03 Օգոստոսի, Երկուշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

«Կապույտ մազեր» օպերացիան ընդդիմությո՞ւնն է կազմակերպել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի իշխանությունները բոլոր խողովակներով լուրեր են տարածում, թե Ասյա Խաչատրյանի միջադեպը պատահականություն չէ, «կապույտ մազերի» օպերացիան կազմակերպել է ընդդիմությունը, որին այս փուլում կայծ է պետք՝ ակտիվանալու համար: «Դուք կոդային բառերը նայեք՝ «մերժիր Սերժին», հիմա էլ իվենթ են բացել՝ «երթ դեպի Արցախի ներկայացուցչություն»․ այս ձևով արեցին, մեզ խառնեցին»,- ասաց արցախցի բարձրաստիճան պաշտոնյան»: […]

Արմեն Սարգսյանը սրտամկանի ինֆարկտով հոսպիտալացվել է. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Պաշտպանության նախարարի խորհրդական, Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայր Արմեն Սարգսյանը սրտի վիրահատության է ենթարկվել: Ըստ մեր աղբյուրի՝ Արմեն Սարգսյանը սրտամկանի ինֆարկտով հոսպիտալացվել է: «Էրեբունի» բժշկական կենտրոնում նրան սրտի ստենտավորման են ենթարկել»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Թուրքիան չի միանա ռուս դիվանագետների արտաքսման արշավին

Թուրքիան չի միանա Մեծ Բրիտանիայի նախաձեռնությանը: Վերջինս իր երկրի տարածքից արտաքսել  է ռուս դիվանագետներին: Պատճառը ռուսական հետախուզության նախկին սպա Սերգեյ Սկրիպալի թունավորումն է։ Մեծ Բրիտանիայի օրինակին են հետևել  մի շարք երկրներ։ Իսկ Թուրքիայի կառավարության նիստի ժամանակ կառավարության խոսնակ Բեքիր Բոզդաղը նշել է. «Դա Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի  խնդիրն է։  Բրիտանիան անկախ պետություն է և ինքն է որոշում, թե […]

Լավ է դստերդ կնության տաս …

Հայոց ժողովրդի փորձից ծլած իմաստությունն ասում է, որ լավ է դստերդ կնության տաս տեղացի հովվին, քան օտարազգի արքային: Մեր սուրբ հավատն ու մշակույթը մենք պետք է փոխանցենք մեր երեխաներին՝ գալիք սերունդներին, և չհանձնենք օտար, թշնամական ուսմունքների ու բարքերի դաժան և անարդար դատաստանին: Իմաս. 3: 11-17 Եսայ. 51: 22 – 52: 3 Ա Թես. 2: 13-16 […]

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը` ՍԾՏՀ ԽՎ հանձնաժողովի փոխնախագահ

Մարտի 27-ից 30-ը Բուխարեստում (Ռումինիա) ընթանում է Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի տնտեսական, առեւտրի, տեխնոլոգիական եւ բնապահպանական հարցերի (ՍԾՏՀ ԽՎ) հանձնաժողովի 50-րդ նիստը: Հանձնաժողովի աշխատանքներին հայաստանյան պատվիրակությունից մասնակցում են Աժ պատգամավորներ Վահե Էնֆիաջյանը եւ Գեւորգ Գորգիսյանը, ովքեր նիստի ընթացքում հանդես են եկել օրակարգային ելույթներով եւ հարցադրումներով: Հանձնաժողովի նիստի օրակարգում եղել է փոխնախագահի ընտրության հարցը: Մասնակից […]

Դոն Պիպոյի համար բարեգործությունը կենսակերպ է

Օրերս վերագործարկվել է «Արթուր Ասատրյան» բարեգործական հիմնադրամի կայք-էջը։ Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում «Եվրոպահայերը՝ հանուն Հայաստանի զարգացման» ընկերության նախագահ, «Արթուր Ասատրյան» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Սերգոյանը նշեց՝ հիմնադրամի կայքը ստեղծվել է մոտավորապես տասը տարի առաջ, սակայն այժմ այն թարմացվել է, որտեղ ներկայացված են հիմնադրամի առաքելությունը, գաղափարները, ծրագրերը։ Հիմնադրամի շահառուները կարող են կայքի միջոցով հետևել […]

Վարույթ է ընդունվել ոստիկանության ծառայողի կողմից անձին առևանգելու և բռնաբարելու առերևույթ հանցագործությունների վերաբերյալ քրեական գործը

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ է ընդունվել անձին առևանգելու և բռնաբարելու առերևույթ հանցագործությունների առթիվ ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ և 138-րդ հոդվածների 1-ին մասերով հարուցված քրեական գործը: Այսպես, քրեական գործի նյութերի համաձայն` Կոտայքի մարզի բնակիչ Ն. Վ.-ն ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում և բացատրություն է տվել, որ իր համագյուղացի Վ. Ե.-ն […]

Ինչպես հաղթահարել ինքնաթիռով թռչելու վախը

Երկրագնդի բնակչության 1/4-ը սարսափի մեջ է ընկնում միայն ինքնաթիռով թռչելու միայն մտքից։ Իրականում աէրոֆոբիան աշխարհի ամենատարածված վախերից մեկն է, սակայն դա չի նշանակում, որ վախի պատճառով պետք է հրաժարվել ինքնաթիռ նստելուց։ Աէրոֆոբիան հաղթահարելու 3 հիմնական կետ կա՝ լինել հնարավորինս տեղեկացված, սովորել վերահսկել նյարդերը եւ ճիշտ կազմակերպել ուղեւորությունները։    Ադեկվատ գնահատել ռիսկը Հիշեք, որ ավիավթարի ենթարկվելու […]

Բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով խարդախության դեպք. առաջադրվել են մեղադրանքներ, հայտարարվել՝ հետախուզում

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով խարդախության դեպք. 4 անձի առաջադրվել է մեղադրանք,  ևս մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: 2017թ. Երևանի բնակչից հաղորդում է ստացվել առ այն, որ բնակարան գնելու հարցում աջակցելու պատճառաբանությամբ […]

Էջմիածինն ու Բելգորոդ-Դնեստրովսկին համագործակցության հուշագիր կնքեցին

Էջմիածինն  ու Ուկրաինայի Օդեսայի մարզի Բելգորոդ-Դնեստրովսկի քաղաքը համագործակցության հուշագիր կնքեցին: Այս նպատակով երկօրյա պաշտոնական այցով Էջմիածինը հյուրընկալել էր Բելգորոդ-Դնեստրովսկի քաղաքի պատվիրակությանը` քաղաքապետ Ալլա Գինակի գլխավորությամբ: Կողմերը նպատակ ունեն զարգացնել համագործակցությունը մշակույթի , կրթության եւ գիտության, բնակչության սոցիալական ապահովության, առողջապահության, տեղական կառավարման, էկոլոգիայի, քաղաքային տնտեսության, սպորտի, տուրիզմի բնագավառներում: Սույն համաձայնագրով, կողմերը պարտավորվում են աջակցել եւ օժանդակություն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

Ամենաընթերցված