28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Ձեռքներդ հեռու պահեք մեր Առաքելական եկեղեցուց. Շարմազանով

«Սեպուհ սրբազանը, որպես Գուգարաց թեմի հոգևոր հովիվ, արել է այն, ինչ պարտավոր է և 20 տարի անում է այն, ինչ որ արել է այդ օրը: Նա ծառայության կոչ է արել և ինքն իրեն, և մարզպետին, և պատգամավորներին, և քաղաքապետին, և նաև ավագանիներին, այդ թվում նաև բոլոր նրանց, ովքեր որ չեն մասնակցում և բոյկոտում են»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նշենք, որ Հունվարի 6-ին՝ Սուրբ ծննդյան օրը, Վանաձորում պատարագի ժամանակ Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի Սուրբ Ծննդյան քարոզը ոմանց կողմից սխալ է ընկալվել ու շահարկվել: Սրբազան Հոր Սուրբ Ծննդյան Պատարագի հորդորը վերաբերվել է անխտիր բոլոր նրանց, ովքեր հավակնում են Վանաձոր քաղաքի ավագանու կազմում իրենց ծառայությունը բերել քաղաքի բարգավաճմանը և ընթացիկ գործերին, սակայն տարբեր փորձագետներ, քաղաքական գործիչներ որակել են որպես քաղաքականությանը խառնվելու փորձ:

ԱԺ փոխնախագահի համոզմամբ՝ սրբազանը շատ դրական ուղերձ է հղել՝ որպես հոգևոր հովիվ. «20 տարի դա է ասում, նա ոչ թե ասել է, որ ով չի գալիս, պետք է գա, այլ ասել է՝ մարզպետն էլ պիտի ծառայի, բոլորս ժողովրդի ծառա ենք, պիտի ծառայենք: Այդտեղ վատ բանը ո՞րն է, ես չեմ հասկանում»,-հավելեց Է. Շարմազանովը:

Ինչ վերաբերում է մեղադրանքներին, թե սրբազանը չի արձագանքում իր ուղղությամբ արված քննադատությունների, ապա Է. Շարմազանովը զարմանում է.«Ինչո՞ւ պիտի Սեպուհ սրբազանն իրենց արձագանքի, մնում էր՝ նա իրենց արձագանքեր: Ուղղորդված է այդ աժիոտաժը, մենք ունենք տարբեր հովիվներ, նույն Սեպուհ սրբազանը տարբեր անգամներ իշխանությանն էլ է քննադատել, բա այն ժամանակ ինչո՞ւ չէին ասում՝ խառնվում է քաղաքականությանը: Շիրակի մարզում ունենք շատ հարգարժան հոգևոր հովիվ, ով Շիրակի մարզում տեղի ունեցող գործընթացների, այդ թվում իշխանության սխալ քաղաքականության նկատմամբ անտարբեր չի մնում և իր խոսքն է ասում որպես հոգևոր հովիվ:

Այդ ինչո՞ւ նրանցից մեկը չկանգնեց, ասաց՝ այդ ինչու է հոգևոր հովիվը քննադատում: Ընկերներ այդպես չի լինում, սա ուղղորդված է, չի կարելի անմեղ մարդու վրա քար շպրտել»,-նշեց ԱԺ փոխնախագահը:

Վերջինս հավելեց, որ ինքն էլ, որպես այդ հոգևոր հոտի անդամ, կոչ ունի. «Ձեռքներդ հեռու պահեք հայ առաքելական եկեղեցուց, ամեն մեկդ գնացեք, Սեպուհ սրբազանի արածի կեսի չափ արեք, հետո խոսեք: Ձեռքներդ հեռու պահեք Սեպուհ սրբազանից, այդ էր մնացել, որ եկեղեցու վրա հարձակվենք:

Գուգարաց թեմի առաջնորդն ամսական 1000-ավոր անապահով երեխաների է տեր կանգնում, ո՞ր մեկդ գիտեք՝ ինչ է անում»: Ըստ Է. Շարմազանովի՝ Գուգարաց թեմի առաջնորդը արդարացնելու կարիք էլ չունի, նա ընդամենը կոչ է արել ծառայել ժողովրդին:

Հիշեցնենք, որ Սեպուհ սրբազանը մասնավորապես ասել է. «Այդ կոչումը որ դուք հավակնում եք ստանալ, ավագանի, քաղաքապետ կամ մարզպետ, կամ ինչու չէ նաև ես՝ սրբազան, ծառայություն է ուզում և ուրիշ ոչինչ չի պահանջում ժողովուրդը ձեզանից: Ծառայություն, քանզի ձեզ վստահել է, ուրեմն այդ վստահությունը ոչ ոք իրավունք չունի ձեզանից մսխելու, սպառելու, մաշեցնելու: Եվ այս տարի ուզում եմ, որ մեր քաղաքի քաղաքապետարանում հավաքվի ավագանին և վճռական քայլերով մեր քաղաքի կառուցման սուրբ գործին նվիրվի՝ թողնելով արտաքին ուժերին մի կողմ, ովքեր փորձում են այս քաղաքի ներքին կյանքին միջամտել: Սա իբրև առաջնորդ կարծում եմ, ես իրավունք ունեմ այս բարի մաղթանքն անելու՝ չշահարկելով ոչ մի սխալ ուղղությամբ իմ խոսքերը և մեկնաբանություններ չանելով:

Ես սիրում եմ իմ քաղաքը, իմ մարզը, իմ հայ ժողովրդին՝ Հայաստանում և սփյուռքում և ուստի հանուն այդ սիրո,  ես պատրաստ եմ ծնկի իջնել իմ ժողովրդի առաջ, հրաժարվել իմ այս կամ այն գաղափարից, որը կրում եմ, դնել մեկ կողմ, եթե այն խանգարում է իմ սիրելուն: Եվ հանուն իմ քաղաքի, ես պատրաստ եմ իմ ծառայությունը բերելու իմ ժողովրդին ճիշտ այնպես՝ ինչպես Հիսուս մանուկ եկավ աշխարհ ծառայելու, իր ծառայությունը բերելու, իր սերն ու արդարությունը, ճշմարտությունը սփռելու: Մենք մեր Տիրոջը պետք է նմանվենք, որովհետև ինչպես մեր հայրապետներն են ասում՝ Աստված մարդացավ, որպեսզի մարդն աստվածանա, բարձրանա: Եվ չէ որ մարդը կրում է Աստծո կերպարանքը, ուստի բնական է, որ նա պետք է աստվածանա, մաքրվի, սրբվի և ճշմարտության շապիկը հագած մշտապես պետք է գործի: Այս մաղթանքով է, որ ամփոփում եմ իմ խոսքը»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ