Հարուցվել է քրեական գործ՝ բժշկական հաստատությունում բռնաբարելու փորձ կատարելու դեպքի առթիվ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ բժշկական հաստատությունում երիտասարդ աղջկան բռնաբարելու փորձ կատարելու դեպքի առթիվ։ 2017 թվականի հունվարի 18-ին Սյունիքի մարզի Կապան քաղաքի 18-ամյա բնակչուհուց հաղորդում է ստացվել առ այն, որ 2017 թվականի հունվարի 18-ին՝ ժամը 03-ի սահմաններում, «Կապանի ԲԿ» ՓԲ ընկերության բժիշկը փորձել է սեռական ոտնձգություն կատարել իր նկատմամբ։ […]





































