Դուստրը ավտոտնակում հայտնաբերել է հանգուցյալ հոր հրացանն ու փամփուշտները
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների եւ ոստիկանության վետերանների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ փետրվարի 13-ին, ժամը 18.20-ին, բաժին է ներկայացել 43-ամյա Օլգա Ջ.-ն: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա հանձնել 16 մմ տրամաչափի առանց համարի կարճեցված փողով եւ խզակոթով ողորկափող հրացան եւ 5.45 տրամաչափի ԱԿ-74 ինքնաձիգի 71 փամփուշտ ու հայտնել, որ դրանք պատկանել են հանգուցյալ հորը, ով […]





































