19 Սեպտեմբերի, Saturday, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է

ՀՀ տրանսպորտի,  կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ հունվարի 4-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, բքի և վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը, որտեղ նաև տեղ-տեղ մերկասառույց է: Նշված ճանապարհին կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Կցրտի

Հունվարի 4-8-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Միայն Արարատյան դաշտում սպասվում է ամպամածություն, առանձին հատվածներում մառախուղ և թույլ ձյուն: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 4-ին՝ գիշերը կնվազի 3-4 աստիճանով, 8-ին կբարձրանա 2-3 աստիճանով:

Տիրոջ գրքում գրվում է

ԱՂՔԱՏԻՆ ՏՎԱԾԴ՝ ԿՈՐԱԾ ՉԷ։ ՏԻՐՈՋ ԳՐՔՈՒՄ ԳՐՎՈՒՄ Է ԵՎ ՆԱ ԿՀԱՏՈՒՑԻ ՔԵԶ ՍՈՒՐԲ ՀՈՎՀԱՆ ՄԱՆԴԱԿՈՒՆԻ ՀԱՅՐԱՊԵՏԸ 5-րդ դարի մեր Եկեղեցու սյուներից է: Եղել է կրտսեր թարգմանիչների դասից: Ըստ մատենագիտական որոշ տեղեկությունների՝ եղել է Մովսես Խորենացու հասակակիցը: Լինելով իշխանազն ազատորդի՝ ամենայն հավանականությամμ ուսանել է Սուրբ Սահակ կաթողիկոսի մոտ կամ Սուրբ Մեսրոպ մեծ վարդապետի դպրոցում: Ծնվել է […]

«Թող այս տարին ոչ միայն հրաշքներին հավատալու, այլև դրանք իրագործելու տարի լինի»

«Շանթ» հեռուստաալիքով ցուցադրվող  «Փոխնակ մայրը» սերիալում Քրիստինային մարմնավորող Թամարա Գեւորգյանը, սովորաբար,  Ամանորը տանն է նշում։ «Եթե  Ամանորի գիշերն աշխատանքի չեմ լինում, ուրեմն, այդ տոնը  դիմավորում եմ ընտանիքիս հետ», – Henaran.am-ի հետ զրույցում պատմեց դերասանուհին։ Թամարան պատմեց՝ զբաղվածության պատճառով չի հացնում խոհանոցում լինել ու ուտեստներ պատրաստել, բայց, իհարկե, երբեմն ժամանակ  գտնում է։ «Իհարկե, երբեմն  խոհանոցում օգնում […]

Հրաժեշտ 2016-ին․ ովքեր էին տարվա ամենաոճային զույգերը /ֆոտո/

Այս աստղային զույգերը մշտապես ուշադրության կենտրոնում են։ Իսկ նախորդ տարի նրանք աչքի ընկան նաեւ իրենց ոճով, գրագետ հագնվելու կարողությամբ ու հմայքով։ Իրինա Շեյք եւ Բրեդլի Կուպեր Պաուլինա Անդրեեւա եւ Ֆյոդոր Բոնդարչուկ Ջիջի Հադիդ եւ Զեյն Մալիկ Քիմ Քարդաշյան եւ Քանյե Ուեսթ Բլեք Լայվլի եւՌայան Ռեյնոլդս Նատալյա Վոդյանովա եւ Անտուան Առնո Սքարլեթ Յոհանսոն եւ Ռոմեն Դորիակ […]

«Գազի մարդ»-ը թշնամի չէ. Արմեն Ասատրյանը հորդորում է /վիդեո/

«Ազգաբնակչության հետ խնդիրներ կան: Մարդիկ չգիտակցելով անջատում են ազդանշանային համակարգերը, որոնք շատ կարևոր են և հաճախ այդ սխալ քայլը կարող է մահվան պատճառ դառնալ»,- Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «ԷՅ-Ի-ՋԻ ՍԵՐՎԻՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության  Աբովյանի գազսպառման տեխնիկական համակարգերի՝ Նաիրիի տեղամասի պետ Արմեն Ասատրյանը: Մասնագետը հորդորում է միացված պահել ազդանշանային սարքերը, որը  տվյալ պարագայում ընտանիքի կյանքի […]

Կարգին Հայկոն՝ Մկրտիչ Արզումանյանից, վարչապետից (վիդեո)

«Կարգին» Հայկոն՝ հումորիստ Հայկ Մարությանն «Ազատության» Ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ անդրադառնում է Կառավարությանը, վարչապետ Կարեն Կարապետյանի գործունեությանը, իր ու Մկրտիչ Արզումանյանի գործնական հարաբերություններին ու դրանց դադարեցմանը և այլն: Դիտեք տեսանյութը:

Թուրքիայի իշխանությունները երկարաձգել են երկրում արտակարգ դրության ռեժիմը

Թուրքիայում արտակարգ դրության ռեժիմը, որը մտցվել էր հուլիսին պետական հեղաշրջման փորձից հետո, երկրի խորհրդարանի կողմից երկարաձգվել է եւս 3 ամսով, մինչեւ ամպրիլի 19-ը, հաղորդում է Anadolu-ն։ Թուրքիայում արտակարգ դրության ռեժիմը մտցվել էր հեղաշրջման փորձից հետո 3 ամսով, ապա երկարաձգվել եւս 3 ամսով։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի