Այս պատերազմը շատ բան կփոխի բանակցային գործընթացում /տեսանյութ/
Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի խոսքով՝ եթե օրեր առաջ կրակի դադարեցման մասին պատկերացնել հնարավոր չէր, ապա այս պահին բանակցությունների վերադառնալու թեկուզ փոքր, բայց հնարավորություն երեւում է:
Ընթանում է ԱԺ յոթերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի հերթական նիստը, որի օրակարգում կա ընդամենը 3 հարց։ Նիստին առաջարկում ենք հետևել ուղիղ միացմամբ։
ՀՀ կառավարությունը հոլովակ է հրապարակել այն մասին, թե ինչպես են երիտասարդ տղաները գալիս Հանրապետական հավաքակայան՝ պատերազմին մասնակցելու վարչապետի կոչին արձագանքելով : ««Հաղթելու ենք, շատ գործեր ունենք, շուտ ավարտենք, հետ գանք». տղաներն արձանգանքել են մարտակոչին»,- գրված է տեսանյութին կից: Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտակոչով դիմել է վերջին 1 տարում զորացրված երիտասարդներին:
Զինուժ մեդիան նոր տեսանյութ է` ներկայացրել, որում ԱՀ ՊԲ ուժերը ոչնչացնում են Մատաղիսի ձոր մտնել փորձող ադրբեջանական ուժերի մեծ ստորաբաժանմանը, որի մնացուկները դիմում են խուճապահար փախուստի։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, […]
























