Ցուցարարները կաթվածահար են արել Խանջյան փողոցը /տեսանյութ/
«Հայաստանում տեղի ունեցավ փաստացի ժողովրդի ընդվզում, որը արդեն հոգնել էր շատ բաներից»,-այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսին ասաց քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը: Նա նշեց, որ սպասելի էր, որ գալիս է մի սերունդ, որը սրբելու, տանելու էր ամեն ինչ՝ և իշխանություն, և ընդդիմություն: «Փաշինյանը սկզբնական շրջանում դուրս էր եկել փողոց օրակարգով, որ Սերժ Սարգսյանը չպիտի լինի վարչապետ, […]
Արցախի ՊՆ-ն նոր տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով ադրբեջանական զինուժի տեղաշարժերը առաջնագծում։ Նշենք, որ վերջին օրերին Արցախի ՊՆ-ն հակառակորդի զինուժի զգալի կուտակուներ է արձանագրել առաջնագծում։
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գտնում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման պայքարը ոչ թե ընդդեմ է ինչ-որ մեկի կամ ինչ-որ բանի, այլ հանուն է: «Հանուն մարդու իրավունքների, հանուն նրա, որպեսզի նոր ցեղասպանությունները կանխարգելվեն, որպեսզի նոր ցեղասպանություններ չլինեն: Մենք՝ ԱԺ-ն, կազմակերպում է ՄԱԿ-ի՝ ցեղասպանության դեկլարացիայի ընդունման 70-րդ տարեդարձի առիթվ մեծ ցուցահանդեսներ»,-այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ասաց նա: Շարմազանովը […]
Այսօր հարգանքի տուրք պիտի մատուցենք Մեծ եղեռնի զոհերի հիշատակին, Ֆեյսբուքում հայտարարեց «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: «Ժամը 15:00-ին Հանրապետության Հրապարակից քայլերթով գնում ենք դեպի Ծիծեռնակաբերդ: Եթե արտառոց որևէ բան չկատարվի, այսօր մեր միջոցառումների շրջանակը սրանով կավարտվի»,- նշեց նա:
Այսօր Henaran.am-ի հարցախույզի ընթացքում քաղաքացիներից մեկը հույս հայտնեց, որ մենք առաջիկայում ունենալու ենք լուսավոր Հայաստան։ «Մեր տանջված ժողովուրդը վերջապես հասավ նրան, որ թավշյա հեղափոխություն եղավ։ Մեր երկրում կռիվ, պատերազմ ու արյունահեղություն չեղավ։ Շատերը դրան չէին էլ հավատում, բայց ամեն դեպքում հոգու խորքում սպասում էին այսօրվան։ Դեռ շատ խմորումներ կլինեն, դժվար է ասել՝ ով կլինի վարչապետը։ […]
Թատերական հրապարակում բոլորին ողջունեց Շիրակի թեմի առաջնորդը։ Նախ Քրիստոսի Հարության ավետիսով ու տերունական աղոթքով ողջունեց ներկաներին, ապա իր խոսքը ուղղեց ոչ միայն ներկաներին, այլև այն մարդուն, ով իր քայլը արեց Գյումրիից։
























