04 Հոկտեմբերի, Կիրակի, 2026
KFC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Հայաստանում թափոններ են առաջանում հենց հանքարդյունաբերության պատճառով. բնապահպան /տեսանյութ/

«Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը այսօր «Հենարան» մամուլի ակումբում անդրադառնալով Համաշխարհային բանկի տվյալներին, ըստ որոնց՝ Հայաստանն «ամենաաղբաշատ» երկրների ցանկում զբաղեցնում է 6-րդ տեղը ասաց, որ հիմնական խնդիրը Հայաստանում թափոնների առաջացումն է, որոնք շատ են հանքարդյունաբերության պատճառով: «Ինձ համար կարևոր է, թե հետո թափոնների հետո ինչ է լինելու: Ինձ զարմացնում է, որ չի […]

«Հույս ունեմ, որ կկարողանանք իշխանություններին թափ տալ». Մարգարիտ Եսայան

«Իշխանությունները չեն տիրապետում իրավիճակին, այն առումով, որ շարունակ փսրձում են երկրի ներսում թշնամիներ փնտրել: Նիկոլ Փաշինյանը գալով իշխանության ասաց, որ ունի կախարդական փայտիկ, բայց հետո պարզվեց, որ չունի այդ փայտիկը: Վարչապետի տված բոլոր խոստումները փուչիկի պես պայթեցին իրար հետևից»,- Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը: Պատգամավորն անդրադարձավ նաև «Ստամբուլյան Կոնվենցիա»-յի վավերացմանը: […]

Թող չթվա՝ մեր երկրում խոլերա և տիֆ աղբի պատճառով չի կարող սկսվել. փորձագետ /տեսանյութ/

Քաղաքապետարանները  և այլ լիազոր մարմիններն անփութություն են դրսևորում, ինչի արդյունքում մեր երկիրը կանգնած է համաճարաբանական բռնկման շեմին։   Այս մասին այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ զրույցում հայտարարեց  ՍԱՊԾ նախկին պետ Գրիգոր Գրիգորյանը՝ հայտարարելով․«Չեմ ուզում շատը որակումներ տալ, բայց արդեն համաճարակաբանական տեսակետից աղետալի իրավիճակում է։ Մենակ մայրաքաղաքում չէ աղբը, մարզերում մի ահավոր վիճակ է։ Վերջերս Մասիսի աղբանոցից նկարները […]

Սևանի ներկայիս վիճակը մասնագիտական կառույցների պասիվության արդյունք է /տեսանյութ/

ՍԱՊԾ առաջին պետ Գրիգոր Գրիգորյանը «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը խոսելով Սևանա լճի ներկայիս վիճակի մասին ասաց, որ Սևանի ծաղկումը լուրջ ռիսկեր է պարունակում իր մեջ: «Սա մասնագիտական կառույցների պասիվության արդյունք է ընդամենը»,-ասաց Գրիգորյանը: Ավելին՝ տեսանյութում:

Ստամբուլյան կոնվենցիայի թաքնված նպատակը ԼԳԲՏ անձանց լրացուցիչ արտոնություններ տալն է, եթե վավերացվի, ԼԳԲՏ անձինք կկարողանան անգամ երեխա որդեգրել. Արա Զոհրաբյան

Ստամբուլյան կոնվենցիան իր մեջ թաքնված ռիսկեր է պարունակում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը` անդրադառնալով Ստամբուլյան կոնվենցիային, որը ՀՀ-ն ստորագրել է 2018-ին, բայց դեռ չի վավերացրել:   Նրա խոսքով՝ այս կոնվենցիան, որը վավարեցրել է նախորդ իշխանությունը, թաքնված ռիսկեր ունի: Կոնվենցիայի թաքնված նպատակը ԼԳԲՏ անձանց համար լրացուցիչ արտոնություններ ստեղծելն է: […]

Գո՞ւցե գնանք պառլամենտում կանգնենք և չթողնենք այս կոնվենցիան վավերացնեն. Նախկին պատգամավոր

«Հայաստանում իշխանության եկած քաղաքական ուժը, որքան էլ մենք քննարկենք այսպիսի թեմաներ, տրամադրված է այս կոնվենցիան վավերացնելու: Ազգային Ժողովում նստած 88 պատգամավորները Նիկոլ Փաշինյանի կոչով սեղմելու են կոճակը և վավերացելու են «Ստամբուլյան կոնվենցիան»»,- հուլիսի 12-ին քննարկման ժամանակ ասաց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը: Մանրամասն՝ տեսանյութում: yerevan.today

Այդքան էլ այդպես չէ, որ դատական համակարգը իշխանության դիկտատի տակ չէ: Մեկ տարի դաժան հակաքարոզչություն է գնում ազատ խոսքի նկատմամբ. Արմինե Օհանյան /տեսանյութ/

«Միայն «Հրապարակի» դեմ 8,9 դատական հայց ունենք,  2 դատական հայց «Իմ քայլական» պատգամավորների կողմից, նույնքան՝ դատարան դիմելու սպառնալիքներ»-այս մասին լրագրողներին տեղեկացրեց «Հրապարակի» գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը, ով խոսեց մամուլի դեմ քարոզչական պատերազմից: «Այդքան էլ այդպես չէ, որ չկա զանգովի արդարադատություն, այդքան էլ այդպես չէ, որ դատական իշխանությունը իշխանության դիկտատի տակ չէ»:  Մանրամասները՝ տեսանյութում: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի