04 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

«ՀՀ-ն բոլոր հարևանների հետ առանց նախապայմանների հարաբերությունների կողմնակից է»

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ԵԽԽՎ-ում նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից առաձնացրեց նաև  մեսիջը՝ հայ-թուրքական արձանագրությունների ճակատագրի վերաբերյալ: «ՀՀ-ն բոլոր հարևանների հետ առանց նախապայմանների հարաբերությունների կողմնակից է, տարածաշրջանային կայունության կողմնակից է, հայ-թուրքական հարաբերություններում մենք չենք անի երբեք քայլ, որը հակասում է այն փաստաթղթին, որը ստորագրում էինք, իսկ այդ փաստաթղթերը որևէ նախապայման, որևէ զիջում չէին պարունակում»,-այսօր […]

Նախագահից հանձնարարական կա /տեսանյութ/

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը կառավարության այսօրվա նիստից հետո  լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ նախատեսված չի եղել դիզելային վառելիքի սուբսիդավորումը, սակայն Սերժ Սարգսյանից այդ հարցով հանձնարարական են ստացել և  սուբսիդավորում տեղի կունենա: Իգնատի Առաքելյանը հայտնեց , որ դիզելային վառելիքի գինը մինչեւ 440 դրամ բարձրանալու հեռանկարը չի ազդում գյուղատնտեսական արտադրանքի վրա: «Մասնավորապես՝ կարտոֆիլի բերքի արժեքի վրա […]

Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի հունվարի 27-ին․ երիտասարդները օրհնություն ու նվերներ կստանան

Այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը եւ Արարտյան Հայրապետական թեմի «Արարատ» երիտասարդաց միության ատենապետ Տաթեւ Զախարյանն անդրադարձան սիրո արագահաս բարեխոս Սուրբ Սարգսի տոնին։ Ի դեպ, տոնը նշվելու է հունվարի 27-ին։  Պետրոս ավագ քահանա Մալյանը նախ ներկայացրեց, թե ով է […]

Սուպերմարկետում հրդեհ է բռնկվել

Հունվարի 25-ին, ժամը 01:28-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Շիրակի փողոցի թիվ 2ա հասցեում գտնվող մթերային խանութում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել «Արև» սուպերմարկետում (տնօրեն՝ Կ. Ա.): Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:40-ին, մարվել՝ 02:00-ին: Խանութում (5 քմ տարածքում) այրվել են տնտեսական իրեր՝ մեկ պահարան […]

Ներդրումային հերթական ծրագիրը խրախուսվեց

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը: Կառավարությունը բավարարել է «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ի ներկայացրած հայտը՝ օգտվելու գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից: Ընկերությունը հումքն օգտագործելու է […]

Սխալվում էին, եթե կարծում էին, որ լսումները դառնալու էին միտինգի երկրորդ սերիան. Շարմազանով (տեսանյութ)

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ գնաճի վերաբերյալ երկու օր առաջ խորհրդարանում կայացած լսումներն արդյունավետ էին: «Ի տարբերություն մեր որոշ ընդդիմադիրների՝ եթե կարծում էին, որ լսումները պետք է վերածվեին միտինգի, երթի, դառնային միտինգի երկրորդ սերիա, սխալվում էին»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա: Վերջինս նկատեց, որ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկելու է բոլոր առաջարկությունները ու […]

ՊԵԿ-ն «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող 8 հավաստագիր է շնորհել բիզնեսին

Oրինապահ հարկ վճարողների ցանկը 2018թ.-ին շարունակում է համալրվել: Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագիր է շնորհել 8 հարկ վճարողի: Դիմում ներկայացրած բիզնեսի 9 ներկայացուցիչներից միայն մեկը չի համապատասխանել սահմանված չափանիշներին: 2017թ. տարեսկզբից առ այսօր օրինապահ հարկ վճարողի հավաստագրի ստացման դիմում է ներկայացրել 223 տնտեսվարող, 158-ի դիմումը բավարարվել […]

Ջերմաստիճանը կնվազի

Եղանակը Հայաստանում Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Հանրապետության տարածքում` Հունվարի 24-ի ցերեկն առանձին շրջաններում, 25-27-ը շրջանների զգալի մասում, 28-ի գիշերը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են թույլ տեղումներ, առանձին վայրերում՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: 28-ի ցերեկը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավային՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 26-28-ն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի