04 Մայիսի, Saturday, 2024
KFC

ԼՐԱՀՈՍ

Կոտայքում տեղի ունեցած պայթյունի առթիվ քրեական գործ է հարուցվել

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ մեկ մարդու մահվան պատճառ հանդիսացած պայթյուն-փլուզման դեպքի առթիվ: 2017թ. մարտի 24-ին՝ ժամը 08:15-ին, ահազանգ է ստացվել առ այն, որ Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղում գործող թթվածնային լիցքավորման կայանում պայթյուն-փլուզում է տեղի ունեցել, որի արդյունքում մահացել է նույն գյուղի բնակիչ, 1968թ. ծնված […]

Դադարեցրեք բախումները. ՕՄՕՆ-ի վետերանները զգուշացնում են /տեսանյութ/

ՕՄՕՆ-ի վետերանների միությունը կոչ է անում վերջ տալ նախըտրական արյունոտ միջադեպերին ու բախումներին: Այս մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՕՄՈՆ-ի վետերանների միության փոխնախագահ Արա Խուդավերդյանը (Կոռնիձորի Արո): Խուդավերդյանը հայտնեց, որ չնայած իրենց կառույցը որոշել է սատարել «Ծառուկյան» դաշինքին, բայց իրենց կոչը ուղղված է ընտրություններին մասնակցող բոլոր իննը քաղաքական ուժերին: «ՕՄՕՆ-ի վետերանների միությունը ունի բավականին […]

Մխիթարյանն այցելել է Արյունաբանական կենտրոնում բուժվող երեխաներին /տեսանյութ/

Հենրիխ Մխիթարյանն այցելել է Արյունաբանական կենտրոնում բուժվող երեխաներին: Հենրիխին Արյունաբանական կենտրոնում դիմավորել է Ռիտա Սարգսյանն, ում մշտական հոգածության ներքո են այս երեխաները: 

ԵԱՏՄ անդամ պետությունների ՏՏ ոլորտի ղեկավարներին ընդունել է Կարեն Կարապետյանը

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ղեկավարներին: Պատվիրակությունը Հայաստան է ժամանել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի նախաձեռնությամբ կազմակերպված աշխատաժողովին մասնակցելու նպատակով: Ողջունելով պատվիրակության այցը մեր երկիր՝ վարչապետ Կարապետյանը համոզմունք է հայտնել, որ ԵԱՏՄ անդամ երկրների ՏՏ բնագավառի ղեկավարների մասնակցությունը հերթական աշխատաժողովին նոր խթան […]

Ավելորդ գրքերն այրելիս՝ հսկայական հրդեհ է բռնկվել /տեսանյութ/

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի բնակիչներից մեկը հզոր անտառային հրդեհ է հրահրել՝ գրքեր այրելիս։ Տղամարդը որոշել է փոքրիկ խարույկ անել ու այրել իրեն պետք չեկող գրքերը։ Սակայն նա հաշվի չի առել, որ ուժեղ քամին հրդեհը կտարածի։ Արդյունքում փոքրիկ խարույկը վերածվել է նահանգի պատմության մեջ ամենախոշոր հրդեհներից մեկի։  Արդյունքում հրդեհը ոչնչացրել է բնակելի տներ, կառույցներ, մեքենաներ եւ 280 […]

Պաշտոնատար անձը խոշոր չափի գումար է յուրացրել

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել պաշտոնատար անձի կողմից յուրացնելու եղանակով խոշոր չափերով ուրիշի գույքի հափշտակության դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնում հարուցված քրեական գործը: Այսպես, քրեական գործով ձեռք բերված նյութերի համաձայն` Երևանի բնակիչ Արմեն Ք.-ն ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ 2012 թվականի հոկտեմբերից դեկտեմբեր ամիսն ընկած […]

Աստղիկը փրկվեց

Չդադարել հավատալ հրաշքների ու ուժեղ լինել. սա եղել եւ շարունակում է լինել 14-ամյա Աստղիկի 14-ամյա ապրելու բանաձեւը, ում մոտ ախտորոշվել էր օստեոսարկոմա (ոսկրային ուռուցքի տեսակ)։  Չնայած Աստղիկն ուներ ոտքը կորցնելու ահագնացող վտանգ, այնուամենայնիվ, չէր դադարում երազել պարուհի դառնալու մասին. վստահ էր` հրաշքներ լինում են։ Սեփական հրաշքի իրականացման համար անհրաժեշտ էր շտապ իմպլանտ ձեռք բերել` հակառակ […]

Մահացել է օդաչու-փորձարկող Ստեփան Միկոյանը

95 տարեկանում մահացել է խորհրդային պետական գործիչ Անաստաս Միկոյանի որդին՝ հայտնի օդաչու-փորձարկող Ստեփան Միկոյանը։ Ինչպես ասվում է «ՄիԳ» ռուսական ինքնաթիռաշինարարական կորպորացիայի մամուլի հաղորդագրւթյան մեջ, Ստեփան Միկոյանի մահը կորուստ է ամբողջ հայրենական ավիացիայի համար: «Նա երկար և արժանի կյանք է ապրել: Նրա անունը միշտ կմնա ավիացիայի պատմության և մեր հիշողության մեջ»,- մեջբերում է հաղորդագրությունը russian.rt.com-ը։ Միկոյանն ավարտել է Կաչինսկի Ա․ Մյասնիկյանի […]

Վարչապետը ծանոթացել է հայկական PicsArt-ի ծրագրերին /ֆոտո/

 Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է հայկական PicsArt ընկերություն: PicsArt-ը լուսանկարների խմբագրման համար նախատեսված հավելված է և սոցիալական ցանց, որը  ստեղծել են հայ ծրագրավորողները: Շրջայցի ընթացքում վարչապետ Կարապետյանը ծանոթացել է PicsArt-ի գործունեությանը, աշխատանքի համար ստեղծված պայմաններին և ընդլայնման ծրագրերին: PicsArt-ի համահիմնադիր Արտավազդ Մեհրաբյանը և ընկերության գլխավոր տնօրեն Միքայել Վարդանյանը կառավարության ղեկավարին տեղեկացրել են, որ վերջին […]

Հարձակվել են զինվորականների վրա․ զոհեր եւ վիրավորներ /տեսանյութ/

Չեչնիայում զինված հարձակում է տեղի ունեցել զինվորականների վրա։ Օգտվելով մառախուղից՝ զինյալները փորձել են ներխուժել զինվորական թաղամաս, սակայն նրանց ժամանակին նկատել են։  Արդյունքում փոխհրաձգություն է սկսվել, կան զոհեր եւ վիրավորներ։ Մանրամասները՝ տեսանյութում

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի