«Գազ-66» բեռնատարը շրջվել է
Հունվարի 19-ին, ժամը 20.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գլխի եւ ձախ ուսահոդի փափուկ հյուսվածքների ջնջխված լաթաձեւ վերքերով» բուժօգնության է դիմել 30-ամյա տղամարդ, ով հայտնել է, որ վնասվածքները ստացել է ձիու քարշ տալու հետեւանքով: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նյութերի նախապատրաստման ընթացքում, ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, հունվարի 21-ին պարզվել է, որ հունվարի […]





































