19 Մայիսի, Երեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ նկարահանած թուրք ռեժիսորը քուրդ զինյալների մասին ֆիլմ կնկարահանի

Ծագումով թուրք,  գերմանաբնակ ռեժիսոր Ֆաթիհ Աքընը պատրաստվում է ֆիլմ նկարահանել Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներ» (ԺԻՋ-YPG) –ի՝ կանանց թևի (YPJ) մասին, որոնք կռվում են Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ: Ըստ թուրքական «Demokrathaber»  լրատվամիջոցի՝ Աքինը իր «Instagram»-ի էջում ֆիլմի նկարահանման մասին ազդարարող լուսանկար է հրապարակել, որի վրա պատկերված է մի քուրդ կին զինյալ, իսկ վերջինիս […]

«Հ3»-ը սև ցուցակում է. ժողովուրդ

«Հայկական վերածնունդ» կուսակ­ցության նախագահ Արթուր Բաղդա­սարյանին պատկանող «Հ3 հեռուստաընկերություն» ՓԲԸ-ն վեց ամսով եղել է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակից­ների ցանկում: Այսինքն՝ Հ/Ը-ն այս ցանկում հայտնվել է անցած տարվա հոկտեմբերի 25-ից, բայց այս տարվա ապրիլի 26-ին հանվել է ցանկից ժամ­կետը լրանալու պատճառով: Հատկան­շական է, որ ցանկից հանվել է խորհրդարանական ընտրություններից հե­տո, երբ ՀՎԿ-ն ձայներ չհավաքեց: […]

Որտե՞ղ են հանգստանում նախարարները.Հրապարակ

«Ամռան այս ժամանակահատ­վածը հանգստի մեկնելու ամենահարմար շրջանն է: Անգամ սոցիալական ցանցերում է արձակուրդային վիճակ՝ հանգստի մեկնած քաղաքացիները ներբեռնում են լուսանկարներ, գրառումներ կա­տարում, իսկ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հանգստից սուղ տեղեկու­թյուններ կան: Մենք փորձեցինք պարզել, թե երբ է արձակուրդ գնալու վարչապետը, ուր: Նախարարներից ով է արդեն մեկնել հանգստանալու, ով՝ դեռ ոչ: Վարչապետ Կարեն Կարապետյա­նի արձակուրդ գնալու մասին […]

Հարցերը լուծված են. Իրատես

«Ասում են, թե Տավուշի մարզում հերթական խորհրդակցության ժամանակ կրկին երևացել է Կարեն Կարապետյանի «դրայվը», էնտուզիազմը:  Ինչ-որ բա՞ն է փոխվել: Ասում են` ապագա իշխանության ձևավորման շուրջ հստակություն կա արդեն, գոնե` Կարեն Կարապետյանի հարցում: 2018-ին իշխանությունում անցնցում դասավորություններ կլինեն, շատ հանդարտ ու սահուն կանցնեն գործընթացները, որովհետև մինչ այդ բոլոր հարցերը լուծված կլինեն, իսկ Կարեն Կարապետյանի այսօրվա «դրայվն» […]

Երկրաշարժ` Վայքից 6 կմ արևմուտք

 Սույն թվականի հուլիսի 24-ին, տեղական ժամանակով ժամը 21:55-ին (Գրինվիչի ժամանակով` հուլիսի 24-ին 17:55-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.690 և արևելյան երկայնության 45.390 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Վայք քաղաքից 6 կմ արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 3.0 մագնիտուդով երկրաշարժ:  Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել […]

Սերժ Սարգսյանը արհամարել է. Իրատես

 «Օրերս Ծաղկաձորում անցկացված «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի ժամանակ «հայտնություն» է եղել: Նոր գումարման խորհրդարանի աշխատանքների մեկնարկից հետո նիստերի դահլիճ ոտք չդրած, բոլորից «թաքնվող» Իշխան Զաքարյանը ներկա է եղել այդ մրցույթին: Որոշ տեղեկություններով, ՎՊ նախկին ղեկավարը ԱԺ նիստի առաջին օրը, երբ Սերժ Սարգսյանը ելույթ ունեցավ պատգամավորների առջեւ, եկել է խորհրդարան, սակայն նիստերի դահլիճ չի մտել, հարմար […]

Կարգին քեֆ են արել.Հրապարակ

 «Ծաղկաձորում ավանդաբար անցկացվող «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի եզրափակիչ փուլից հետո այս տարի բարձրաստիճան պաշտոնյաների եւ սպորտասերների մասնակցությամբ բավականին մեծ խնջույք է կազմակերպվել օլիմպիական գլխավոր մարզահամալիրում կամ սպորտբազայում, որը ժամանակին վերակառուցել, ապա Ալբերտ Բոյաջյանի հետ մասնավորեցրել է Վերահսկիչ պալատի նախկին նախագահ, «Ծառուկյան դաշինքի» պատգամավոր Իշխան Զաքարյանը։ Որքան էլ զարմանալի է, տեւական «անհետացումից» հետո խնջույքին եւ մրցույթի […]

Եվրոպացի զբոսաշրջիկները չեն ցանկանում Թուրքիայում հանգստանալ

Ռազմական հեղաշրջման փորձից հետո եվրոպացի զբոսաշրջիկները  չեն այցելում Թուրքիա: Ըստ թուրքական «Diken» պարբերականի՝  այդ մասին հայտնել է թուրքական «Prontotour» տուրիստական ընկերության հիմնադիր նախագահ Ալի Օնարանը:  Վերջինիս խոսքերով, վերջին երկու տարվա ընթացքում երկրում տեղի ունեցած իրադարձությունների պատճառով զբոսաշրջության ոլորտում մեծ անկում է գրանցվել. մասնավորապես տուր փաթեթների գները համարյա դարձել են այնքան, որքան 10 տարի առաջ էին: […]

Չզարմանաք դրա վրա. Հիսուսը սովորեցրել է

Տեր Հիսուսը մեզ սովորեցնում է, որ երբ մենք թողնում ենք ամեն բան ու հետևում իրեն, համ այս ժամանակի մեջ ենք ամեն ինչ հարյուրապատիկ ստանում, համ հալածանք կրում, համ էլ գալիք աշխարհում հավիտենական կյանք ստանում: Մի անգամ Պետրոսը նրան ասեց.«Ահաւասիկ մենք թողել ենք ամեն բան եւ եկել ենք քո հետեւից»։ Հիսուս պատասխանեց եւ ասաց. «Ճշմարիտ եմ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի