Լարված վիճակ Աբովյանի թիվ 1 դպրոցում. նորանշանակ տնօրենի եւ ուսուցչի միջեւ կրքերը չեն հանդարտվում /տեսանյութ/
Աբովյան քաղաքի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոցում տեղի ունեցած՝ տնօրենի ընտրությունների շուրջ սկանդալը շարունակվում է. այսօր՝ փետրվարի 4-ին, Ոստիկանության Կոտայքի բաժին են հրավիրվել դպրոցի նախկին տնօրեն Մետաքսյա Բաբայանը, փոխտնօրեն Արմեն Ավագյանը, տնտեսվարները եւ Հայոց պատմության առարկայի ուսուցիչ Հայկ Փայտյանը։ Հիշեցնենք, որ երեկվանից դպրոցում սկսվել է գործադուլ-դասադուլ՝ ընդդեմ Քարմելա Առաքելյանի նշանակման, որին միացել են […]









































