«Օրինապահի» կարգավիճակ` ևս 6 հարկ վճարողի
Օրինապահ հարկ վճարողների թիվն աճում է: «Օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագրերի շնորհման հերթական փուլի արդյունքների ամփոփմամբ՝ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը հուլիսի 19-ին հավաստագիր է շնորհել ևս 6 հարկ վճարողի: Դիմում ներկայացրած բիզնեսի 8 ներկայացուցիչներից սահմանված չափանիշներին չեն համապատասխանել 2-ը: Հիշեցնենք, որ տարեսկզբից առ այսօր օրինապահ հարկ վճարողի հավաստագրի ստացման դիմում է ներկայացրել 168 տնտեսվարող, որից 121-ի դիմումը բավարարվել է, 47-ինը՝ մերժվել: Օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացած տնտեսվարող սուբյեկտների ցանկերը հրապարակված են հարկային մարմնի պաշտոնական կայքում:
ՑԱՆԿ
Օրինապահ հարկ վճարողների
- «ՖԼԱԹ-ՔԼԱԲ» ՓԲԸ
- «ԱՅՅՈՒՆԵԹՎՈՐՔՍ» ՍՊԸ
- «Ի-ՎԻ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ» ՓԲԸ
- «ՆՅՈՒԶ ԴԻՓԼԻ» ՍՊԸ
- «ԱՄՈՒՆԴԻ- ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ
- «ԶԱՆԳԵԶՈՒՐ ՏԵՐՄԻՆԱԼ» ՍՊԸ