Քաղաքացիները հնարավորություն կունենան բացօթյա կինոէկրաններին դիտելու «Ոսկե ծիրան»-ի ֆիլմերը
Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում «Երևանյան կինոերեկո» խորագրի ներքո Կարապի լճի տարածքում մեկնարկել է ֆիլմերի բացօթյա ցուցադրությունը: Հատկանշական է, որ ի տարբերություն նախորդ տարիների` այս տարի, մայրաքաղաքի համաչափ զարգացման համատեքստում, ֆիլմերի բացօթյա ցուցադրություններ կլինեն նաև «Կասկադ» համալիրում, Ազատության հրապարակում, Նոր Նորք վարչական շրջանում՝ Գայի արձանի հարակից տարածքում, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ […]





































