22 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Արմեն Ջիգարխանյանը` սկանդալի կիզակետում. նրան դատի են տվել

Լրագրողները պարզել են, որ հանրահայտ ու սիրված դերասան Արմեն Ջիգարխանյանը հայտնվել է սկանդալի կիզակետում։ RNS-ի լրագրողները պարզել են, որ հայտնի դերասան եւ Մոսկվայի դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Ջիգարխանյանը դատարանի առաջ կկանգնի, նրա թատրոնի նախկին աշխատակիցները դատի են տվել նրան։ Պարզվում է, որ նախկին աշխատակիցները Ջիգարխանյանին մեղադրում են իրանց ապօրինաբար աշխատանքից ազատելու մեջ։ Մասնավորապես՝ 58-ամյա հանդերձապահուհի Մարգարիտա […]

Համաշխարհային բանկի պատվիրակությունն այցելեց Սփյուռքի նախարարություն

Դեկտեմբերի 16-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Համաշխարհային բանկի պատվիրակությանը, որի կազմում էին օտարերկրյա ներդրումների խթանման պատասխանատու Ռոբերտո Էչանդին, մասնավոր հատվածի պատասխանատու Կարեն Գրիգորյանը, աշխատակիցներ Ալեքսան Հովհաննիսյանը, Արսեն Նազարյանը: Նախարար Հրանուշ Հակոբյանը, ողջունելով հյուրերին՝ կարևորեց կազմակերպության արդյունավետ գործունեությունը, Հայաստանում ներդրումները խթանելուն միտված ճկուն քաղաքականությունը։ Նախարարը ներկայացրեց սիրիահայերի հետ տարվող աշխատանքի առանձնահատկությունները, փորձը և արդյունքները: Նա […]

Երևանում կբացվի Ձմեռային այգի՝ Լապլանդիայի նմանօրինակով

Ս.թ. դեկտեմբերի 17-ին, ժամը 17:30-ին, Երազ այգու տարածքում (Թբիլիսյան խճուղի 1/8) կկայանա Ձմեռային Այգու բացման պաշտոնական արարողությունը: Այգին Լապլանդիայի նմանօրինակն է Հայաստանում և Անդրկովկասում: Այս նախաձեռնության շնորհիվ առաջին անգամ հնարավորություն է ընձեռվում ծանոթանալ Սանտա Կլաուսի, Միսիս Կլաուսի, էլֆերի և, իհարկե, Սանտայի եղջերուների հետ՝ Ռուդոլֆի գլխավորությամբ: Բոլոր ցանկացողները կարող են այցելել Սանտային հենց իր տանը, հյուրընկալվել […]

Վանոյի գործով ցմահ դատապարտյալ Արմեն Տեր Սահակյանը չի «հանձնվում»

Արդեն 16-րդ  օրն է Նուբարաշեն ՔԿՀ-ում պատիժը կրող ցմահ դատապարտյալ Արմեն Տեր Սահակյանը գտնվում է հացադուլի մեջ: Արդեն հայտնել ենք, որ դատապարտյալը պահանջում է հանդիպում ՀՀ  Նախագահի վերահսկողական ծառայության պետ  Ֆելիքս Ցոլակյանի հետ: «Հայր արդեն իրեն վատ է զգում, սկսում է թուլանալ, բայց հացադուլը չի դադարեցնում: Ասում է, որ այլընտրանք չկա: Դեկտեմբերի 21-ին նա պետք […]

Մխիթարյանի գոլերը հայտնվել են շաբաթվա լավագույն տասնյակում /վիդեո/

Տեսանյութում ներկայացված է շաբաթվա լավագույն 10 գոլերը: Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի` Պրեմիեր լիգայի 15-րդ մրցափուլի շրջանակում «Տոտենհեմի» հետ խաղում խփած գնդակը, ինչպես նաև ուկրաինական «Զարյային» հեղինակած իր գոլը նույնպես ընդգրկվել են տասնյակում:

Աճուրդի կենտրոնում մեքենաները վաճառվում են մրցակցային պայմաններում

Հաշվի առնելով ՀՀ ԿԱ ՊԳԿ վարչության Աճուրդի կենտրոնում վաճառվող՝ օպտիմալացված ծառայողական ավտոմեքենաների նկատմամբ հանրային հետաքրքրությունը, շարունակում ենք  ընթացիկ տեղեկատվություն ներկայացնել գործընթացի վերաբերյալ: Վաճառվող պետական շարժական գույքի համար, առաջին անգամ՝ այս տարվանից, գործում է կենտրոնացված պահառության վայր, ինչը հնարավորություն է տալիս ցանկացողներին մեկ վայրում տեսնել, զննել գույքն ու մասնակցել աճուրդներին. հատկապես սրանով է պայմանավորված հանրային հետաքրքրությունը: Յուրաքանչյուր աշխատանքային օրվա ընթացքում տասնյակ մարդիկ են այցելում պահառության վայր, հետաքրքրվում վաճառվող մեքենաներով: Վարչության և Աճուրդի կենտրոնի թեժ գծով ևս բազմաթիվ հեռախոսազանգեր են ստացվում`նույն թեմայով: Ծառայողական ավտոմեքենաների օպտիմալացման արդյունքում Պետական գույքի կառավարման վարչությանն է հանձնվել 444 մեքենա,  որից գնահատվել է 417-ը: Փոխադրամիջոցներից  358-ն արդեն աճուրդային գործընթացում է,  առաջիկայում աճուրդներ կկազմակերպվեն նաև մնացած մեքենաների համար:  Նոյեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 15-ն  ընկած ժամանակահատվածում շարունակական աճուրդներում վաճառվել […]

Դոլարն ավելի է թանկանում

Ըստ rate.am-ի ՝ ամերիկյան մեկ դոլարը գնվում է 481.50 ՀՀ դրամ նվազագույն և 483 ՀՀ դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում` 485.50 ՀՀ դրամ նվազագույն և 487 ՀՀ դրամ առավելագույն փոխարժեքով: Մեկ եվրոն գնվում է 498 ՀՀ դրամ նվազագույն և 505 ՀՀ դրամ առավելագույն փոխարժեքով, իսկ վաճառվում` 507 ՀՀ դրամ նվազագույն և 514 ՀՀ դրամ առավելագույն փոխարժեքով: Նշենք, […]

Ուշադրություն. օդի ջերմաստիճանն ավելի կնվազի

Դեկտեմբերի 17-ին Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է թույլ ձյուն: 18-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 17-19-ն աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի