11 Հունիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Չգրանցված դեղերի վաճառքը կքրեականացվի. Լևոն Ալթունյան

Այսօր՝ դեկտեմբերի 27-ին Առողջապահության նախարարը հանդիպեց լրագրողների հետ: Նախարարը անդրադարձավ չգրանցված դեղերի վաճառքին: Լևոն Ալթունյանը հայտնեց , որ երեկ փոխնախարար Սերգեյ Խաչատրյանին հանձնարարել է պատրաստել օրենսդրական փաթեթ՝ չգրանցված դեղերի վաճառքը քրեականացնելու մասին: Լրագրողի դիտարկմանը, թե չգրանցողը ներկրողն է և քրեականացնելը կարող է մահակ դառնալ վաճառողների գլխին, նախարարն արձագանքեց, որ օրենքը և՛ կաշառք տվողին, և՛ կաշառք […]

«Դուք ապացուցեցիք հայոց հաղթական ոգու անպարտելիությունը»

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են պատգամավորներ Վահրամ Մկրտչյանը և Կարեն Բոթոյանը, դեկտեմբերի  27-28-ն աշխատանքային այցով մեկնել է Արցախի Հանրապետություն և հանդիպել է առաջնագծի զինվորներին և սպաներին: ՀՀ Աժ պատվիրակության անդամները ևս մեկ անգամ վերահաստատեցին, որ զինվորական կարգապահությունը  և մարտունակությունը շատ բարձր մակարդակի վրա են, իսկ հայ զինվորի ոգին՝ անպարտելի: Զինվորների […]

Ժաննա Ֆրիսկեի հուշարձանն է տեղադրվել․ դրա հեղինակը հայ է /ֆոտո, վիդեո/

Հանգստյան օրերին Մոսկվայի Նիկոլո-Արխանգելյան գերեզմանատանը տեղադրել է երգչուհի Ժաննա Ֆրիսկեի հուշարձանը։ Հուշարձանի վրա մի քանի ամիս շարունակ աշխատել են քանդակագործներ Լեւոն Մանուկյանն ու Իվան Վոլկովը։ Երգչուհու բրոնզե հուշարձանը, որը արվել էր նրա ծնողների պատվերով, կանգնեցվել է երգչուհու գերեզմանին։

Մանկաբարձ-գինեկոլոգները պետք է ատեստավորվեն.նախարար

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը այսօր լրագրողների հետ տարեվերջյան հանդիպման ժամանակ անդրադառձավ  մոր և մանկան մահացությունների դեպքերին: Նախարարը խոսեց երկու օր առաջ Սյունիքում գրանցված ծննդկանի և նորածնի մահվան դեպքին և հայտնեց , որ Հայաստանի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանին հանձնարարել է հանրապետությունում աշխատող բոլոր մանկաբարձ-գինեկոլոգների հետ մասնագիտական դասընթացներ անցկացնել: «Առողջապահության նախարարությունը Սյունիքի ցավալի դեպքից հետո հանձնարարել է […]

«Գեղամ Խաչատրյանն արյունահոսել է, բայց արյան հետք չկա զգեստներին». փաստաբանը մանրամասնել է

Ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող` «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գեւորգ Սաֆարյանի շահերի պաշտպան Տիգրան Հայրապետյանը այսօր` դեկտեմբերի 27-ին, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հանդես եկավ պաշտպանական ճառով: Պաշտպանը կրկին անգամ նշեց, որ Գեւորգ Սաֆարյանի նկատմամբ հետապնդում է  իրականացվում քաղաքական հայացքների համար: Անազատության մեջ գտնվող քաղաքացիական ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանի գործով դատական նիստում պաշտպան՝ փաստաբան […]

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը խորհրդարանում հյուրընկալել է ԶԼՄ ներկայացուցիչներին /վիդեո/

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ դեկտեմբերի 27-ին տոնական ընդունելության էր հրավիրել խորհրդարանում հավատարմագրված լրատվամիջոցների ղեկավարներին եւ լրագրողներին: Դիմելով ներկաներին` ԱԺ նախագահն ասել է. «Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, շնորհավորում եմ ձեզ գալիք Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոների առթիվ: Անցնող տարին հարուստ էր իրադարձություններով, այնպես որ, կարծում եմ, ձանձրանալու առիթ չունեցաք: […]

Կանխվել է «մեթամֆետամին» տեսակի թմրանյութի արտահանման փորձը

Պետական եկամուտների կոմիտեի ներքին անվտանգության ու մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչությունների աշխատակիցներն, օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, դեկտեմբերի 22-ին «Զվարթնոց» օդանավակայանում Երևան-Մոսկվա չվերթի ուղևոր Վլադիմիր Հովսեփյանի ուղեբեռի զննությամբ հայտնաբերել են շուրջ 100 գրամ մեթամֆետամին տեսակի թմրանյութ: Ճամպրուկում հայտնաբերված օղու ապակյա տարան օգտագործվել է որպես թաքստոց: Թմրանյութն առգրավվել է և ուղարկվել փորձաքննության, ՊԵԿ քննչական վարչությունում […]

Հետախուզվում է լուսանկարում պատկերված 38-ամյա կինը

Ոստիկանության Սեւանի բաժնի կողմից գանձվող հարկերը, տուրքերը, կամ այլ պարտդիր վճարները վճարումից խուսափելու հատկանիշներով հետախուզվում է 39-ամյա Աննա Հ.-ն: «Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Սեւանի կամ մոտակա բաժին կամ զանգահարել ոստիկանություն 010 59 06 07 հեռախոսահամարով»,-ասված է ոստիկանության հաղորդագրությունում:

«Ես ակտիվորեն պետք է մասնակցեմ ընտրություններին»

«Բնականաբար, լինելով քաղաքական պաշտոնում նշանակված անձ և լինելով ՀՅԴ անդամ՝ ես ակտիվորեն ոչ միայն պետք է մասնակցեմ առաջիկա ընտրություններին, այլև պետք է առաջ տանեմ իմ կուսակցության գաղափարները»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ բնապահպանության նախարար, դաշնակցական Արծվիկ Մինասյանն՝ ի պատասխան հարցին, թեթե ինչ օգուտներ է քաղում Դաշնակցությունն իր գործունեությունից և արդյո՞ք իր գործունեությունից ՀՅԴ-ն առաջիկա խորհրդարանական […]

Մեղրու լեռնանցքում աշխատում են արտակարգ ռեժիմով (վիդեո)

Վերջին մի քանի օրերին հանրապետության ճանապարհների մեծ մասում ուժեղ բուք է ու մառախուղ։ Ստեղծված իրավիճակում ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհները սպասարկող 35 ճանապարհաշինական ընկերություններն աշխատում են արտակարգ ռեժիմով։ Հայաստանի ամենաբարձր կետում՝ 2535մ բարձրության վրա գտնվող Մեղրու լեռնանցքում ևս ճանապարհաշինարարներն աշխատել են շուրջօրյա ռեժիմով։ «Շուրջօրյա, ամեն հերթափոխը 7 հոգի, 25 մարդ, 7 մաքրող, աղ ու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի