06 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Ինչ հայտարարել եմ, այդ հայտարարության տերն եմ. վարչապետը՝ Փաշինյանին

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նախ հիշեցրեց վարչապետ Կարեն Կարապետյանի հայտնի հայտարարությունը, թե այսուհետ ամեն մարդ կարող է ցանկացած ապրանք ներմուծել Հայաստան: Պատգամավորը փաստ ուներ, որ «Արա ԳԳ»» ընկերությունը չի կարողանում մաքսազերծել գերոսին՝ արդեն 4 ամիս է: Ն. Փաշինյանն այս մասին խոսել է ՊԵԿ-ի և մի շարք այլ մարմինների հետ: […]

Սուր շնչառական վարակները աշխուժացել են

Վերջին 10 օրում Հայաստանում դիտվել է սուր շնչառական վարակների աշխուժացում՝ պայմանավորված գրիպի Ա եւ Բ տեսակներով եւ շնչառական վարակների այլ հարուցիչներով: Ինչպես տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, Հայաստանում հիմնականում շրջանառվում են ռինովիրուսներ, ադենովիրուսներ, ռեսպիրատոր սինտիցիալ վիրուսներ, մետապնեւմովիրուսներ, եզակի դեպքերում՝ գրիպի Բ տեսակը: Բոլոր հարուցիչներն առաջացնում են շնչառական միեւնույն ախտանշանները եւ տարածվում են օդակաթիլային ճանապարհով: Առողջապահության […]

«Ուրիշ տարբերակ չկա. ես չեմ պատրաստվում արձակուրդ գնալ»

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը կմասնակցի ՀՀԿ նախընտրական քարոզարշավին. «Աշխատանքից դուրս ժամերի հաշվին զբաղվելու եմ նաև քարոզչությամբ»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը: Հարցին՝ նման դեպքում արդյունավետ կլինի այդպես մասնակցել քարոզարշավին, Արմեն Ամիրյանը պատասխանեց. «Ուրիշ տարբերակ չկա։ Ես չեմ պատրաստվում արձակուրդ գնալ և սառեցնել այն բոլոր նախագծերը, որոնք սկսված են մեր նախարարությունում»։

21 ամյա Կարենը բերման ենթարկվեց

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում փետրվարի 28-ին, ժամը 15:30-ին, Երեւանի Գրիբոյեդովի փողոցի 4 շենքից բերման է ենթարկվել 21-ամյա Կարեն Ս.-ն: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա փետրվարի 28-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 356 հոդվածի (հրամանը չկատարելը) 1-ին մասի մեղադրանքով:

Դավիթ Հարությունյանը հոգնե՞լ է

«Ընտրություններից հետո պարզ կդառնա՝ կախված նրանից, թե ինչ կոնֆիգուրացիա կլինի Ազգային ժողովում»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է տեսնում իր քաղաքական ապագան: Հիշեցնենք՝ նախարարն ընդգրկված չէ ՀՀԿ-ի ցուցակում: Այս առնչությամբ Henaran.am-ի հարցին, Հարությունյանն արձագանքեց. «Ես չեմ համարել նպատակահարմար շարունակել իմ աշխատանքն օրենսդիր մարմնում»: Իսկ գործադիր աշխատանքը […]

«Եթե ձեզ թվում է, որ ընտրությունը հաշտ ու համերաշխ կյանք է, սխալվում եք»

«Ընտրական օրենսգիրքը, այդ թվում համամասնական ընտրացուցակներով քվեարկության համակարգը ընդունվել է Ազգային ժողովի կողմից, այդ թվում ՀՀԿ խմբակցության կողմից կողմ քվեարկելով: Նորմալ է, որ կլինեն դեմ կարծիքներ, դա նշանակում է, որ կա բազմակարծություն»,-ի պատասխան Henaran.am-ի հարցին, թե ինչպես է վերաբերում նրան, որ հենց ՀՀԿ-ականներն են բողոքում տարածքային ցուցակներով ընտրելու համակարգից, այսպես արձագանքեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար […]

Մարտի 1-ի մեղավորները. Քոքոբելյանը նկատում է

«2008 թվականի մարտի 1-ին կատարվածի համար մեղավոր են այն ժամանակվա իշխանության բոլոր ներկայացուցիչները»,-այս մասին այսօր՝ մարտի 1-ին, լրագրողների հետ զրույցում նշել է  «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը: Քոքոբելյանի խոսքով՝ ինքն անուններ կարող է տալ, բայց խուսափում է դրանից հաշվի առնելով անմեղության կանխավարկածը. «Անուններ իհարկե կարող եմ տալ, այդ մարդկանցից շատերը հիմա նույնպես իշխանության մաս […]

«Այս մարմինը պետք է գնահատական հնչեցնի, այլ ոչ թե մեղադրանք»

«Հաշվեքննիչ պալատի մասին և կից օրենքների» նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցի քննարկման ժամանակ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նախ շնորհակալություն հայտնեց նախագծի հեղինակներին: «Սա չափազանց կարևոր օրենսդրական նախաձեռնություն է, որը բխում է սահմանադրական բարեփոխումներից և Հայաստանում պառլամենտական համակարգի ներդրումից: Շատ կարևոր է, որ դուք ձեր խոսքում էլ նշեցիք, որ մենք հին մտածողությանը վերջ ենք տալիս, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

Ամենաընթերցված