04 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

ԼՂՀ ՊԲ-ն հրապարակել է Մատաղիսի հրետակոծման տեսանյութը /վիդեո/

Հակառակորդը ոչ միայն իր սադրիչ գործողություններով շարունակում է հրթիռակոծել ղարաբաղյան խաղաղ բնակավայրերը, այլև, սովորության համաձայն, փորձում է իրադարձությունները գլխիվայր ներկայացնելով` ղարաբաղյան կողմին մեղադրել իրենց բնակավայրերին հարվածներ հասցնելու մեջ: Այս մասին հայտնում են ԼՂՀ ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից և հիշեցնում, որ այսօր ավելի վաղ տարածած հաղորդագրության մեջ նշել էին ադրբեջանական զինուժի կողմից Մատաղիս բնակավայրի հրթիռակոծման մասին: […]

«Մեր որդիների արյան ու քրտինքի շնորհիվ…» /վիդեո/

Հայրենիքին նվիրվելու առաքելությունը ծնվում է մարդու հետ ու մարդ լինելու կոչմանը համարժեք շաղկապվում մարդու բնավորությանը: Նաիրա Գրիգորյանը 90-94 թվականների պատերազմի ժամանակ եղել է կամավոր: Տավուշի սահմանագիծը պաշտպանող  «Կիրանց» ջոկատի ազատամարտիկը 2011 թվականից ծառայում է զինված ուժերում: Նա նաև երկու որդու մայր է, որոնց անվանակոչել է զորավարների անուններով: Ամուսինը դեռ բուժում է պատերազմի վերքերը:Աշոտ Քոչարյանը եղել […]

«Ինչու՞ պիտի 500 միլիոնը պետությունն իր ուսերին վերցնի»

«Ես այն կարծիքին եմ, որ այդ տույժ ու տուգանքը զիջելով չէ, որ պայմանավորված է Հրազդան ցեմենտ գործարանի ճակատագիրը։ Հրազդան ցեմենտը գույքային համալիր է։ Ստացվում է՝ դրա առանձին մասերն իրենցից մեծ արժեք չեն ներկայացնում, որ վաճառեն։ Կառավարությանը հարց եմ տվել՝ այդ գործարանն ի՞նչ արժե։ Եթե մի բան ենք զիջում, պիտի իմանանք՝ ում ենք զիջում, ինչու ենք […]

Հադրութի հերոս դպրոցականները պատրաստ են /վիդեո/

Հադրութի Բանաձոր գյուղի միջնակարգ դպրոցում աշակերտները կրթվում են եւ հայրենասիրական դաստիարակություն ստանում: Գյուղը կանգուն է, պատրաստ դիմակայել ազերիների ցանկացած ոտնձգության: Այս դպրոցի երեխաները նաեւ զինվոր են` սահմանապահ: «Մեր նոր ծնված մանուկն անգամ հերոս է: Հերոս բառիս բուն իմաստով»,-ասում է դպրոցի տնօրենը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ի՞նչու Ալիեւը չի հանգստանում /վիդեո/

«Երկու կողմերն էլ կվերադառնան բանակցային սեղան, սակայն երկու կողմերն էլ պատրաստ չեն փոխզիջումների, քանի դեռ երկու կողմի մոտ էլ մերժողական դիրքորոշում է: Շարունակվող կրակոցներ կլինեն, որը  լայնածավալ պատերազմի չի վերածվի, որովհետև ո՛չ Ադրբեջանը ունի այդ ռեսուրսները,  ո՛չ էլ Հայաստանը »,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Սոցիոլոգի խոսքով՝ Ալիևին ձեռնտու է շարունակվող պատերազմական վիճակը.«Ալիևի […]

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարը՝ ավտոբուսի պայթյունի մասին /վիդեո/

Հալաբյան փողոցում պայթած ավտոբուսի հետեւանքով զոհերի թիվը հստակորեն հայտնելը դժվար է եղել:  Հենց դրա համար է, որ դեպքից հետո զոհված քաղաքացիների մասին տվյալները իրարամերժ են եղել.  սկզբում ասվել է 3, իսկ հետո 2 զոհի մասին: Այս մասին այսօր  ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ընթացքում  ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: «Մենք ասում էինք երկու կամ […]

«Պետք է դուրս գանք այդ հարյուր տարվա սգությունից». Իրինա Ծատուրյան/վիդեո/

«Ասեմ, որ վերջին տարիներին հայ ժողովուրդը հաղթահարել է խեղճի, թշվառի հոգևիճակը: Մինչև Ավրորա Մարդիգանյանի խնդրին վերադառնալը մենք արդեն սկսել էին հաղթահարել զոհի հոգևիճակը և նոր փուլ սկսել»,-Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնալով «Ավրորա» մրցանակաբաշխությանը և Արշալույս Մարդիգանյանի ֆենոմենին ասաց հոգեբան Իրինա Ծատուրյանը: Հոգեբանի խոսքով դեռ 100 տարի առաջ Արշալույսը կարողացավ իրեն դրսևորել, որպես այսօրվա պայմանների ամենահամարձակ ու […]

«Դուք կարդացե՞լ եք Ռոբերտ Քոչարյանի անունը…» /վիդեո/

ԱԺ պատգամավոր Ստեփան Մարգարյանը դուրս է եկել «Հզոր Հայրենիք» կուսակցությունից եւ այժմ «Համախմբում» կուսակցության նախաձեռնղ խմբի անդամ է: Այս մասին վերջինս հայտարարեց ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցում: «Մենք գնալու ենք փոփոխությունների: Որքանո՞վ կհաջողվի`ես կարծում եմ, բավական լուրջ հարց է: Բաց այն, որ մենք ձգտելու ենք դառնալ լուրջ բեւեռ, որպեսզի հասարակությանն այլընտրանք առաջարկենք, դա հստակ է»,- ասաց Ստեփան […]

Առաջնորդ է հարկավոր /վիդեո/

Այսօր՝ ապրիլի 27-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ հոգեբան Սամվել Խուդոյանը անդրադառնալով Հալաբյան փողոցում  ավտոբուսի պայթյունի դեպքին, ընդգծեց, որ նման վիճակներում կարևոր է, որ ինչ-որ լիդեր հայտնվեր և փորձեր մարդկանց տարհանել ավտոբուսից, նրանց հանգստացներ` խուճապային իրավիճակ չստեղծելու նպատակով: Մանրամասները՝ տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի