27 Օգոստոսի, Հինգշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը դեկտեմբերի 26-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը դեկտեմբերի 26-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար: Տեղացած առատ ձյան պատճառով ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար առայժմ փակ է: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Տարվա 10 լավագույն մարզիկները

Երեկ՝ դեկտեմբերի 25-ին, առաջին անգամ Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ անցկացվեց Հայաստանի Հանրապետության «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթը, և հայտնի դարձան 2017 թվականի տասը լավագույն մարզիկները: Ի տարբերություն մյուս տարիների՝ 2017 թվականին Հայաստանի Հանրապետության 10 լավագույն մարզիկների դասակարգում ըստ տեղերի չկա: Տասնյակում ընդգրկված բոլոր մարզիկները համարվում են 2017 թվականի «Հայաստանի լավագույն մարզիկ» և արժանանալու են միանման […]

Դադարեցվել է զովացուցիչ ըմպելիքների արտադրությունը

    ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կասեցրել է անհատ ձեռնարկատեր Վարդան Աբգարյանի (Տավուշի մարզ) զովացուցիչ ըմպելիքների արտադրամասի գործունեությունը: Արտադրությունն իրականացվել է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ, իսկ թողարկվող արտադրանքը չի բավարարել սննդամթերքի անվտանգության սահմանված պահանջները: Անհատ ձեռնարկատեր Վարդան Ավետիսյանի (Շիրակի մարզ), անհատ ձեռնարկատեր Ղևոնդ Դավթյանի (Շիրակի մարզ) և անհատ ձեռնարկատեր Շուշան Մելքոնյանի (Արմավիրի մարզ) […]

Առաջին անգամ Հայաստանի պատմության ընթացքում չվերթ իրականացվելու է օդի ազատության 5-րդ իրավունքի օգտագործմամբ

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց, որ վաղը՝ ժամը 13։00-ին թուրքմենական ավիաուղիներն առաջին չվերթը կիրականացնեն Աշգաբատ-Երևան։  «Առաջին անգամ Հայաստանի պատմության ընթացքում չվերթ իրականացվելու է այսպես կոչված օդի ազատության հինգերորդ իրավունքի օգտագործմամբ, մասնավորապես՝ չվերթը շարունակվելու է դեպի Ֆրանկֆուրտ, փաստորեն՝ չվերթը լինելու է Աշգաբատ-Երևան, Երևան-Ֆրանկֆուրտ, այնուհետև Ֆրանկֆուրտ-Երևան, Երևան-Աշգաբատ։ Շաբաթական […]

Ռուսաստանում ավտոբուսը մխրճվել է մզկիթի մեջ /ֆոտո, տեսանյութ/

Կազանում ավտոբուսը մխրճվել է մզկիթի մեջ։ Նշվում է, որ վարորդը կորցրել է մեքենայի կառավարումն ու բախվել մզկիթի մուտքին։ Վթարի պահին ավտոբուսում միայն վարորդն ու տոմսավաճառն են եղել, բարեբախտաբար՝ ոչ ոք չի տուժել։        

«Տոնը նրա համար չէ, որ հետո լրացուցիչ սթրեսներ ձեռք բերենք՝ ոնց ենք վարկը փակելու» (տեսանյութ)

Ազգագրագետ Սվետլաննա Պողոսյանի ներկայացմամբ՝ հայերս այն բացառիկ ժողովուրդներից ենք, որ Սուրբ ծնունդը նշում ենք ճիշտ ժամանակին՝ հունվարի 6-ին, մինչդեռ ողջ Եվրոպան նշում է ձմեռային գիշերահավասարից հետո: Այս մասին նա խոսեց այսօր «Հենարան» մամուլի ակումբում:  Ըստ նրա՝ հայերի ամենասիրված տոներից մեկն է դարձել Ամանորը, մեծ հանդիսությամբ են նշում, սակայն պետք է հշել, որ նախկինում Նոր տարվա […]

Քաղաքապետարանը բնակարաններ հանձնեց մշակույթի մի շարք գործիչների և ազատամարտիկներ

Այսօր Երևանի ավագանու այսօրվա նիստի ընթացքում  որոշում կայացվեց   բնակարաններ հանձնել մշակույթի մի շարք գործիչների և ազատամարտիկների։    Ավագանու որոշմամբ՝ Մարգարյան փողոցի հ.45 շենքի հ.31՝ 66.6քմ մակերեսով բնակարանը սեփականության իրավունքով անհատույց նվիրվեց ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Սարգսյանին (Մկրտչյանին):    Մարգարյան փողոցում բնակարաններ տրամադրվեցին նաև Հայաստանի Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի […]

ՃՈ հայտարարությունը

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի դեկտեմբերի 26-ին Երևան քաղաքի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն: Նշված խաչմերուկում տեղադրված 3.1՝ «Մուտքն արգելվում է», 3.18.1՝ «Աջ շրջադարձն արգելվում է», 3.18.2՝ «Ձախ շրջադարձն արգելվում է», 3.27՝ «Կանգառն արգելվում է» ճանապարհային նշանները և 8.5.4՝ «Գործողության ժամանակ (11.00−24.00)» ցուցանակները ձմեռային ժամանակաշրջանում ժամանակավորապես (մինչև 2018թ. […]

«Երկիր ծիրանի»-ն պահանջում է ավագանու կազմից հեռացնել Մնացական Պարակշիևին ու Հայկ Պետրոսյանին /տեսանյութ/

Այսօր  Երևանի ավագանու 2-րդ նստաշրջանի 4-րդ նիստի ընթացքում «Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը  հայտարարեց, որ ավագանու նիստերին մասնակցում են ավագանու երկու անդամներ, որոնք նիստին մասնակցում են միայն ֆիզիկապես․ խոսքը   այսպես ասած՝«Երկիր ծիրանի»-ից հեռացած ու մերժված անդամների մասին է՝  Մնացական Պարակշիևի ու Հայկ Պետրոսյանի։ «Նրանք ավագանու նիստերին մասնակցում են ֆիզիկապես, չեն ընդվզել Երևանը քանդող ուժերի […]

Մոսկվան հետաքրքրված է Հայաստանի ազատ գոտիներով

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը դեկտեմբերի 25-ին Մոսկվայում հանդիպել է ՌԴ արդյումանաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովի հետ: Հանդիպման ընթացքում Սուրեն Կարայանը և Դենիս Մանտուրովը քննարկել են երկու կողմերի առաջարկությունները և հարցադրումները ընթացիկ երկկողմ ծրագրերի վերաբերյալ, որոնք առնչվում են արդյունաբերական կոոպերացիային և Հայաստանի արդյունաբերության մեջ ներդրումներին՝ մասնավորապես էլեկտրատեխնիկայի և ակնագործության ոլորտում: Նախարար […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի