Թալինի և Մարալիկի ճանապարհներին մառախուղ է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 31-ին` ժամը 9:30-ի դրությամբ, Մարալիկի և Թալինի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը ՝ 20 մ: Վայքի ավտոճանապարհներին, Վարդենյաց և Ջաջուռի լեռնանցքներում մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։





































