11 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Մենք շարունակելու ենք ապահովել անվտանգություն եւ առաջընթաց․ Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովի ելույթն ԱԺ հայտատարությունների ժամին. Հարգելի խորհրդարան        Մեր երկիրը աստիճանաբար անցում է կատարում դեպի ամբողջական խորհրդարանական համակարգ, որի արդյունքում ավելի է հստակեցվում իշխանության տարանջատումը, ավելանալու է խորհրդարանական վերահսկողությունը և քաղաքական բազմակարծությունը:        Այս համակարգը հնարավորություն է տալիս խորացնել ժողովրդավարական արժեքները և մարդու իրավունքների պաշտպանությունը: Այն ոչ թե վարչապետական կամ սուպերվարչապետական, այլ բացառապես խորհրդարանական […]

Նեապոլում 50 տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ ձյուն է եկել /տեսանյութ/

Իտալիայում անոմալ եղանակ է, սառնամանիքը կաթվածահար է արել բազմաթիվ բնակավայրեր։ Նեապոլում վերջին 50 տարվա մեջ առաջին անգամ ձյուն է եկել, ինչի հետեւանքով քաղաքի օդանավակայանը փակվել է, չեն գործում ուսումնական հաստատությունները։ Սոցկայքերը ողողվել են նեապոլցիների հրապարակած լուսանկարներով։ Չնայած ցրտերին՝ մարդիկ ոգեւորված են, քանի որ ձյուն վերջին անգամ այստեղ տեղացել էր 1956 թվականին։   

Այդ իմաստով բավականին մեծ փորձառություն ունի Սերժ Սարգսյանը. Գ. Սահակյան (տեսանյութ)

«Իհարկե, մենք շատ գոհ ենք Կարեն Կարապետյանի աշխատանքից, սակայն վարչապետ լինել նշանակում է երկրի ընդհանուր քաղաքական պրոցեսներն անընդհատաբար ներկայացնել մեր ժողովրդին, և արտասահմանում ներկայացնելու պրոբլեմ ևս կա: Այդ իմաստով բավականին մեծ փորձառություն ունի Սերժ Սարգսյանը»,-Henaran.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը: Նա ընդգծեց, որ իհարկե, կարելի է տնտեսությունը լավ ղեկավարել, […]

Արմեն Սարգսյանի հետ

Այսօր՝ փետրվարի 27-ն, «Օրինաց երկիր» կուսակցության գրասենյակում ՀՀ Նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը հանդիպել է ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի  և փոխնախագահներ՝ Հեղինե Բիշարյանի ու Մհեր Շահգելդյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանին, Արցախին , հայության հիմնախնդիրներին, Հայաստանում առկա քաղաքական, սոցիալ-տնտեսական իրավիճակաին առնչվող հարցերի լայն շրջանակ: Արմեն Սարգսյանն  ՕԵԿ նախագահին և փոխնախագահներին ներկայացրել է այն տեսլականը և […]

Դարձյալ արտահերթ

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն՝ փետրվարի 27-ին գումարված ՀՀ ԱԺ հերթական նիստերի ավարտից անմիջապես հետո ՀՀ կառավարության նախաձեռնությամբ կգումարվի ՀՀ ԱԺ արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով :  ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչություն

«Սումգայիթ.խոսում են ադրբեջանցի վկաները»

1988թ. փետրվարի 27-29-ը Բաքվից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանություններն սկսել են հայ բնակչության բնաջնջումը, որն ուղեկցվել է հայերի ունեցվածքի թալանով և ոչնչացմամբ: «20-րդ դարի վերջում վերսկսվեց հայերի հերթական ցեղասպանությունը, այս անգամ Ադրբեջանում: Այսօր մենք ներկայացնում ենք գիրք, որը կոչվում է «Սումգայիթ.խոսում են ադրբեջանցի վկաները»: Ներկայացված է Սումգայիթի ողբերգությունը՝ ադրբեջանցիների աչքերով: Ադրբեջանցիների շուրթերով […]

Վրաստանում Հայաստանի դեսպանության հայտարարությունը

1988թ. փետրվարը շրջադարձային էր թե՛ հայ-ադրբեջանական հարաբերությունների հետագա ընթացքի, և թե՛ Հարավային Կովկասի անվտանգության, կայունության և հետագա զարգացման համար: 1988թ. փետրվարին` ի պատասխան Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության Ադրբեջանի կազմից դուրս գալու արդար ցանկության, որն արտահայտվում էր խաղաղ ցույցերով, ադրբեջանական իշխանություններն արձագանքեցին Ադրբեջանի հայաշատ քաղաքներում բնակվող խաղաղ հայ բնակչության դեմ կազմակերպված բռնություններով: Այդ պահից ի վեր […]

Ապրիլի 9-ից հետո ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կորոշեն, թե ով է լինելու վարչապետ, փոխվարչապետ. Շարմազանով

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ խորհրդարանի այսօրվա նիստը, որտեղ քննարկվում է, ապա և ընտրվելու է Բարձրագույն դատական խորհդի կազմը, պատմական է: Այս մասին նա նշեց այսօր նիստի ժամանակ: «Բարձրագույն դատական խորհրդի ստեղծումն ամբողջացնում է դատական համակարգում բարեփոխումները: Մի պատգամավոր կասի՝ սա ֆինիշն է պատգամավորների, մեկը կասի՝ սկիզբն է, վիճելու հարց է, բայց առանց ԲԴԽ-ի մենք […]

Ադրբեջանական ԶՈՒ-ն կրակ է բացել Տավուշի գյուղերի ուղղությամբ

«Երեկ ուշ Ադրբեջանը հայկական բանակի դիրքերի և ՀՀ Տավուշի մարզի գյուղերի ուղղությամբ  կրակ է բացել՝ հրաձգային զենքերից»,-այս մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ կրակահերթ է բացվել հատկապես Բաղանիս գյուղի ուղղությամբ: Նրա խոսքով` տուժածներ չկան։ Հովհաննիսյանը հայտնում է, որ  հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակն այժմ հանգիստ է։

Պոլսահայերը պատրիարքի ընտրության անցկացման համար ստորագրահավաք են սկսել

Պոլսահայ մտավորական Սևան Դեյիրմենջյանը «Change.org» կայքում Պոլսի հայոց պատրիարքի ընտրություն անցկացնելու համար ստորագրահավաք է սկսել: «Պատրիարքի ընտրություն առանց հապաղումի» վերնագրով խնդրագիր-ստորագրահավաքը սկսվել է օրեր առաջ պոլսահայ մտավորականների՝ հայ համայնքին ուղղված բաց նամակի հիման վրա: Նամակը, որը ստորագրել է 72 մտավորական, հայ համայնքին կոչ էր անում  լինել պահանջատեր, իսկ համայնքային հաստատությունների ղեկավարներին՝ հրաժարվել կրավորական կեցվածքից: «Ակնկալում ու պահանջում ենք, որ վերջ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի