KFC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

«ՀՀԿ-ին են ընտրել, թող ՀՀԿ-ից էլ պահանջեն» /տեսանյութ/

Քիչ առաջ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ընթացքում  Գագիկ Ծառուկյանը նշեց՝ եթե քաղաքացին կարդա «Ծառուկյան» դաշինքի առաջարկած ծրագիրը, կհասկանա՝ այս դաշինքը ԱԺ է եկել ոչ թե պաշտոնի, այլ փոփոխություններ բերելու համար: Ծառուկյանն ասաց, ոչ մեկից էլ նեղացած չէ. ովքեր ընտրել են   «Ծառուկյան» դաշինքին, դաշինքը շնորհակալ է նրանց վստահության համար, իսկ ովքեր ՀՀԿ-ին են ընտրել, ամենայն հավանականությամբ հույսեր […]

Սերժ Սարգսյանը Արա Բաբլոյանին վատություն է անում. Հայրիկյան/տեսանյութ/

« Արա Բաբլոյանը շատ լավ բժիշկ է, շատ լավ կազմակերպիչ: Հարց՝ վերջին  օրերին քննարկվող անունների մեջ Ձեր մտքով կանցնե՞ր Արա Բաբլոյանի անունը: Իհարկե՝ ոչ: Արա Բաբլոյանը այնքանով կարող է զբաղվել քաղաքականությամբ, որքանով ես՝ վիրաբուժությամբ: Սա նշանակում է, որ մարդուն դիտմամբ վատություն են անում: Սերժ Սարգսյանը Բաբլոյանին վատություն է անում»,-մամուլի ասուլիսին նման կարծիք հայտնեց ԱԻՄ առաջնորդ […]

Պատերազմը վերջանում է միայն զոհվածների համար. Բերդաձորում պատրաստվում են /տեսանյութ/

«Պատերազմը վերջանում է միայն զոհվածների համար, մեզ համար պատերազմը չի վերջացել, մենք միշտ պետք է սպասենք, որ մեզ վրա կարան հարձակվեն»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի հանրապետության Բերդաձոր ենթաշրջանի Մեծ շեն գյուղի բնակիչ Արսեն Սևումյանը: Սևումյանը միշտ էլ պաշտպանել է իր գյուղը ու գտնում է, որ հայրենիքը պաշտպանելու համար հարկավոր է չլքել այն. «Ես երբեք չեմ […]

Այդ նույն հին դեմքերին ժողովուրդը տվել է իր ձայնը. Շարմազանով /տեսանյութեր/

ԱԺ փոխնախագահի թեկնածու, ՀՀԿ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց, թե եկել են ԱԺ ժողովրդի հոգսերը լուծելու ակնկալիքով: «Եկել եմ շատ բարձր տրամադրությամբ: Ես անուղղելի լավատես եմ և հուսով եմ, որ հինգ տարի հետո ավելի բարձր տրամադրությամբ կգնամ նոր ընտրությունների»: Հարցին, թե կադրային խնդիր ունեն՝ հաշվի առնելով, որ հին դեմքերն են կրկին նշանակվում […]

Շատ լավ է լինելու. Ծառուկյանը ե՞րբ ակտիվ չէր /տեսանյութ/

«Բայց ե՞րբ ակտիվ չեմ»,-այսօր խորհրդարանում այսպես արձագանքեց «Ծառուկյան» դաշինքի խմբակցության ղեկավար, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Henaran.am-ի հարցին, թե արդյոք այսուհետ ավելի ակտիվ է լինելու, գալու է նիստերին: Ընդդիմադիր լինելու վերաբերյալ էլ նա ասաց. «Եթե մենք համապատասխան կոալիցիայի մեջ չենք, ուրեմն…»: Ինչ վերաբերում է «Ծառուկյան» դաշինքից պատգամավոր ընտրված, իսկ այնուհետ ինքնաբացարկ հայտնած անձանց, Ծառուկյանը հայտնեց, որ […]

«Չարաճճիներին կարողանում եմ հասկանալ». Գալուստ Սահակյանից հետո հեշտ չի լինի /տեսանյութ/

Քիչ առաջ՝ ԱԺ նիստի մեկնարկից առաջ,  լրագրողների հետ զրույցի ընթացքում  Արա Բաբլոյանը նշեց՝ ԱԺ-ում աշխատելը, բնականաբար, իր համար նոր երևույթ չէ:  Հիշեցնենք՝ ԱԺ նախագահի պաշտոնում Հանրապետության նախագահի կողմից առաջարկվել ու միաձայն ընդունվել է Արա Բաբլոյանի թեկնածությունը:   Լրագրողների հարցին՝ հե՞շտ  կլինի փոխարինել Գալուստ Սահակյանին, Բաբլոյանը պատասխանեց՝ ո՛չ: Հարցին՝ Արա Բաբլոյանը արդեն հասցրե՞լ է մտքում պլաններ մշակել, […]

Պատգամավորները հավաքվում են Ազգային ժողովում /տեսանյութ/

Այսօր՝ քիչ հետո, կմեկնարկի 6-րդ գումարման խորհրդարանի անդրանիկ նիստը։ Աստիճանաբար այստեղ են ժամանում պատգամավորները, նաեւ՝ կառավարության ներկացուցիչները։ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ զրույցում նշեց․ «Առաջին բանը, որ հայտարարելու ենք, այն է, որ ընդդիմություն ենք»։ Հիշեցնենք, որ ԱԺ-ում կա 4 խմբակցություն՝ ՀՀԿ, ՀՅԴ, Ելք, Ծառուկյան դաշինք։

Հայտնի է ՀՀԿ-ի՝ ԱԺ նախագահի թեկնածուի անունը (տեսանյութ)

Քիչ առաջ ավարտվեց Հանրապետական կուսակցության խորհրդի եւ գործադիր մարմնի նիստերը, որից հետո լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ ԱԺ նախագահի պաշտոնում Հանրապետության նախագահի կողմից առաջարկվել ու միաձայն ընդունվել է Արա Բաբլոյանի թեկնածությունը։ Իսկ ԱԺ փոխնախագահներ լինելու են ինքը՝ Շարմազանովը եւ Արփինե Հովհաննիսյանը։ Խմբակցության ղեկավարը լինելու էՎահրամ Բաղդասարյանը, իսկ քարտուղար՝ Գագիկ […]

Գևորգ Կոստանյանն` Արդարադատության նախարա՞ր (տեսանյութ)

ՀՀԿ խմբակցության անդամ Գևորգ Կոստանյանը  ՀՀԿ ԳՄ-ում  լինելու մասին երկար չի մտածում: Այս մասին վերջինս ասաց ՀՀԿ ԳՄ  նիստից առաջ։ Կոստանյանը վստահ է՝ պաշտոնով չէ, որ պիտի որոշվի  քաղաքական գործչի իրականացրած աշխատանքների արդյունավետությունը. «Ցանկացած մարդ ցանկացած պաշտոն կարող է արժեզրկել, և՝ հակառակը։ Հետևաբար, պաշտոնի բարձրության մասին իմ կենսագրության մեջ երբեք չեմ մտածել, ու վստահ եմ՝ […]

«ՍԱՍ»-ի Արտակը` հայտնի սկանդալից (տեսանյութ)

«Էրեխե՛ք, հիմա քննություն է ընթանում: Ավարտվի, արդեն ամեն բան  պարզ կլինի,  ու կտրվեն բոլոր հարցերի պատասխանները», -նախքան ՀՀԿ խորհրդի նիստի մեկնարկը՝   լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական Արտակ Սարգսյանը (ՍԱՍի Արտակ)՝ խոսելով «ՍԱՍ Գրուպ»-ի հայտնի ձայնագրության մասին:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի