13 Սեպտեմբերի, Կիրակի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Մարիամ թագուհու արձանագրությամբ խաչքարը վերադարձավ Ախթալայի Ս․Աստվածածին վանք

Գուգարաց Թեմի առաջնորդ Տ․Սեպուհ արք․Չուլջյանի օրհնությամբ, Ախթալայի Ս․Աստվածածին վանքի բակում տեղադրեցինք Կյուրիկե թագավորի դուստր՝ Մարիամ թագուհու արձանագրությամբ խաչքարը, որը թվագրվում է 1188 թ․։ Այս խաչքարի վերադարձը վանքի տարածք շատ կարևոր մի իրադարձություն է, քանի որ խաչքարի ետևում պահպանվել է վերոնշյալ Մարիամ թագուհու արձանագրությունը, որ Ախթալայի Ս․Աստվածածին վանքն ինքն է կառուցել։ «ԵՍ ՄԱՐԻԱՄ՝ ԴՈԻՍՏՐ ԿԻԻՐԻԿԷԻ, ԿԱՆԳՆԵՑԻ […]

Դոլարն էժանացել է

Այսօր հայաստանյան բերկերում ամերիկյան մեկ դոլարը գնվում է 484.50 ՀՀ դրամ նվազագույն և 486.50 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում 475.50  դրամ նվազագույն և 488.50 դրամ առավելագույն փոխարժեքներով: Մեկ եվրոն գնվում է 509 դրամ նվազագույն և 513.50 դրամ առավելագույն փոխարժեքներով: Մեկ եվրոն վաճառվում է 518.50 դրամ նվազագույն և 522 դրամ առավելագույն փոխարժեքներով: Ռուսական մեկ ռուբլին գնվում է […]

Թուրքիայի և Գերմանիայի արտգործնախարարները քննարկել են երկու երկրների լարված հարաբերությունները

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել գերմանացի պաշտոնակցի՝ Զիգմար Գաբրիելի հետ: Թուրքական «Tgrthaber» լրատվակայքը, հղում անելով Թուրքիայի արտգործնախարարության դիվանագիտական աղբյուրներին, հայտնում է, որ  կողմերը քննարկել են վերջին շրջանում թուրք-գերմանական հարաբերություններում առաջացած լարվածությունը: Նշվում է, որ մարտի 2-ին ևս նախարարները հեռախոսազրույց էին ունեցել և մարտի 8-ին Բեռլինում հանդիպելու պայմանավորվածություն են ձեռք բերել: Հիշեցնենք, որ Թուրքիայի […]

«Նիկո՛լ ջան, Դուք միակ ընդդիմադիրն եք» (տեսանյութ)

Քիչ առաջ Դավթաշենում մեկնարկեց «Ելք»-ի այսօրվա քարոզարշավը:  Այդ ընտրատարածքում դաշինքի տարածքային ցուցակով առաջադրված թեկնածուները՝ Նիկոլ Փաշինյանի ու իրենց համակիրների  հետ միասին՝ սկսեցին քայլարշավը փողոցներով: Նրանք քաղաքացիներին բաժանում են իրենց բուկլետները, որտեղ ներկայացված է դաշինքի ծրագիրը: Մոտենալով քաղաքացիներին՝ Փաշինյանը նշեց. «Ելք կա»: Այնուհետև կանգնելով շենքերից մեկի դիմաց՝ Փաշինյանը հիշեցրեց՝ իրենց դաշինքը ձևավորվել է «Լուսավոր Հայաստան», «Քաղաքացիական […]

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ մարտի 7-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս  ավտոճանապարհը անվաշղթաների կիրառման դեպքում բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

Ճանապարհային ոստիկանությունը վարորդներին զգուշացնում է

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Մարտի 8-ին՝ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ, հանրապետության ողջ տարածքում իրականացվելու է ուժեղացված ծառայություն։ ճանապարհային ոստիկանությունը վարորդներին հորդորում է լինել ավելի զգոն, բացառել ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները, և մեքենան վարել բացառապես սթափ վիճակում՝ դժբախտ պատահարներից խուսափելու համար։

Ափսոսում եմ ոչ միայն Ռազմիկին … Հիմնադիր նախագահից` Սեյրան Օհանյան

Կոնգրես-ՀԺԿ դաշինքի Արագածոտնի տարածքային ցուցակով պատգամավորի թեկնածու Մյասնիկ Մալխասյանի խոսքով՝ հասարակությունը պիտի, ի վերջո, գիտակցի, որ չի կարելի ընտրակաշառքով կամ զուտ տրված խոստումներով առաջնորդվելով` ընտրություն կատարել, բա ո՞ւր մնաց գաղափարը, հարցնում է նա: Henaran.am-ի հարցին, թե ինչպես են այս գաղափարը հասցնելու ժողովրդին, Մալխասյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ ժամանակ պիտի անցնի, մենք ուզում ենք, որ շուտ դա […]

Հաճելի անակնկալ

Կանանց միջազգային օրվա` Մարտի 8-ի նախօրեին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կանանց ու աղջիկներին հաճելի անակնկալ է մատուցվել:  Թե՛ գլխավոր և թե՛ երկրորդ  մասնաշենքի նախասրահներում  կանանց և աղջիկներին  նվիրվել են վարդեր ու շնորհավորական բացիկներ` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անունից:  

ՕՐՕ-ի հետ. օր երկրորդ

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամները նախընտրական իրենց առաջին հանդիպումներն անցկացրեցին Տավուշի մարզում։ Դաշինքի ցուցակի առաջին եռյակի՝ գեներալ–գնդապետ Սեյրան Օհանյանի, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի և ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի գլխավորությամբ, նրանք մարտի 6-ին այցելեցին սահմանամերձ բնակավայրեր։ ՕՐՕ դաշինքի ներկայացուցիչները հանդիպեցին Վազաշենի, Չինարիի, Բերդի Այգեձորի, Արծվաբերդի, Վերին Կարմիրաղբյուրի և Պառավաքարի բնակիչների հետ։ Ներկայացրեցին դաշինքի ՝ «365 օր. […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

Ամենաընթերցված