20 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Բակո Սահակյանն այցելել է Թալիշ. այնտեղ աշխատանքներ են իրականացվում

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 16-ին այցելել է Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղ:   Արցախի նախագահի մամուլի գրասենյակից   հայտնում են, որ նախագահը ծանոթացել է գյուղում իրականացվող աշխատանքներին, համապատասխան ցուցումներ եւ հանձնարարականներ տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:  

Կարեն Կարապետյանը կոչ է անում քվեարկել

NASA – National Aeronautics and Space Administration-ի կողմից կազմակերպվող համաշխարհային նախագծերից մեկին՝ SPACE APPS CHALENGE 2017-ին, Հայաստանը ներկայացնող Locotech թիմը համաշխարհային քվեարկության 25․140 մասնակիցների ցանկում գրավում է առաջատար դիրք՝ գտնվելով 20 լավագույնների շարքում։ Քվեարկե՛ք այս թիմի օգտին և աջակցեք հայկական տեխնոլոգիական մտքի՝ միջազգային շուկա դուրս գալուն։ Ներքևում քվեարկության հասցեն է (քվեարկելու համար պետք է գրանցվել): […]

Քիչ մասնակցությունը պարտությունից փրկեց

Աստվածաբան, նախկին պատգամավոր Վարդան Խաչատրյանի դիտարկմամբ` երևանյան ընտրությունների հիմնական հետևանքն այն է, որ Երևանի ընտրողն առանձնապես արձագանք չի տվել այն քարոզչությանը, որ արվել  է քաղաքական ուժերի կողմից: «Հենց դրանով էլ պայմանավորված է այդքան քիչ մասնակցությունն, ու այն, որ ընդդիմության հավաքած ցուցանիշներն էլ քանակական առումով պայծառ չէին»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:  Աստվածաբանը գտնում է, որ եթե […]

Գործն ուղարկվել է դատարան

Կազմակերպված խմբի կողմից հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքերը, շինությունները, տրանսպորտի միջոցները զավթելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ ծանր հանցագործություն կազմակերպելու համար մեղադրվող  Ժիրայր Սեֆիլյանին և մի շարք այլ անձանց ՀՀ […]

Կալանավորվել են

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի նախաքննություն կատարելու նպատակով` գյուղատնտեսական տարբեր ապրանքների, այդ թվում` ադրբեջանական ծագման խնձորի ապօրինի ներկրումների և ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակիցների կողմից կաշառք ստանալու դեպքերի վերաբերյալ ծառայությունում քննվող երկու քրեական գործերը միացվել և քննվում են մեկ վարույթում: Քննությամբ պարզվել է, որ մի շարք ձեռնարկատերեր առանց անհրաժեշտ մաքսային […]

Ինչպես կարող ես ճանաչել Աստծուն

Անհնար է Աստծուն ճանաչել, եթե դու չես պահում նրա պատվիրանները: Շատերն ասում են «Աստված միշտ ինձ հետ է», բայց ապրում են անօրեն կյանքով:Դու Քրիստոսին ճանաչում ես միայն այն ժամանակ երբ պահում, ես նրա պատվիրանները: «Ով ասում է, թե՝ ճանաչեցի նրան, բայց նրա պատվիրանները չի պահում, սուտ է, եւ նրա մեջ ճշմարտություն չկա» (Ա. Հովհ. 2:4): […]

«Քվեատուփից շուրջ 100 չլրացված քվեաթերթիկ է դուրս եկել»

Ինչպես հայտնել էինք,  Երեւանի ավագանու ընտրություններում թիվ 7 տարածքային հանձնաժողով են մուտքագրվել 7/51 եւ 7/53 տեղամասերի վերահաշվարկի դիմումները: 7/51  ընտրատարածքի ձայների վերահաշվարկի արդյունքում քվեատուփից շուրջ 100  չլրացված քվեաթերթիկ  է դուրս  եկել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում այս մասին տեղեկացնում է «Ելք» դաշինքի ավագանու մանդատ ստացած Դավիթ Խաժակյանը: «Փորձեցինք հասկանալ, թե ինչու են դրանք դատարկ: Ուշադրությամբ ուսումնասիրեցի […]

Գերագույն հոգեւոր խորհուրդը դատապարտում է

Մայիսի 16-ին Մոսկվայում՝ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդարանում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր նախագահությամբ գումարված Գերագույն հոգևոր խորհուրդը, անդրադառնալով մայիսի 15-ին արցախաադրբեջանական սահմանին արձանագրված հերթական սադրանքին, հանդես եկավ հայտարարությամբ։ Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․ «Տեղեկանալով մայիսի 15-ին արցախաադրբեջանական սահմանին ադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկված սադրիչ գործողությունների մասին՝ մեր մտահոգությունն […]

«Ելքն» Արտաշատի քաղաքապետի պոտենցիալ թեկնածու ունի

«Ելք» դաշինքը չի բացառում մասնակցությունը Արտաշատի քաղաքապետի ընտրություններին: «Այո, հնարավոր է և մասնակցենք: Հարցը դեռևս չի քննարկվել կուսակցությունում, բայց հնարավոր տարբերակներ ունենք, պոտենցիալ թեկնածուներ ուն ենք»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց դաշինքի խոսնակ Տիգրան Ավինյանը: Դիտարկմանը, թե հաշվի առնելով Վանաձորի ու Երևանի փորձերը` նպատակահարմար է գտնում «Ելքը» մասնակցել ընտրություններին, նա պատասխանեց. «Այո, «Ելքը» շարունակաբար մասնակցելու է բոլոր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված