Արձանագրվել է անշարժ գույքի գների որոշակի նվազում
Այսօր՝ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին ներկայացրեց կոմիտեի կողմից 2017 թվականի ընթացքում կատարված հիմնական աշխատանքները և 2018 թվականի համար նախատեսված միջոցառումներն ու ակնկալվող արդյունքները: Անդրադառնալով կադաստրի համակարգում իրականացված կառուցվածքային բարեփոխումներին և օպտիմալացման ծրագրերին՝ պարոն Սարգսյանը ներկաներին տեղեկացրեց, որ վեց տարածքային մարզային ստորաբաժանումներ՝ Արմավիր, Կոտայք, Արագածոտն, Տավուշ, […]





































