12 Մայիսի, Երեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու

Փետրվարի 7-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու ԼՂՀ Հադրութի շրջանի ուղղությամբ՝ Հորադիզի հյուսիսում։ ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿգործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը (Բուլղարիա) և Իրժի Աբերլեն (Չեխիա), ինչպես նաև ԵԱՀԿ ԳՆԱՆ անձնական օգնական […]

Դուբայից եկած «Ֆրեյզբի»-ի մարզիչը բացում է փակագծերը/տեսանյութ/

«Ֆրեյզբի»-ի Հայստանի հավաքականը պատրաստվում է մասնակցելու Եվրոպայի և կովկասյան երկրների կայանալիք առաջնությանը: Այս առիթով  Հայաստանում են ԱՄԷ / Դուբայ/ «Ֆրեյզբի»-ի հավաքականի մարզիչն ու մարզիկները: «Մի քանի թիմերի, որոնք պետք է մասնակցեն առաջիկա առաջնությանը հրավիրել ենք Հայաստան ու առաջինը եկան Դուբայի մարզիկները»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց «Ֆրեյզբի»-ի Հայաստանի հավաքականի նախագահ Սերյոժա Հայրապետյանը: ԱՄԷ […]

Զարուհի Փոստանջյանը նամակ է գրել Գարո Փայլանին

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր Պարոն Գարո Փայլանին Սիրելի Գարո, Եղբայր, որքան նման են իմ և քո, մեր` 21-րդ դարի հայերիս զգացմունքները, պահանջները և երազանքները: Տեսնելով և լսելով քեզ` յուրաքանչյուր հայի մեջ արթնանում է արդարության վերականգնման  իր բաժին պարտավորության և պարտականության իրագործման պահանջը: Թուրքական կառավարությունների հատուկ ծրագիրը` մոխրի վերածել մեզ և մեր Հայրենիքը` ոչնչացնել իմ […]

Նախընտրական առաջարկ. մերժեցին Փաշինյանին

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը  խորհրդարանին ներկայացրեց Բարձրաստիճան պաշտոնատար անձանց ու նրանց հետ փոխկապակցված անձանց եկամուտների ձևավորման աղբյուրները և գույքագրումներն  ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ իր հեղինակած նախագիծը, որը հանձնաժողովի դրական եզրակացությանը չի արժանացել: Պատգամավորը նշեց, որ եղած օրենսդրական կարգավորումները բավարար չեն, և պետք է այս հարցով հանձնաժողով ստեղծվի: ՀՀԿ-ի կողմից այս առաջարկը որակվեց […]

Փաշինյանը մեղադրեց Արտակ Սարգսյանին. նա հերքում է (տեսանյութ)

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր նիստի ժամանակ դիմելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Սարգսյանին՝ ասաց. «Ես բազմաթիվ նամակներ եմ ստանում, որ դուք «Սաս» սուպերմարկետի աշխատողներից պահանջում եք գրանցումից դուրս գալ ու գրանցվել ձեր ընտրատարածքում»: Փաշինյանը կոչ արեց բոլոր քաղաքացիներին, ովքեր նման տեղեկություններ ունեն, դիմեն իրենց: Արտակ Սարգսյանը նիստերի դահլիճում արձագանքեց Ն. Փաշինյանի մեղադրանքներին, սակայն […]

Լարսը բաց է

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ փետրվարի 6-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս  ավտոճանապարհը անվաշղթաների կիրառման դեպքում բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

Թող իմ քուրն իմ դեմ չառաջադրվեր. Ալեքսանյանը՝ Բիշարյանից (տեսանյութ)

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավո8 Սամվել Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում հաստատեց, որ մասնակցելու է խորհրդարանական ընտրություններին ու առաջադրվելու է ռեյտինգային համակարգով: «Իհարկե, առաջադրվելու եմ»,-ասաց նա: Հարցին, թե  ինչ գործունեություն է ծավալել օրենսդիր մարմնում, որ հիմա էլ ցանկանում է վերընտրվել, նա խուսափեց պատասխանել: Սամվել Ալեքսանյանը նաև տեղյակ էր, որ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն, ում հետ […]

Ուզում են փոխել ընտրությունների օրը

ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Լևոն Զուրաբյանն այսօր նիստի ժամանակ հայտարարեց, որ ապրիլի 2-ին խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հրամանագիրը հակասում է Սահմանադրության  մի քանի նորմերին, ու ընտրությունները չէին կարող նշանակվել այդքան շուտ: Նա հայտնեց, որ ինքն ու խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ստորագրահավաք են սկելու ու դիմելու են ՍԴ՝ ապրիլի 2-ի օրը չեղարկելու համար: ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն […]

Դավիթ Տոնոյանը՝ Արտակարգ իրավիճակների նախարար

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Դ. ՏՈՆՈՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգի 125-րդ կետը` ո ր ո շ ու մ ե մ. Դավիթ ՏՈՆՈՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության […]

Կարո Փալյանին պետք է հրավիրել հայոց խորհրդարան

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այսօր հերթական քառօրյայի սկզբին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին հարցրեց, թե արդյոք Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փալյանին հրավիրելու են Ազգային ժողով, որպեսզի նա ուղերձով հանդես գա ու այդ ուղերձը հասցնի մեր բոլոր հայրենակիցներին: «Նա այդ ուղերձը բարձրացնում է  Թուրքիայի խորհրդանում ու դրա ներքո ճնշումների է ենթարկվում, պաշտոնական այդ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի