Բացահայտվել է Էջմիածնում տեղի ունեցած դանակահարությունը. մեղադրյալը հետախուզվում է
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական գործողությունների արդյունքում պարզվել են սեպտեմբերի 17-ին Էջմիածնում տեղի ունեցած դանակահարության դեպքի մի շարք հանգամանքներ. հայտարարվել է հետախուզում: Նախնական տվյալներով՝ 2017թ. սեպտեմբերի 17-ին՝ ժամը 21:20-ի սահմաններում, Էջմիածում կենցաղային հարցերի շուրջ տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ դանակահարվել են […]




































