Պետպատվերի շրջանակում հերթերի գոյացության խնդիրը կլուծվի
«Այդ հարցով մեզ մոտ կա թեժ գիծ, և մինչև բարեփոխումները չհասնեն իրենց նպատակին, թեժ գիծը իր ֆունկցիան կատարելու է: Բողոքներ ստանում ենք և լուծում ենք ընթացքում»,- այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը` պատասխանելով հարցին, որ պետպատվերի շրջանակում հերթեր են գոյանում, և քաղաքացին չի կարողանում համապատասխան բուժօգնությունը ժամանակին ստանալ: […]








































