03 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Արարատյան» պոմպակայանի` ՀԷՑ-ի կողմից հոսանքազրկման պատճառով, ս.թ. հունիսի 6-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Արարատի մարզի` Մասիս քաղաքի, Մարմարաշեն, Ջրահովիտ, Արևաբույր, Այնթափ, Նորաբաց, Դարակերտ, Գետափնյա, Ղուկասավան, Հայանիստ, Դաշտավան, Զորակ, Դարբնիկ գյուղերի, Նոր Կյուրին գյուղի 1-ին, 2-րդ, 3-րդ փողոցների  ջրամատակարարումը:             Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և […]

Երևանում թիվ 23 երթուղին սպասարկող Բոգդան ավտոբուսը կողաշրջվել է. կա 14 վիրավոր

Քիչ առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ազատության պողոտայում՝ Լամբադա կամրջի սկզբնամասում թիվ 23 երթուղին սպասարկող Բոգդան մակնիշի 1881Տ համարանիշի ավտոբուսը կողաշրջվել է: Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, 14 հոգի, որոնք բոլորն էլ եղել են ավտոբուսի ուղևորներ, տեղափոխվել են հիվանդանոցներ:  Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամեն մարդու կապը և հարաբերությունն Աստծո հետ անկրկնելի է. ինչ է Ասում Աստվածաշունչը

Ձեր գլխի բոլոր մազերը հաշվված են:  Ղուկաս 12:7 Մարդն անկրկնելի է, ուստի ամեն մարդու կապը և հարաբերությունն Աստծո հետ նույնպես անկրկնելի է: Աստծո կամքը վերաբերում է յուրաքանչյուր մարդու անհատապես։ Քրիստոնյայի համար կարևոր պայաման է հասկանալ, որ Աստված հոգ է տանում յուրաքանչյուրիս և վստահել Տիրոջը։ Աստծո նմակտամամբ վստահությունն է սրբության տանող ճանապարհը: Տեր Եսայի քահանա Արթենյան

Վարչապետն ընդունել է Գերմանական զարգացման բանկի (KfW) պատվիրակությանը

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Գերմանական զարգացման բանկի (KfW) տարածաշրջանային տնօրեն Օլաֆ Զիմելկայի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը կարևորել է KfW բանկի աջակցությամբ ՀՀ տնտեսության տարբեր ճյուղերում իրականացվող ծրագրերը և դրանց շարունակականությունը: Կարեն Կարապետյանը հյուրերին ներկայացրել է կառավարության գործունեության առաջնահերթությունները, նախաձեռնած բարեփոխումները, մասնավորապես` բիզնես միջավայրի բարելավման, ներդրումների խթանման ուղղությամբ իրականացվող քայլերը: Ընդգծելով, որ Հայաստանի հետ գործընկերությունը […]

Շախմատիստ Արտաշես Մինասյանը Եվրոպայի առաջնության առաջատարների շարքում է

Մինսկում ընթացող շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունում, երեք տուրից հետո, ինը շախմատիստ, այդ թվում հայաստանցի գրոսմեյստեր Արտաշես Մինասյանը, հարյուր տոկոսանոց արդյունք ունեն: Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ մամուլի ծառայությունից: Հրանտ Մելքումյանը և Հովհաննես Գաբուզյանը վաստակել են 2.5-ական միավոր: 22 լավագույններն աշխարհի Գավաթի մասնակցության իրավունք կստանան: 

Խանութից գողացել են քաղաքացու բջջային հեռախոսը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու խանութի սրահից բջջային հեռախոս գողացած անձի ինքնությունը։ 2017թ. մայիսի 8-ին հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 13:00-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը Երևան քաղաքի Աբովյան փողոցում գործող խանութներից մեկի սրահից հափշտակել […]

Սթափվեք. «Տիգրան մեծ» ջոկատի հրամանատար

«Արթնացնենք մեր հոգին: Եկել է ժամանակը, որ ամեն ոք թափանցի իր իսկ հոգու խորքը և նկատի, որ առօրյա հոգսերից զատ իր մեջ ապրում է նաև իսկական մարդը: Այդ ժամանակ ամեն քայլափոխի կնկատի մեր կենդանի լեգենդներին և կխոնարհվենք նրանց առաջ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Տիգրան մեծ» ռազմահայրենասիրական կազմակերպության նախագահ, «Տիգրան Մեծ» ջոկատի հիմնադիր հրամանատար, գնդապետ Կորյուն […]

Մարդիկ շատ լավ հասկացած են իրար հիմա արդեն. «Ծառուկյան» դաշինքում հարթվել է

«Ես ինչքանով որ մասնակցում եմ, պրոբլեմատիկ կամ վիճահարույց որևէ բան չեմ նկատել, և դա միայն լրատվության մեջ է  եղել: Մենք  մեր դաշինքում չունենք այդ խնդիրը»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Ծառուկյան» դաշինքի խմբակցության պատգամավոր Վանիկ Ասատրյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք դաշինքի շուրջ եղած աղմուկը մարել է, և արդյոք «կրքերը հանդարտվել են»: «Շատ հանգիստ է ամեն ինչ: Մարդիկ […]

Ռոման Ամոյանը նշանակվել է նախարարի խորհրդական՝ հասարակական հիմունքներով

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի հրամանով օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն և աշխարհի բազմակի մրցանակակիր, հունա-հռոմեական ոճի ըմբիշ Ռոման Ամոյանը նշանակվել է նախարարի խորհրդական՝ հասարակական հիմունքներով: «Ռոման Ամոյանը մեր անվանի և հայկական սպորտում մեծ ավանդ ունեցող մարզիկներից է, ով ավարտելով իր ակտիվ մարզական գործունեությունը իմ առաջարկով ստանձնում է նախարարի խորհրդականի […]

«Իմ մանկությունը «ինչուներով» անցավ».Թուրքիայում հայտնի երգչուհին անկեղծացավ/տեսանյութ/

«Սփյուռքահայ լինելը քիչ է իմ զգացումները հասկանալու համար, դրա համար հարկավոր է պոլսահայ լինել: Իմ մանկությունը «ինչուներով»  անցավ: Ինչո՞ւ հեռատեսիլի մեջ հայկական երգ չի հնչում, ինչո՞ւ ռադիոների մեջ հայկական երգ չկա, ինչու փողոցում չեմ կարող հարազատներիս հետ հայերեն խոսել և այլն»,-այսօր՝ հունիսի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց պոլսահայ հայտնի երգչուհի Սիբիլը: Տարիներ շարունակ եկեղեցու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի