20 Հունիսի, Saturday, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Հոկտեմբերի 15-ին, ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Հոկտեմբերի 15-ին, ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ԹԵՄԱ՝ առաջիկա օրերին հանրապետության տարածքում սպասվում են եղանակակլիմայական պայմանների լուրջ փոփոխություններ:

Թուրքիան փորձում է մտերմանալ ՌԴ-ի հետ

2015թ. նոյեմբերի 24-ին թուրքական ԶՈւ կողմից ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցման միջադեպից հետո ռուս-թուրքական հարաբերությունները կտրուկ վատացան: Թուրքական տնտեսությունը հայտնվեց փակուղում և իրավիճակը փրկելու համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն որոշեց առաջին քայլն իրականացնել առկա իրավիճակը փոխելու համար ու ներողության ուղերձ ուղղարկեց ՌԴ նախագահին: Էրդողանի քայլը տվեց իր պտուղները. ռուս-թուրքական հարաբերությունները սկսեցին դանդաղորեն վերականգնվել: Թույլատրվեց ռուս […]

ԱԺ նախագահը ներկա է գտնվել «Անկախություն» խորագրով ցուցահանդեսին

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հոկտեմբերի 14-ին այցելել է Ժամանակակից արվեստի թանգարան: ԱԺ նախագահը թանգարանի տնօրեն Նոնա Ավետիսյանի եւ «Շեդեվր» պատկերասրահի հիմնադիր Սարգիս Գրիգորյանի ուղեկցությամբ ծանոթացել է «Բարձր արվեստ» կերպարվեստ կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպված «Անկախություն» խորագրով ցուցահանդեսի աշխատանքներին: Նշենք, որ ցուցահանդեսին ներկայացված են դասական եւ ժամանակակից հեղինակների 100-ից ավելի ստեղծագործություններ: Նկարներից բացի գործում են նաեւ գրաֆիկական […]

Նախարարության տրամադրած ավտոբուսները վթարից տուժածներին կտեղափոխեն իրենց բնակավայրեր

ՌԴ Բեսլան քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժած  ուղևորները հատուկ չվերթով վերադառնում են Երևան։ Նույն օդանավով Երևան է տեղափոխվում նաև վթարի հետևանքով զոհված Յուրի Պողոսյանի աճյունը։ Ինքնաթիռը օդ է բարձրացել Երևանի ժամանակով ժամը 17:50-ին: Վայրէջքը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում նախատեսվում է մոտ 1,5 ժամից։ Ուղևորների դիմավորումը կկատարվի «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահում: ՀՀ տրանսպորտի, կապի […]

Թուրքիան կարող է դրական դեր խաղալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում․ Լավրով

Թուրքիան կարող է դրական դեր խաղալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում։ Նման հայտարարություն է արել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, գրում է ТАСС գործակալությունը։ «Այն, որ Թուրքիան կարող է դրական դեր խաղալ` ապահովելով Լեռնային Ղարաբաղի  ապաշրջափակումը եւ տարածաշրջանում բնականոն տնտեսական համագործակցությունը»,- ասել է նա լրագրողներին։ Լավրովը նշել է, որ եթե հանկարծ Հայաստանը և  Թուրքիան վերադառնան իրենց պայմանավորվածությունների կատարմանը` այն չկապելով […]

Պուտինի այցելության նպատակը

Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) տնօրեն Մանվել Սարգսյանը կարծում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան թեկուզև ՀԱՊԿ-ի շրջանակներում է, սակայն սա ուղղակի առիթ էր՝ քաղաքական որոշակի նպատակներին հասնելու համար: «Պիտի այս ամեն ինչը նայենք միջազգային քաղաքականության կոնտեքստում. Ռուսաստանը հիմա շատ ինտենսիվ փորձում է  հարաբերություններ կառուցել այս տարածաշրջանի երկրների հետ: Մասնավորապես հիշում եք՝ […]

Սկանդալ ԵԽԽՎ-ում՝ հայաստանյան ու ադրբեջանական պատվիրակությունների ու Պեդրո Ագրամունդի մասնակցությամբ. Tert.am

Այսօր Եվրախորհրդի խորհրդարանական վերաժողովի նստաշրջանին կրքերն այնքան են թեժացել, որ անգամ արձանագրվել է սկանդալ ԵԽԽՎ-ում հայաստանյան, ադրբեջանական պատվիրակությունների ու Պեդրո Ագրամունտի մասնակցությամբ, գրում է Tert.am-ը։ Մասնավորապես, երբ Պեդրո Ագրամունտն անջատել է ելույթ ունեցող Հայաստանի ներկայացուցիչ Նաիրա Կարապետյանի խոսափողը, վերջինս հայտարարել. «Ես ուզում եմ իմ մտքերն ու մտահոգությունները կիսել իմ գործընկերների հետ, ինչո՞ւ եք բերանս փակում»։ Այս […]

ՀՀ գլխավոր դատախազը նոր նշանակումներ է արել

 ՀՀ գլխավոր դատախազի հրամանով Արդարադատության առաջին դասի խորհրդական Սարգիս Վասյայի Մնացականյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզի դատախազ՝ ազատվելով ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազի պաշտոնից: Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Տիգրան Գուրգենի Ամբարյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ՝ ազատվելով Երևան քաղաքի […]

Նոր մանրամասներ Գյումրիում տեղի ունեցած արյունոտ միջադեպից

Քիչ առաջ    Henaran.am-ը  Ոստիկանությունից տեղեկացավ՝ Գյումրիում տեղի ունեցած փոխհրաձգության   փաստով քրեական գործ է հարուցվել՝  Քրեական օրենսգրքի 35-րդ հոդվածի հատկանիշներով. այն է՝  ծեծկրտուք և խուլիգանություն: Տուժածներ չկան, քրեագետները դեռ քննում են դեպքի վայրը։ Մեքենաներից մեկը պատկանել է  Իգիթյան Արդիկին (Անդրանիկին)։ Հայտնաբերվել է 4 փամփուշտ` գազային ատրճանակից արձակված:  Թեև դեպքի վայրում եղել են արյան հետքեր, այդուհանդերձ, […]

«Մեթյու» փոթորիկի զոհերի թիվն ԱՄՆ-ում հասել է 42-ի

ԱՄՆ Հարավային Կարոլինայի գուբերնատորը դիմել է տեղացիներին ու կոչ արել անվտանգության կանոնները պահպանել ու հեռու մնալ ջրից։ ԱՄՆ-ում շարունակում է աճել «Մեթյու» փոթորիկի զոհերի թիվը։ Վերջին տվյալներով՝ փոթորիկի հետեւանքով զոհերի թիվը հասել է 42 հոգու։ Նրանց մեծամասնությունը Հարավային Կարոլինայի բնակիչներ են։    

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի