Ինչ է կատարվում այս պահին Ֆիրդուսի շուկայում (տեսանյութ)
«Սասնա ծռեր 18»-ի դատական նիստը վերսկսելուց 30 րոպե հետո ընդմիջվեց, այն պատճառով, որ նախագահող դատավար Արտուշ Գաբրիելյանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ սանկցիա կիրառելու մասին որոշում կայացնելու փաստաբանների Նինա Կարապետյանցի, Արեգ Պապիկյանի, Մուշեղ Շուշանյանի եւ դատական նիստին ներկա 3 քաղաքացիների նկատմամբ։ Թեեւ փաստաբանները գրություն էին ուղարկել դատարանին՝ նշելով, որ իրենք գտնում են դատարանի բակում, սակայն դատական կարգադրիչները իրենց […]
Արցախ կատարած պաշտոնական այցի շրջանակում Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի և Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ միասին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Ճարտար քաղաքի օրվան նվիրված տոնական միջոցառումներին: Տոնի մասնակիցները նախ ծաղիկներ են խոնարհել Արցախյան ազատամարտում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանին, հարգանքի տուրք մատուցել հայրենիքի համար իրենց կյանքը նվիրաբերած հայորդիների հիշակին: Երևանի քաղաքապետը Արցախի […]
Կառավարությունը հավանությանն է արժանացել ««Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի նպատակն է մեկ միասնական մոտեցում ցուցաբերել շահումով խաղերի կազմակերպման գործունեության նկատմամբ: Հիմնավորման համաձայն, խաղատուն և (կամ) շահումով մեքենայացված խաղ և (կամ) անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղ կարող է կազմակերպվել ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած […]
Չեմ խոնարհվում նրա առաջ, ինչի դեմ ապստամբել եմ Արդեն հայտնել ենք, որ Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր «Սասնա ծռերի» 18 հոգու գործով նիստի ընդմիջման ժամանակ փաստաբան Դավիթ Գյուրջյանը ցանկանում էր շշով ջուր տեղափոխել նիստերի դահլիճ, ինչը արգելվեց դատական կարգադրիչների կողմից և վերածվեց բուռն վեճի: Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը […]
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հուլիսի 20-ի մի շարք հրամանագրերով ՀՀ դատախազության համակարգում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ: Մասնավորապես՝ • Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Տիգրան Գուրգենի Ամբարյանը նշանակվել է ՀՀ զինվորական դատախազի տեղակալ, ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության քրեական հետապնդման ոլորտում կայազորների զինվորական դատախազությունների գործունեությունը վերահսկող բաժնի պետ՝ ազատվելով ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության […]
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվող նիստի ժամանակ «Սասնա ծռեր » խմբի 15 անդամներ 10 ժամով հեռացվեցին նիստերի դահլիճից։ Դատավոր Արտուշ Գաբրիելյանն զգուշացրել էր, որ եթե կրկին ոտքի չկանգնեն, այլ սանկցիա է կիրառվելու։ Դատավորը միայն Արամ Մանուկյանի, Գևորգ Իրիցյանի և Հովհաննես Հարությունյանի ոտքի չկանգնելը համարեց հարգելի, քանի որ առողջական խնդիրներ […]
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց հետևյալ որոշումներին` «Տիեզերագնացներին փրկելու, տիեզերագնացների վերադարձի և տիեզերական տարածություն արձակված օբյեկտների վերադարձի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենք, «Տիեզերական օբյեկտների կողմից հասցված վնասի համար միջազգային պատասխանատվության մասին» կոնվենցիան վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենք, «Տիեզերական տարածություն արձակված օբյեկտների գրանցման մասին» կոնվենցիան վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենք: Նիստից հետո լրագրողների […]
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) հայ պատգամավոր Սելինա Դողանը անդրադարձել է մեջլիսում քննարկման դրված նոր ներքին կանոնադրության նախագծին, որը մի շարք սահմանափակումներ է նախատեսում խորհրդարանում պատգամավորների ելույթների համար: Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակոս» թերթի փոխանցմամբ՝ Դողանը կարծիք է հայտնել, որ կանոնադրությունում կատարված փոփոխություններն իրականում նպատակ ունեն լռեցնելու փոքրամասնությունների խորհրդարանական ներկայացուցիչներին: Իշխող «Արդարություն և զարգացում» (AKP-ԱԶԿ) […]
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր «Սասնա ծռերի» 18 հոգու գործով նիստը ընդմիջելուց հետո գործով փաստաբաններից Դավիթ Գյուրջյանը ցանկանում էր ջրով լցված շիշը տանել դատական նիստերի դահլիճ, սակայն դատական կարգադրիչները թույլ չտվեցին՝ նշելով, որ դա արգելված իր է։ Գյուրջյանը խնդրեց մատնանշել օրենքի այն կետը, ըստ որի արգելվում է ջրով շիշը […]






























