Ինչ եղանակ է սպասվում ապրիլին. Սուրենյանը ներկայացնում է
«Մարտի 18-22-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում ունեցել ենք հատվածներ, երբ միջին օրական ջերմաստիճանը նորմայից բարձր է եղել 12-15 աստիճանով»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։ Վերջինս նշեց, որ ծառերի ծաղկման հետ զուգահեռ՝ ցրտահարությունների մեծ վտանգ կար, որովհետև մարտ ամսին շատ հաճախ են լինում ցուրտ օդի ներխուժումներ. «Բայց, ի ուրախություն […]





































