01 Մայիսի, Ուրբաթ, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

ՀՀ գլխավոր դատախազը՝ «ՍԱՍ» գրուպի ձայնագրության մասին

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ընթացքում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը,  անդրադառնալով խորհրդարանական ընտրությունների նախաշեմին «ՍԱՍ» գրուպի ժողովի ձայնագրությանը, ասաց՝ այսդ քրեական գործը գտնվում է նախաքննության փուլում և ձեռք բերված տվյալները հրապարակելը ճիշտ չի լինի, լրագրողներին ասաց «Որևէ անձի դատի տալը ունի օրենքով նախատեսված չափորոշիչներ: Եթե իրականացվում է նախաքննություն ու այս պահի դրությամբ մեղադրանք առաջադրված […]

Ի՞նչ է ակնարկում «Հանրապետականը» «Ելքին»

Ազգային ժողովի « Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն ասում է, որ «Ելքը» կազմվել է գաղափարական հենքի վրա, և հենց դրանում է նրա ամրությունը: ««Ելքի» կազմաքանդվելու համար մեկ շահառուն «Հանրապետական» կուսակցությունն է, և հենց նրանց է դա ձեռնտու: Նույն խորհրդարանում մենք տեսնում ենք, թե հիմնական գործող անձինք ովքեր են»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա՝ հիշեցնելով ԱԺ վերջին […]

Արևայրուքը քաղցկեղածին հատկություն ունի. մանրամասնում է մասնագետը

«Ամռանը աղիքային ինֆեկցիաները կանխելու համար անհրաժեշտ է հիգիենա պահպանել եւ ապահովել սնունդի անվտանգությունը»,-այսօր՝ հունիսի 28-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցը: Բանախոսը ընդգծեց, որ ամառվա սեզոնին հատուկ է աղիքային հիվանդությունների ակտիվացումը: Նունե Բակունցը նկատեց, որ ամռանը օրգանիզմը ջրազրկվում է, ինչը […]

Ինչպես դիմակայել շոգին․ օգտակար խորհուրդներ

Ամառային եղանակը, մարդու օրգանիզմի վրա բարերար ազդեցության հետ մեկտեղ, կարող է նաև առաջացնել առողջական վիճակի տարաբնույթ խանգարումներ, հատկապես երբ օդի ջերմաստիճանը գերազանցում է մարդու նորմալ կենսագործունեությունն ապահովող միջին ջերմաստիճանային ցուցանիշը: Շոգ եղանակին մարդու օրգանիզմի վրա առավել մեծ ազդեցություն ունեցող հիմնական բացասական գործոններն են` օդի բարձր ջերմաստիճանը և ուլտրամանուշակագույն ճառագայթումը:  Ուլտրամանուշակագույն ճառագայթման հիմնական աղբյուրն արևի ճառագայթումն […]

Արա Բաբլոյանը Սեուլում երկկողմ հանդիպումներ է ունեցել

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Սեուլ կատարած այցի ընթացքում՝ Եվրասիական երկրների խորհրդարանների ղեկավարների երկրորդ հանդիպման շրջանակում, երկկողմ հանդիպումներ է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի նախագահ Ալի Արդեշիր Լարիջանիի, Չեխիայի Հանրապետության Սենատի նախագահ Յան Համաչեկի, Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոյի եւ ՉԺՀ Ժողովրդական ներկայացուցիչների Համաչինական ժողովի ազգային զարգացման եւ բարեփոխումների հանձնաժողովի նախագահ Ժեն Փինի […]

Լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հունիսի 28-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար որոշ տարածքներ կհոսանքազրկվեն։ Երևան 10:00-16:00 Հաղթանակի 1, 2, 3, 5 փողոցները, Բաշինջաղյան փ. 13, 15, Շիրազի փ. 42 շենքերը, Արեշ 8փ. 45-86; 15փ. 17-43; 19փ. 24-32; 22փ. 13-64; 24փ. 31-54; 25փ. 1-31; 26փ. […]

Դրանից Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքի կշիռը չի բարձրանում

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը համաձայն չէ այն պնդմանը, թե Սեյրան Օհանյանի մասնակցությունը «Ժառանգության» համագումարին բարձրացնում է Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքի կշիռը։ «Եթե ընդդիմադիրների խոսքը պարունակում է առողջ քննադատություն և այդտեղ կա միտք, ապա դա շատ լավ է ու ողջունելի: Դա ստիպում է իշխանությանն ավելի ճկուն լինել, մտածել, բացթողումները տեսնել: Ես ողջունում եմ ցանկացած կոնստրուկտիվ հայտարաություն»:

«Սասնա ծռեր» խմբի 14 անդամի գործով դատական նիստը հետաձգվեց

«Սասնա ծռեր» խմբի 14 անդամի գործով դատական նիստն այսօր՝ հունիսի 28-ին, դեռ չմեկնարկած հետաձգվեց: Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նշանակված արտագնա նիստը պետք է մեկնարկեր ժամը 11:00-ին, սակայն դատավոր Արտուշ Գաբրիելյանը նիստերի դահլիճ եկավ մեկ ու կես  ժամ անց եւ հայտարարեց, որ ոչ բոլոր ամբաստանյալներն ու փաստաբաններն են ներկա, այդ […]

Երեւանում օձ է հայտնաբերվել

Հունիսի 27-ին, ժամը 23:05-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ալիխանյան Եղբայրներ փողոցի թիվ 1 հասցեում գտնվող լաբորատորիայի պատին նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

«Լավ է, որ հեղափոխությունը մի քանի ամսով հետաձգում են» /տեսակետ/

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր ԱԺ-ում 2016-ի բյուջեի կատարողականի քննարկման ընթացքում կես կատակ-կես լուրջ ասաց՝ ողջունելի է համարում  ընդդիմադիրների հայտարարություններն այն մասին, որ հեղափոխություն խոստանում են մի քանի ամսից, այլ ոչ թե հենց վաղը: «Տարիներ շարունակ ՝  թավշյա հեղափոխության մասին խոսողներն անըդհատ ասում էին՝ «վաղը, վաղը», հիմա գոնե մի քանի ամսով հետաձգում են․ դա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի