«Մենք դարձանք չծխող գրասենյակ…».նախարարը անկեղծացել է
«Ծխելու դեմ պայքարի համար ՀՀ առողջապահության նախարարությունը մի քանի ամսվա ընթացքում ծրագիր կմշակի և աշնանը կներկայացնի կառավարությանը»,-այսօր՝ հունիսի 15-ին կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը: Նախարարը անդրադարձավ օրերս հնչող առաջարկներին և արձագանքներին. «Արձագանքների տոկոսը հետևյալն է՝ 80 տոկոսը կողմ է ծխելն արգելելու համար խստագույն միջոցառումներ կիրառելուն, 20 տոկոսը՝ դեմ»,-նշեց նախարարը: […]





































